ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի

16 Հունվար 2020 Ի՞ՆՉ ՊԷՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՈՒՂԻՆ
(Հատուած)

…Վերջացա՞ւ սրանով մեր դատն ու պայքարը։ Սպառե՞լ ենք արդեօք բոլոր հնարաւորութիւնները, գործածե՞լ ենք բոլոր ուժերը ու – սնա՞նկ հանդիսացել… Կարո՞ղ ենք ասել թէ այլևս բան չունինք անելու, թէ մեր ինքնահաստատուելու տենչը ու կատարած փորձը մի գեղեցիկ ցնորք էր միայն, որ խորտակուեց անողոք իրականութեան բախելով, թէ քաղաքական անկախութիւնը մեր ուժերից վեր է և թէ մեզ մնում է միայն խոնարհուել ճակատագրի առաջ ու լռելեայն մեռնել…

Ո՛չ, պետութիւնները չեն կազմւում մի օրուայ մէջ ու մանաւանդ չեն կազմւում հեշտօրէն։

Երեխանե՛րը միայն կարող են երազել թէ, մի գեղեցիկ օր, մեր պետութիւնը – կազմ ու պատրաստ, ծաղիկներով զարդարուած ու շաքարեղէններով համեմուած – կը դրուէր մեր առաջը ու մեր պահապան հրեշտակը կ՚ասէր վերևից.—վայելեցէք խաղաղութեամբ…

Կռուի ու տանջանքների մէջ են ծնւում ազատութիւնները։ Մեր երկունքը եղաւ աւելի երկար ու աւելի ծանր, քան իրաւունք ունէինք սպասելու,-- թերևս ա՛յնքան երկար ու այնքան ծանր, որ մեր ուժասպառ կազմը չկարողանար դիմանալ։

Թերևս։ Բայց այսօր դեռ վաղաժամ է այդ յոռետեսութիւնը, ուրեմն և փոքրոգութիւն՝ զինադուլը։

Հայաստանի այսօրուայ կացութիւնը ԿԱՐՈՂ է հասցնել քաղաքական մահի։ Այդ սպառնալիքը կայ և շատ լուրջ է. բայց ոչ անխուսափելի, ոչ անյաղթելի։ Այսօրուայ կացութիւնը ի՛նքը կարող է դառնալ (գուցէ և է՛ արդէն) մի շատ կարևոր աստիճան՝ հետևեալ քայլը առնելու համար...

Պայքարը շարունակւում է, շարունակւում է կազմակերպման ՊՐՈՑԷՍը։ Դատը դեռ չի կորցրուած և աւելի քան երբեք պահանջում է ուժերի լարում։

Փրկե՛լ պետութիւնը, ամուր հիմքերի վրայ դնել ու կենսունակ դարձնել այն, — ահա մեր անելիքը։ Սա պիտի լինի մեր այսօրուայ ամենամեծ հոգսը – միա՛կ մեծ հոգսը։

Յաջողելու համար պէտք է կեդրոնացնենք այս կէտի վրայ մեր ամբողջ կարողութիւնը, ամբողջ ուշադրութիւնը ու ամբողջ աշխատանքը։

Յաջողելու համար պէտք է միացնենք մեր ուժերը այն բոլոր կենդանի ուժերին, որոնք պայքարում են – ինչ գոյնի և դրօշի տակ էլ լինի – նոյն նպատակի համար։

Ո՛վ մեզ հետ միասին կանգնած է այս ճամբու վրայ ու վճռականութիւն ունի մինչև վերջը գնալու, նա ԻՍԿԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Է, ինչ անուն էլ կրելու լինի (ԲՈՒՐԺՈՒԱ թէ ՊՐՈԼԵՏԱՐ, ընկերվարական թէ կղերական, ռամկավար թէ բոլշևիկ), նա մեր բնական ու անբաժանելի դաշնակիցն է։

