ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հայաստանի անկայունության արտաքին «հմայքը»

11 Սեպտեմբեր 2019 Գործող իշխանություններն ու նրանց առաջնորդը շատ են խոսում «Թավշյա հեղափոխությանն» որևէ արտաքին ուժի աջակցության բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով.

1. նախ՝ ոչ ազգային կապիտալից սնվող կազմակերպությունների, շարժումների ու աղանդավորական կառույցների գերակշիռ մասը լծվել էին «հեղափոխության» հաղթանակին: Այսօր էլ նրանց հիմնական մասը հանդիսանում են գործող իշխանութունների հենարանը:

2. Փաշինյանի գործունեության տեղեկատվական ապահովումը, քայլերթից ի վեր շարունակում են իրականացնել, հիմնականում, ոչ ազգային կապիտալից սնվող մեդիամիջոցները:

3. Ակնհայտորեն Հայաստանում ազդեցության համար բախվող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կայսերական շահերը չէին կարող «քնած» լինել այսպիսի հուժկու ժողովրդային ալիքից առաջ, ընթացքում և հետո. ավելին, որևէ լուջ երկիր ու շարժում ուղղակի չէր կարող չհաշվարկել այս հնարավորությունն ու չօգտվեր դրանից:

4. Վերջին 20 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքացիական շարժումները հասունացնում էին երկրում փոփոխությունների իրականացման մթնոլորտը, իսկ այս շարժումներն ու նրանց թիկունքում կանգնած ֆինանսավորողները, հիմնականում, տարաբնույթ արտաքին ուժերն են. նրանք իրենց նպատակների իրագործման բուն պահին ուղղակի չէին կարող չեզոքանալ՝ ի չիք դարձնելով ներդրումներն ու ջանքերը:

Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով, սահմանային երկիր է և անպատկերացնելի է, որ կայսերական շահերը, չգիտես ինչու, մի կողմ պետք է քաշվեին ու թողնեին, որ իրադարձությունները զարգանան ինքնին՝ բացառապես հայկական օրակարգով: Անկայությունը փոփոխությունների հիմնական միջոցն ու միջավայրն է և ժամանակակից գլոբալ աշխարհում որևէ տրանսֆորմացիա չի մնում աննկատ ու անտեր. եթե նույնիսկ արտաքին ուժերն այն չեն հրահրում, փորձում են օգտագործել իրենց շահերի համար:

Հայաստանի անկայունության «հմայքը», ակնհայտորեն, ունի աշխարհաքաղաքական բնույթ՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի դեմ: Այն, սակայն, մատուցվեց, ներքաղաքական հասունացած դժգոհության տեսքով: Միաժամանակ երկրում փաստացի տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն՝ Արցախյան շարժման սերնդին փոխարինելու եկան քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները: Քառորդ դարը մեկ նման սերնդափոխությունն օրինաչափ է և, եթե այն չի կատարվում վերևից՝ կամովին, ակնհայտորեն տեղի է ունենում ներքևից՝ պարտադրված:

Բարեբախտաբար, շարժման նախագծողներն ու առաջնորդները մի բան շուտ հասկացան. եթե Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների նավը փորձեն կտրուկ շրջել, ապա դա կլինի քաղաքական կոլապս. Հայաստանն ուղղակի կարող է չդիմանալ այդ փորձությանը: Եթե Վրաստանն ու Ուկրաինան ունեին տարածքներ և շուկաներ կորցնելու ու ոտքի վրա մնալու ներուժ, ապա Հայաստանը կամ պետք է կորցներ Արցախը, կամ իր ինքնիշխանությունը: Իսկ Հայաստանն առանց Արցախի կկորցնի իր անվտանգության հիմնական կռվանն ու տարածաշրջանում և աշխարհում էական գործոն լինելու հանգամանքը: Ինքնիշխանության կորստի պարագայում, Հայաստանը կդառնա ռուսական մարզ կամ կհոշոտվի թուրք-ադրբեջանական ներխուժման արդյունքում: Այս սցենարները, սակայն, ձեռնատու չեն որևէ մեկին. առաջին սցենարի պարագայում Արևմուտքը, Թուքիան ու Իրանը երկար ժամանակով կզրկվեն Կովկասում դերակատար լինելու հանգամանքից, իսկ երկրորդի պարագայում՝ տարածաշրջանում կձևավորվի թյուրքական միաձույլ միջավայր, որը կվերաճի համաշխարհային նոր աղետի՝ սպառնալով տարածաշրջանում խաղացող բոլոր երկրներին, նույնիսկ Չինաստանին:

