ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ազգային հերոսներու մասին…

01 Սեպտեմբեր 2020 Ընդունելով հանդերձ, որ գործ ունինք շատ զգայուն խնդրի մը հետ, ըստ իս, մեծապէս կարևոր է, որ այս հարցը չվերածուի քաղաքական թապուի և այսօրուան և վաղուան սերունդներու դաստիարակութեան ընդհանուր ռազմավարութեան մէջ ան իսկապէս գրաւէ իր արժանի տեղը։ Ի վերջոյ ազգային հերոսը, իր անվիճելի օրինակով և անձնական կեանքի իր բացառիկ որակներով, մեր հաւաքական կեանքին պիտի հայթայթէ ազգին, հայրենիքին և մարդկութեան ծառայելու հսկայ չափանիշ մը, լինելութեան ոգեշնչող կերպա՛ր մը (role model), որ անխուսափելիօրէն մաս պիտի կազմէ մեր հաւաքական արժեհամակարգի հանրայայտ նորմերուն։

Այս առընչութեամբ, մեր քննարկումը պէտք է սկսինք այն փաստէն, որ «Ազգային Հերոս»ի հանրահռչակման գործընթացին այսօր հիմ կը ծառայէ ՀՀ Սահմանադրութեան 136-րդ յօդուածը։ Հիմ կը ծառայէ նաև «ՀՀ Պետական Պարգևների և Պատուաւոր Կոչումների Մասին» Օգոստոս 9, 2014-ի ՀՀ օրէնքը։ Եւ հիմնուելով վերոյիշեալ կանոնակարգի նախատեսած չափորոշիչներուն վրայ, անցնող բազմաթիւ տարիներու ընթացքին, Հայաստանի Հանրապետութիւնը «Ազգային Հերոս»ի պատիւին արժանացուցած է տասնը ինը անձնաւորութիւններ, որոնցմէ 18-ը՝ ազգութեամբ հայ…Իսկ յիշեալ տասնը ինը հոգիի ինը հոգին՝ յետ մահու պարգևատրումով։

Արդարութեան սիրոյն, պէտք է աւելցնել, որ ՀՀ օրինակարգով մեզի ներկայացուածը այլ բան չէ, եթէ ոչ՝ «ՀՀ Ազգային Հերոս» կոչման սահմանափակ մէկ իմացութիւնը միայն։ Պարզ խօսքով, մեր ներկայ անկախ պետականութեան սահմանադիր հայրերը — և 2014-ի օրէնսդիրնե՛րը — գիտակցաբար որոշած են յիշեալ հանգամանքը լայնօրէն վերապահել ներկայ պետականութեան պատմաշրջանի դէմքերուն։ Անոնք չեն ուզած ճանաչում շնորհել ՀԱՆՈՒՐ ՀԱՅՈՒԹԵԱՆ հերոսական անցեալն ու ներկան հարստացնող և մեր ազգային ձգտումները խորքային առումով մարմնաւորող դէմքերու ամբողջական հոյլին։ Հետևաբար պետութեան ձևաւորած ցանկին մէջ Ազգային Հերոս Թաթուլ Կրպէեանի կողքին արագօրէն տեղ գրաւած են շարք մը սփիւռքահայ բարերարներ, Վիկտոր Համբարձումեան, Վազգէն Կաթողիկոս, Կարէն Դեմիրջեան, Յովհաննէս Չէքիջեան, Վարչապետ Ռիժքով և ուրիշներ։ Վերջինը Ազգային Հերոս կոչման արժանացողներուն՝ սփիւռքահայ յայտնի սրտաբան և վիրաբոյժ և հայրենի առողջապահութեան նուիրեալ գործիչ՝ Տոքթ. Հրայր Յովակիմեանն է։ Անուննե՛ր՝ որոնք թէպէտ կը տարբերին Թաթուլ Կրպէեան ազատամարտիկի կերպարէն և սակայն ունեցած են իրենց անուրանալի ներդրումը ՀՀ հասարակութեան զարգացման և պետականութեան ամրակայման գործին մէջ։ Մենք այս տարբերութիւնն է, որ պէտք է քննենք առարկայականօրէն և առանց նախապաշարումներու և գտնենք բանալին հայրենիքի բոլոր նուիրեալներու գործը արդարօրէն բացայայտելու և միանգամընդմիշտ հեռու վանելու վիճելիութեան ստուերը մեր հերոսներու անունէն։

Ընդունելով հանդերձ, որ պետականութիւն մը կարիքը ունի պարգևատրումներու ամբողջ «նուիրապետութիւն» (hierarchy) մը ստեղծելու անհատ մարդոց բացառիկ ծառայութիւնները հանրային ուշադրութեան և յարգանքին արժանացնելու համար, կարելի չէ այնուամենայնիւ թեթևակիօրէն վերաբերուիլ «Ազգային Հերոս» կոչման ստեղծած բարոյական մեծ պատասխանատւութեան հետ։ Կարելի չէ վերապահ չգտնուիլ «ՀՀ Ազգային Հերոս» կոչման չափանշային ներկայ բացերուն նկատմամբ։ Փաստը այն է, որ իշխանութիւններու նկատառման ծիրէն դուրս մնացած են Հայ Ազգային Ազատագրական Շարժման դէմքերը և յատկապէս անձնուրացութեան մեծագոյն չափանիշ հանդիսացող մեր ֆէտայիները։ Այդ ծիրէն դուրս մնացած են Հայոց Ցեղասպանութեան տարիներու գոյամարտերը Վանի, Մուսա Լերան, Շապին Գարահիսարի և այլ բնակավայրերու հերոսական սխրագործութիւններով։ Այդ ծիրէն դուրս մնացած են Առաջին Հանրապետութեան հերոսական դէմքերը։ Բաքուի հերոսամարտի տիտանները։