Եւ թշնամի է նա, ով – գիտակցօրէն թէ ակամայ, յանուն համաշխարհային յեղափոխութեան թէ հակայեղափոխութեան, յանուն ԲՈՒՐԺՈՒԱյի թէ ՊՐՈԼԵՏԱՐի, — կտրում է մեր ճամբան, պատնէշներ կառուցանում ու խրամատներ փորում մեր գրոհի առջև։

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

«Ի՞նչ Պէտք Է Լինի Մեր Ուղին», ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, Կոստանդնուպոլիս, 1922-ի Մայիս-Յունիս ամիսներ

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՈՒՈՐԸ՝ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Յովհաննէս Քաջազնունիի մահուան 82-րդ տարելիցն է։ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը իր աչքերը փակեց 1938 թուի Յունուարի 15-ին բոլշևիկեան բանտի ծանր պայմաններուն մէջ, հիւանդ և անտեսուած։

Անկախութեան ճակատամարտերու կնճռոտ ռազմաբեմին վրայ Արամ Մանուկեանի կեդրոնական դերակատարութեան զուգահեռ՝ Քաջազնունի կը հանդիսանայ հայ անկախ պետականութեան դարբինը Թիֆլիսի և Բաթումի քաղաքական և դիւանագիտական թէժ հնոցներուն մէջ։ Արամ Մանուկեան և Յովհաննէս Քաջազնունի։ Երկու նուիրեալնե՛ր՝ որոնց մեծագոյն յարգանք կը պարտի մեր պետականութիւնը իր դժուարանուաճ լինելիութեան համար։ Երկու երախտաւորնե՛ր՝ որոնցմէ իւրաքանչիւրը իր ուրոյն դրոշմը պիտի դնէ զարգացող դէպքերու ընթացքին վրայ։ Անշուշտ, անոնք առանձին չեն մեր պետականութիւնը ճարտարապետելու դժուարին մարտահրաւէրներուն դիմաց։ Ամբողջ հոյլ մը նուիրեալներու – մեծ մասը՝ Դաշնակցութեան շարքերէն – մաս կը կազմէ կերտողներու փաղանգին։ Բայց իրենցն է պատիւը – յանուն Դաշնակցութեան և յանուն հայ ազգին — պատմութեան ուղղութիւնը ճշտելու, երբ պէտք էր առնուէին կենաց-մահու որոշումներ և այդ որոշումները հասցուէին իրենց վճռական իրագործման։

Ճակատագրի բերումով, Արամ շուտով զոհ կ՚երթայ բծաւոր տիֆի համաճարակին։ Քաջազնունիին և իր ընկերներուն կը վիճակուի ստանձնել դժուարին դերը պետականաշինութեան։ Անոնք միասնաբար հիմքերը կը նետեն նոր ժամանակներու հայոց ինքնիշխան հայրենիքին։

Առաջին Համաշխարհային Պատերազմի հետևանքները շատ ծանր են Հայաստանի և հայութեան համար։ Նորանկախ հայ պետականութիւնը շուտով պիտի կծկուի բոլշևիկեան Ռուսաստանի և քեմալական Թուրքիոյ դաժան ագցանին մէջ։ Եւ այսպէս է, որ ծով արիւններու մէջէն յառնած մեր անկախութիւնը կրկին պիտի կքի յանգելով Խորհրդային Հայաստանի պատանդ կարգավիճակին։ Հանրապետութեան հարազատ ղեկավարութիւնը – ներառեալ՝ Յովհաննէս Քաջազնունին — պիտի բռնէ տարագրութեան ուղին։

Մինչ Մոսկուա և իր հայազգի գործակալները Երևանի մէջ կը հաւատան վերջ դրած ըլլալ Դաշնակցութեան գոյութեան, գերմարդկային ճիգերով Դաշնակցութիւնը կը վերականգնի աշխարհի բոլոր այն կէտերուն վրայ , ուր կ՚ապրի հայը։ Եւ այնուամենայնիւ սկիզբ կ՚առնէ պատմական մեծ բանավէճը, որ խիզախ հարցադրումներով ի վերջոյ պիտի ճշտէ կուսակցութեան նոր առաքելութեան էութիւնն ու ուղին։

