ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որակավոր աշխատատեղերի ռազմավարական գործոնը

29 Նոյեմբեր 2018

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Ներկայիս կը գտնուինք ընտրապայքարի թէժ բովին մէջ և գործնականօրէն հնարաւոր չէ ծաւալուն և մանրակրկիտ վերլուծական քննարկումներու մղել հանրութեան բեմը Հայաստանի մէջ։ Նաև պիտի ընդունինք, որ մեր երկրի քաղաքականութեան դաշտը դեռևս լինելութեան մէջ է և շատ հեռու՝ յստակօրէն ընկալելի քաղաքատնտեսական (political economy) այլընտրանքներ կարենալ ձևաւորելէ։ Կը թուի, թէ այսօր ևս ՀՀ քաղաքացին ծնունդ պիտի տայ խորհրդարանական մեծամասնութեան մը լայնօրէն ապաւինելով ենթակայական և «անձնաւորուած» գործօններու։ Նոյնիսկ դրամական ընտրակաշառքի բացակայութեան պայմաններուն մէ՛ջ։

Փաստը այն է, որ երկիրը կը գտնուի այրող իրականութիւններու առջև, որոնք անմիջական պահանջներ կը դնեն կառավարութեան ուսերուն։ Անոնցմէ առաջինը տնտեսութեան ոլորտի աննախանձելի վիճակն է, որ անխուսափելիօրէն իր թիկունքէն պիտի հարուածէ պետութիւնը, եթէ ներկայ տնտեսական ծաւալներու թեքումները (trends) ձգուին իրենց բախտին։ Պարզ խօսքով, յաջորդ կառավարութիւնը պիտի նստի տնտեսական կենդանի հրաբուխի մը վրայ և իր անմիջական մարտահրաւէրը պիտի ըլլայ կառավարել այդ հրաբուխը։

Հրաբուխը կառավարել կը նշանակէ շարունակաբար կրակներ մարել։ Այսինքն զբաղուիլ հակաճգնաժամային միջոցառումներով և, առաջին հերթին, աւելցնել ՀՀ արտաքին պարտքը։ Ասիկա մեծ թակարդ մըն է ամէն թերաճ երկրի համար, որմէ Հայաստանը չկրցաւ խուսափիլ անցեալի բոլոր իշխանութիւններու օրով։

Արտաքին փոխառութիւններու ընդունուած տրամաբանութիւնը կը պահանջէր, որ փոխառութիւնները ծառայէին որպէս «սերմնցու» առիթ տալով, որ երկրի տնտեսութիւնը հետզհետէ դիմէր դէպի ինքնաբաւութիւն և կարողանար մարել իր պարտքերը իր իսկ արտադրողական աճէն բխող միջոցներով։ Փոխարէնը տեղի ունեցաւ հասարակութեան մենաշնորհային շերտի հարստացման անհամաչափ և ընդվզեցուցիչ աճը և ժողովուրդի հսկայ մէկ զանգուածի գահավէժ աղքատացումը։ Պարզ խօսքով, երկիրը մտաւ մեծ պարտքի մը տակ կարելի դարձնելով մենաշնորհային տնտեսութեան ամրապնդումը ի հեճուկս ժողովուրդի բարգաւաճման։ Ժողովուրդը աղքատացաւ երկակի ծաւալներով։ Ան աւելի աղքատ է այսօր ոչ միայն իր կենսամակարդակով, այլև իր ուսերուն ունենալով երկրին արտաքին պարտքը…Գրաւի տակ է ոչ միայն իր ներկան, այլև իր ապագան։

Դժբախտաբար երկիրը այս թակարդէն դուրս բերելու ձգտող յստակ ծրագիր գոյութիւն չունի այսօր։ Դաշնակցութեան ճիգը այս հարցը ազգային օրակարգի վերածելու խափանուեցաւ նախկին իշխանութեան օրով և երբեք թափ չ՚ըստացաւ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կարճատև գոյութեան ընթացքին։

Իրականութիւնը այն է, որ այս հարցը ունի իսկական լուծում, եթէ երկիրը որոշէ և կարենայ դուրս գալ իր ներկայի քաղաքական կոտորակումներէն և ձևաւորէ իր ազգային ընդհանուր համաձայնութիւնը։ Այս հարցը ունի լուծում, եթէ խորհրդարանական «ջախջախիչ» մեծամասնութեան ձգտող Պր. Փաշինեանի կուսակցութիւնը և Պր. Փաշինեանը՝ ի՛նք անձամբ վերջ տան «յեղափոխական» փոփիւլիզմին և սկսին կոտորակները ի մի բերել։ Կարևոր չէ, թէ ովքե՞ր են մեղաւոր տնտեսական այս թակարդի ստեղծման համար (գիտե՛նք, թէ ովքեր են…խօսեր ու գրեր ենք հազար անգամ)։ Այսօր, սակայն, երկիրը այս թակարդէն դուրս բերելու պատասխանատւութիւնը կը պատկանի ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՒ ԱՅՍՕՐՈՒԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՅԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ ԵՒ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (ենթադրելով որ յաջորդ կառավարութիւնը կազմելու պարտականութիւնը պիտի վստահուի իրենց)։