Այդ ծիրէն դուրս մնացած են 1921-ի Փետրուարեան Ապստամբութեան, Լեռնահայաստանի Հերոսամարտի, Կիլիկիոյ հերոսամարտերու լուսաշող դէմքերը։ Այդ ծիրէն դուրս մնացած են Նեմեսիս գործողութեան արդարահատոյց դէմքերը։ Այդ ծիրէն դուրս ինկած են նաև Արցախի ազատագրութեան մեծաթիւ հերոսները։ Այդ ծիրէն դուրս մնացած է Սփիւռքը գոյատևման պայքարի իր հարիւրամեայ պատմութեամբ։ Այդ ծիրէն դուրս մնացած են Լիզպոնի նահատակներու, Պելկրատի, ԼԱ-ի և բազմաթիւ այլ վայրերու մեր տղոց հերոսական պայքարը թրքական ֆաշիզմի և այդ ֆաշիզմը հովանաւորող ուժերուն դէմ։ Այդ ծիրէն դուրս մնացած են նաև Քառօրեայ Պատերազմի խոնարհ հերոսներ Ռոբերտ Աբաջեանը, Քեարամ Սըլոյեանը և իրենց նմանները բոլոր ճակատներուն վրայ։ Եւ դեռ շատ ուրիշ արժանաւորնե՛ր աշխարհով մէկ։ Եւ դեռ ասիկա մեր ժամանակակից պատմութիւնն է միայն։ Փոքր մէկ հատուա՛ծը մեր մեծ պատմութեան։ Գիտակցաբար անտեսել հերոսականութեան այս բարդ հիւսքը և փութաջանօրէն փորձել լուծել պետութեան այսօրուան հարցերը միայն ի վերջոյ կը յանգի գլուխը աւազին մէջ խրելու զուր ջայլամութեան։ Թող ներուի մեզի դիտել տալ, որ որակական մեծ տարբերութիւն մը կը բաժնէ Թաթուլ Կրպէեանի հերոսական կենսագրութիւնը պետութեան ցանկի միւս հերոսներու կենսագրութենէն։ Ազգային երախտագիտութիւնը պէտք չէ շփոթել հերոսութեան խստապահանջ չափորոշիչներուն հետ։ Այդ ցանկին վրայ գտնուող ամէն մէկ դէմք, զոր ես կը ճանչնամ, արժանի է ազգին կողմէ անհուն երախտագիտութեան։ Անոնցմէ ամէն մէկը իր օրինակով կարևոր պատգամ մը կը բերէ մեր լինելիութեան դատին։ Իրենց գործը ազգովին պատուելու մեր ազգային պարտաւորութիւնը վէճի ենթակայ չէ։ Հետևաբար այժմէն կը խնդրեմ, որ այս քննարկումը պահէք դիւրին խծբծանքներէ ազատ և հեռու։ Անկեղծօրէն ընդունինք, որ մեր առջև ունինք լուծման կարօտ շատ լուրջ խնդիր մը։ Խնդի՛ր՝ որ կը պահանջէ անսահման նրբազգացութիւն։ Ընդունինք, որ 2014-ի օրէնսդիրները շատ փութկոտ և անգրագէտ գտնուած են այս հարցին մէջ և հանրութիւնը դրած այս կացութեան մէջ։ Թերևս մենք պէտք ունինք երկու տարբեր աստիճանակարգեր ստեղծելու Ազգային Հերոսի տիտղոսը վերապահելով մեր ժողովուրդին կողմէ աւանդաբար ընդունուած չափանիշներուն միայն։ Կը կրկնեմ. այս հարցը կը կարօտի նուրբ վերաքննարկման։ Ազգային հերոսը յստակօրէն կը բաժնուի բոլոր միւսներէն։ Ան կը բաժնուի իր անձնական կեանքը ազգին սիրոյն նժարի վրայ դրած ըլլալու իր քաջ արարքով։ Այս կրակէ չափանիշը մի խաթարէք երախտագիտութեան ամէնօրեայ բարդոյթներով։ Եւ մանաւանդ մի քաղաքականացնէք հերոսին հերոսական արարքը։ Հերոսութեան կոչումը այլ բան չէ, եթէ ոչ՝ սրբադասութեան արարք մը յանուն ազգին։ Իսկական և վախճանական որոշողը, Պարոնայք և Տիկնայք, պետութիւնը չէ և չի կրնար ըլլալ։ Որոշողը ազգն է երկրի և տարերկրի մէջ։ Պետութիւնը պիտի ցոլացնէ ազգին ընդհանրական կամքը։ Չխաթարե՛լ սրբութիւնը այս մեծ արարքին։

Կարօ Արմենեան

Օգոստոս 31, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company