ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելոյթներ

Դաշնակցությունը կողմ կքվեարկի փոխանցիկ բյուջեին

14 Նոյեմբեր 2018 Իսկապես տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` տարօրինակ իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշվել է` ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին:

«Հայտնվել ենք մի իրավիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որի բոլոր անդամները պաշտոնանկ են եղել և պաշտոնակատար են: Բյուջեն պետք է հաստատի մի Ազգային ժողով, որը դե յուրե արձակված վիճակում է, ըստ էության` նույնպես պաշտոնանկ եղած է և նույնպես պաշտոնակատար է, բայց քննարկում ենք մի փաստաթուղթ, որը կարևորագույն քաղաքական, տնտեսական փաստաթուղթ է միշտ համարվել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ դա տխուր մտորումների տեղիք է տալիս:

Ռուստամյանը նշեց, որ ինքը հասկանում է, թե ինչու է կառավարությունը բյուջեն որակում որպես իներցիոն` նախորդ ընթացքը նկատի ունենալով, թե շատ բան չի կարող փոխվել: «Սա նաև նշանակում է, որ գործելու է այն ոճը, որ ընդունվի-չընդունվի, նույն բանն է լինելու: Ըստ էության` կարող է այդպես էլ կա: Նոր կառավարությունը պետք է նախորդ բյուջեի համամասնությամբ դա իրականացնի, և բնականաբար, խոչընդոտներ առաջիկա կառավարության հանդեպ չկան: Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն պետք է խոչընդոտ հանդիսանա այս բյուջեի ընդունման համար, մանավանդ, որ երբեք կառավարության որևէ գործունեություն այս խորհրդարանում չի խոչընդոտվել, և այս տրամաբանությունը պետք է հիմա էլ գործի: Կարելի է ասել, որ սա ոչ թե իներցիոն բյուջե է, այլ փոխանցիկ բյուջե է, որը պետք է փոխանցենք հաջորդ կառավարությանը, որի երկու ծնողներն էլ` կառավարություն և Ազգային ժողով, պաշտոնանկ և պաշտոնակատար են, բայց պետք է, որպես ժառանգություն, փոխանցեն մյուս կառավարությանը»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ այն խորհրդարանը, որը հաստատում է բյուջեն, այն վերահսկելու հնարավորություն չի ունենալու, այն կառավարությունն էլ, որը ներկայացրել է բյուջեն, շատ հնարավոր է, որ նույն կազմով այն կատարելու հնարավորություն չունենա, այդ պատճառով ստեղծվել է այս տարօրինակ իրավիճակը: «Մենք կողմ ենք քվեարկելու` այս հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար: Այդուամենայնիվ, պետք է պատասխանատու մի փաստաթուղթ սահմանվի, որը օրենքով նախատեսված կարգով հաջորդները պարտավոր են իրականացնել: Հուսով եմ` նոր խորհրդարանը կվերահսկի դրա իրականացումը, նոր կառավարությունը առնվազն հիմնական բաղադրիչները կիրականացնի»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ բյուջեում կան դրական կետեր` սոցիալական առումով: «Առնվազն մեկ կարևոր փաստ նկատի առնելով էլ մենք կողմ ենք քվեարկելու: Փաստորեն, բազային կենսաթոշակը ավելացնում ենք 10 հազար դրամով, որը կարևոր քայլ է, որ հետագայում հասնենք նրան, որ երկրում աղքատներ չլինեն: Այդ աղքատները պետք է իրենց բանաձևումն ունենան: Մինչև հիմա ոչ ոք չի փորձել ուղիղ իմաստով նայել և ասել, որ աղքատ են բոլոր նրանք, ովքեր կենսապահովման նվազագույն զամբյուղի չափ եկամուտ չունեն: Եթե այդպես նայենք, կտեսնենք, որ մեր բնակչության 70-80%-ն է աղքատ: Ուրեմնս ասել, որ աղքատներ չեն լինելու` դեկլարատիվ հայտարարություն է: Ես դրա համար եմ ասում` կարևոր է, որ բազային կենսաթոշակը, որն ընդամենը 16 000 դրամ է, ինչը ամոթ է, և դա վաղուց է մեր ամոթը եղել, հիմա դառնալու է 26 հազար դրամ, որը նույնպես ամոթ է. այդ 26 հազարն էլ չի կարող բարելավել որևէ չքավորի, աղքատի իրավիճակ: Այդ առումով ապագա իշխանությունները շատ մեծ անելիքներ ունեն: Քիչ է հայտարարել, որ հայ մարդը չպետք է աղքատ լինի, որովհետև դրա համար նախ հարկավոր են իրական աղքատության գնահատումներ և իրական ծրագրեր, որ աղքատությունը վերացվի: Եվ քանի որ սա փոխանցիկ բյուջե է, մենք այդ փոխանցմանը չենք խոչընդոտի, մենք կողմ կքվեարկենք այդ բյուջեին»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company