Իսկ այդ մէկը կը պահանջէ ազգային ընդհանուր համաձայնութիւն։ Գրած եմ բազմիցս։ Այժմու օրինակարգով, ՀՀ Նախագահը երաշխաւորն է ՀՀ Սահմանադրութեան։ Ինք ունի այս գործին անհրաժեշտ իրաւական և բարոյական հեղինակութիւնը։ Այսօր իր օ՛րն է։ Արտահերթ ընտրութիւններէն անմիջապէս ետք, պէտք է անյապաղ սկիզբ առնէ վերամիաւորումի գործընթացը։ Պէտք է, որ նոր իրականութիւններու լոյսին տակ ձևաւորուի ՀՀ Ազգային Ուխտը։ Իմ կարծիքով, ՀՀ Նախագահն է, որ պիտի հանդիսանայ այդ գործին ղեկավար ուժը։ Ինքն է, որ պիտի խթանէ երկրի քաղաքական ուժերը գերամեծար շահերու շուրջ համախմբուելու զանոնք մղելով, որ միասնաբար սահմանեն Հայաստանի և հայութեան գերագոյն շահերու միասնական հանգանակը։ Սահմանեն և մտնեն այդ հանգանակի յանձնառութեան տակ։

Երկիրը պէտք ունի դրական և ստեղծարար մտայնութեամբ տոգորուած իրական բանավէճի մը։ Ամէն բան պիտի դրուի սեղանի վրայ։ Ամէն մարդ բարոյապէս պարտաւորուած պիտի ըլլայ (պարտականութեան Քանթեան հասկացողութեամբ) լուծումին մաս կազմելու։ Իսկ բոլոր անոնք, որոնք կը փորձեն իրենց կեղեքումներուն նշաւակ դարձնել ազգն ու հայրենիքը, անոնց վրայ միանգամընդմիշտ պիտի փակուի դուռը։ Պէտք է յստականայ, թէ ո՞վ է ի վերջոյ այս երկրի իրական և անկեղծ քաղաքացին։ Այն քաղաքացի՛ն՝ որ հարազատօրէն մաս կը կազմէ երկրի կառավարելիութեան ազգային տեսլականին։

ՀՀ տնտեսութիւնը պիտի հասնի այն բանին, ուր ան պիտի կարողանայ ծնունդ տալ որակաւոր աշխատատեղերու ներկայի ստրկային աշխատավարձերով յատկանշուող աշխատատեղերուն փոխարէն։ Ներկայի մենաշնորհային տնտեսութիւնը պէտք է յեղափոխուի։ Ան կրնա՛յ յեղափոխուիլ և վերածուիլ մրցակցային տնտեսութեան, եթէ յեղափոխուի ՀՀ պետական համակարգը՝ ի՛նք և ինքզինք դնէ ժողովուրդի տրամադրութեան տակ։ Այսօր, որակաւոր աշխատատեղերու ստեղծումը մեր առաջնահերթ խնդիրն է։ Ցարդ երկրի ներդրումային դաշտը լայն բացուած է ներքին և արտաքին շահագործողներու ախորժակին առջև։ Ան ենթակայ չէ եղած տնտեսութեան զարգացման հեռահաս հրամայականներուն։ Եւ բնականաբար վերաներդրումային գործընթացը եղած է ցածորակ, կցկտուր, ողբալիօրէն սահմանափակ և անհետևանք։ Ան շատ հեռու է որակաւոր աշխատատեղեր ստեղծելէ։ Եւ այս իսկ պատճառով տեղի ունեցած է որակաւոր աշխատուժի զանգուածային փախուստը երկրէն։ Վերականգնե՛լ պատմական այս փլբւզումէն վթարուած ՀՀ տնտեսութիւնը մեր առաջին խնդիրն է այսօր։ Պարզ խօսքով, վերականգնե՛լ աշխատատեղերու ստեղծման առողջ և մշտական հոլովոյթը։ Ան է ռազմավարական թիւ մէկ գործօնը, որ կարելի կը դարձնէ մնացեալը։ Պատրա՞ստ ենք այս մարտահրաւէրին։ Այս մարտահրաւէրին առաջին ընդառաջողը Դաշնակցութիւնն է եղած դժբախտաբար խափանուած քաղաքական միջավայրի մը մէջ։ Հիմա ժամանակն է, որ ազգովին և ստուար շարքերով տէր կանգնինք այդ պատասխանատւութեան։

Ուաշինկթըն Նոյեմբեր 28, 2018

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company