Դաշնակցութեան քաղաքական մտքի փայլուն դրսևորումներն են, որոնք հանդէս կու գան օրուան մամուլի սիւնակներուն մէջ, բայց մանաւանդ ՀՅԴ ժողովականութեան նիստերու բեմին վրայ։ Այս ճակատագրական օրերու պատմութիւնը դեռ չէ գրուած։ Հայ քաղաքական միտքը 20-րդ դարու քսանական և երեսունական թուականներուն ի նորոյ կը խմորուի բուռն վիճաբանութիւններու բովին մէջ։ Յաջորդ հարիւր տարուան դաշնակցական գործի նախագիծն է, որ հետզհետէ կը բիւրեղանայ տեղի տալով յաճախ ներհակ շերտաւորումներու։ Բնականաբար Քաջազնունի գործօն մասնակցութիւն ունի մտքերու այս փոխանակութեան մէջ։

1922-ի Մայիս-Յունիս ամիսներուն, «Ճակատամարտ», ՀՅԴ նոր օրգանը Պոլսոյ մէջ, իր սիւնակներուն մէջ տեղ կը յատկացնէ Քաջազնունիի յայտնի յօդուածաշարքին՝ «Ի՞նչ պէտք է լինի մեր ուղին»՝ հետևեալ խմբագրական ծանօթութեամբ՝ «Մեր յարգելի ընկերոջ, Հայկական Հանրապետութեան անդրանիկ վարչապետին այս տեսութիւնները կը հրատարակենք իր պատասխանատւութեամբ, բեմը բաց պահելով ուրիշ ձեռնհաս ընկերներու արտայայտութեանց համար: ԽՄԲ.»

Տարի մը ետք, Քաջազնունի դուրս պիտի գայ Դաշնակցութեան շարքերէն փակելով իր քաղաքական գործունէութեան վերջին էջը և պիտի վերադառնայ հայրենիք – թէկուզ խորհրդայնացած իր բնոյթով — որպէս պարզ քաղաքացի հոն բնակելու և հայրենիքին ծառայելու վերջին յոյսով։ Բայց այդ մէկը կը դառնայ բացարձակապէս անհնարին բոլշևիկեան իշխանութեան նեղմիտ աշխարհին մէջ։

Դիմատետրի ընկերներուս հետ կ՚ուզեմ բաժնել Քաջազնունիի վերոյիշեալ յօդուածաշարքին վերջին մասը գաղափար տալու համար, թէ ինչպիսի՞ մտաշխարհով Քաջազնունի կը մեկնէր Երևան։ Զայն կը քաղեմ Սիմոն Վրացեանի խմբագրութեամբ և Համազգայինի մատենաշարէն լոյս տեսած 1965-ի հատորէն («Յետ Մահու»)։ Վրացեան և իր ընկերները երբեք չդադրեցան խոր յարգանքով և ափսոսանքով յիշելէ իրենց երէց ընկերը։

Քաջազնունիի յօդուածաշարքէն առաջ,1921-ի Հոկտեմբերին, Մոսկուայի իշխանութեանց և յատկապէս Ստալինի ծանր թաթին տակ, Խորհրդային Հայաստանի առաջին իշխանաւորները ստորագրեր էին Կարսի Պայմանագիրը, որմով Հայաստան Թուրքիոյ և Խորհրդային Ազրպէյճանի կը զիջէր իր հողատարածութեան մօտ 50%-ը։ Պայմանագրի վաւերաթուղթերու փոխանակութիւնը տեղի պիտի ունենար 1922-ի Սեպտեմբերին, Քաջազնունիի յօդուածաշարքի լոյս տեսնելէն քանի մը ամիս ետք միայն։ Քաջազնունի մօտէն կը հետևէր այս իրադարձութիւններու ընթացքին և իրազեկ էր կացութեան։ Ան կը գիտակցէր, որ պատմութեան մեծ գրաւին վերջնականապէս զոհ կրնար երթալ Հայաստանը։ Այնուամենայնիւ Քաջազնունի յամառօրէն կը կառչի հայ անկախ պետականութեան գաղափարին։ Ան մեծ հաւատքով և համբուրելի իր լաւատեսութեամբ կը գծէ ազգային ազատագրական պայքարի նոր ուղին իր այս յօդուածաշարքին մէջ։ Ան գործակցութեան կը հրաւիրէ բոլոր ազգայնական տարրերը առանց խտրութեան և պատերազմ կը յայտարարէ բոլոր անոնց դէմ, որոնք կը փորձեն խափանել նոր գործի ուղին։