Հայաստանի պարագայում որդեգրվեց, այսպես կոչված, «թավշյա» անցման տարբերակը՝ որպես միջանկյալ փուլ: Առերևույթ, Հայաստանը որևէ արտաքին քաղաքական շրջադարձ չկատարեց և աշխարհին փորձում է համոզել այս թեզի ճշմարտացիությունը, սակայն ձևավորեց ԱԺ և կառավարություն, հիմնականում, արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքացիական ակտիվիստներից ու գործիչներից: Շարժման թիկունքում, ակնհայտորեն, ռուսական հետք չկա և դա է պատճառը, որ Փաշինյանն ու նրա թիմը մեծ ջանքեր են թափում ռուսներին համոզելու, որ իրենք շարունակում են զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Այս իրավիճակն ունի և՛ դրական և՛ բացասական կողմ: Դրականն այն է, որ Հայաստանը փորձում է հակակշռել ռուսական ազդեցությունը, մեծացնել սուբյեկտայնությունը և Արևմուտքի հետ փոխհարաբերություններին հավելյալ գործիքակազմ ու հնարավորություններ առաջարկել: Իսկ բացասականն այն է, որ Ռուսաստանը, հաճախ չէ, որ գործում է Արևմուտքի «թավշյա» տրամաբանությամբ. Արևմտյան գործիքակազմի մեջ գերակշռող է հասարակությունների մեջ ներթափանցումն ու համակիրների լայն և ակտիվ ցանցի ստեղծումը, որոնք անհրաժեշտության պահին հասարակությունը կարող են «պայթեցնել» ներսից: Ռուսական զինանոցում սվինն է և այն գործի է դրվում, երբ իրավիճակը սպառնում է դառնալ անվերահսկելի: Ռուսական կայսրությունը զենքի նկատմամբ միշտ ունեցել է առանձնահատուկ պաշտամունք և նրա, այսպես կոչված, «գաղափարական իմպերիալիզմը» կարճ հաջողություն ունեցավ միայն խորհրդային դրոշով: Այն, սակայն, պարտվեց Արևմտյան լիբերալիզմին:

Ռուսական ռազմաբազայի առկայության, Արցախյան հարցի գոյության և կիսաշրջափակված լինելու պարագայում, Հայաստանի արտաքին կողմնորոշումների փոփոխությունն ուղղակի արկածախնդրություն կլիներ՝ սպառնալով երկրի ազգային անվտանգությանը: Սակայն ռիսկային գոտում հայտնվեցին հայ-ռուսական հարաբերությունները: Սա Հայաստանի համար ունի ապակայունացման մեծ ներուժ, քանզի երկար ժամանակ չի կարող երկիրը գտնվել անվտանգության մեկ համակարգում, իսկ իշխանություններն ունենան հակառակ կողմնորոշումն ու ազդվեն այլ կենտրոններից:

Հայաստանյան փոփոխություններն ուղղված են նաև Իրանի դեմ: Եթե Արևմուտքն ու ԱՄՆ-ն որոշեն Իրանի դեմ պատժամիջոցներից անցնել ռազմական գործողությունների, ապա նրանց համար Հարավային Կովկասը պետք է լինի հավատարիմ հենակետ: Վրաստանում, այս առումով կարծես խնդիրները նվազ են, Ադրբեջանում այս գիծն առաջ են մղում Իսրայելի ձեռամբ՝ ռազմարդյունաբերական արդիական համալիրների ներդրման, ռազմական հրահանգիչների և Իրանի տարածքը անօդաչու սարքերով հետախուզելու միջոցով: Հաշվի առնելով Հայաստանի զգայուն իրավիճակը, այստեղ այն կփորձեն գործադրել «թավշյա» իշխանությունների ձեռքով: Պարտադիր չէ, որ հաջողեն, բայց որ փորձում են և կշարունակեն փորձել, ակնառու է ու տրամաբանական:

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանյան «Թավշյա հեղափոխությունն» ունի արտաքին ազդեցությունների մեծ զինանոց և այն շարունակվում է հղկվել, փորձարկվել ու գործադրվել՝ Հայաստանին մխրճելով նոր մարտահրավերների դաշտ: Սա Արևմուտքի պատասխանն էր Հայաստանի նախորդ իշխանություններին և Ռուսաստանին՝ մեկ օրում ԵՄ անդամակցությունից ԵԱՏՄ անդամակցություն շրջադարձ կատարելու համար:
Այսպիսի անկայունության պարագայում անհնար է ապահովել արտաքին որևէ լուրջ ներդրում, ավելին՝ խիստ ռիսկայն են նաև ներքին ներդրումները. մարդիկ սպասումների և անորոշության մեջ են հայտնվել, որն արտագաղթի և կապիտալի արտահոսքի համար մեծ ռիսկեր է պարունակում: Փաստացի Հայաստանի նոր իշխանությունը հայտնվել է ներքին և արտաքին խնդիրների տեղատարափի տակ, որոնց լուծումը փորձում է կոծկել կամ հետաձգել՝ դրանք հանրությանը «վաճառելով» ապագայի գունավոր պատկերներով և անցյալի «սարսափելի» ժառանգությամբ: Կադրային թույլ ներուժն ու անփորձությունը կրկնապատկում են ռիսկերը՝ գործընթացների կառավարումը դարձնելով անարդյունավետ:

Իսկ իրական հեղափոխությունն առջևում է, որն, իրոք կարող է ունենալ խիստ գունավոր տեսք, եթե ազգային ներուժը չվերագտնի իրեն ու այն չտանի հայկական պետականությունների արդիականացման հունով և անկայունացնող ուժերին չթելադրի իր կամքը:

Արտակ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company