Տարի մը ետք հրապարակուած իր գայթակղեցուցիչ թէզը՝ «Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլևս», որուն արձագանգեցին դաշնակցական քաղաքական մտքի միւս տիտանները՝ Սիմոն Վրացեան, Ռուբէն Դարբինեան, Վահան Նաւասարդեան և Արշակ Ջամալեան, ինքնին այլ բան չէ, եթէ ոչ՝ ահազա՛նգը նոր ժամանակներուն։ Հեռու անսալէ Քաջազնունիի քաղաքական «ինքնասպանութեան» առաջարկին, Դաշնակցութեան հաւաքական կամքը վերստին կը զինուի։ Ան վերստին ճամբայ կ՚ելլէ Քաջազնունիի թուղթին մէջ յստակօրէն տեսնելով Դաշնակցութեան գործի նոր նախագիծը կերտելու անյետաձգելի հրամայականը։

Ան այսօր կը հայթայթէ փաստը, որ դժուարին նկրտումներով , Սփիւռքի գոյութեան նախասեմին, մեր երէց ընկերները քաջութիւնը ունեցան վերամտածելու դաշնակցական գործի առաքելութիւնը։ Հակառակ իր զարտուղի թէզին՝ Քաջազնունի այնուամենայնիւ ճիշտ նախատեսեց Հայաստանի ապագան։ Խորհրդային համակարգի ծոցէն այնուամենայնիւ դուրս եկաւ նորատիպ ազգայնականութիւն մը։ Բոլշևիզմի մամլիչ մեքենայէն յաջողապէս դուրս սպրդած մէկ նոր երիտասարդութի՛ւն՝ որ ի վերջոյ երկիրը հասցուց մերօրեայ անկախութեան։

Ճիշտ էին նաև մեր միւս ընկերները, որոնք տեղի չտուին Քաջազնունիի «ինքնասպանութեան» առաջարկին և կերտեցին նոր քաղաքականութիւն, գրաւեցին քաղաքական նոր տարածք ամբողջ աշխարհով մէկ, զայն գրաւեցին հայութեան և հայոց հայրենիքին համար, զայն կոչեցին Սփիւռք և ամէն օր և ամէն գիշեր քաղաքականացուցին այդ Սփիւռքը…

Դաշնակցութեան հին բանավէճի ռահվիրաները, իրենց պայծառ իմացականութեամբ, այսօր մեզի կը յուշեն, որ կը գտնուինք պատմութեան այն բախտորոշ կէտին վրայ, ուր մեր պարտականութիւնն է վճռականօրէն ի մի բերել ազգին երկու միաւորները՝ Հայրենիքն ու Սփիւռքը մէկ հանճարեղ ռազմավարական կառոյցի մէջ ի նախապատրաստութիւն հայրենակերտման յաջորդ հանգրուանին…Եկա՛ծ է այդ ճակատագրական վայրկեանը և Դաշնակցութեան նոր սերունդը Հայաստանի և Սփիւռքի մէջ պատրաստ է իր ուսերուն վերցնելու այդ պատմական պատասխանատւութիւնը։

Կարօ Արմենեան
Յունուար 15, 2020
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company