ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Անհրաժե՞շտ է արդյոք սփյուռքի նախարարությունը

21 Դեկտեմբեր 2018

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Խնդրի ազգային-քաղաքական կողմը

Պատմական իրադարձությունների բերումով հայության հատվածները տարբեր պատմափուլերում հեռացել են հայրենիքից և հաստատվել ամենուր: 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման հետևանքով առավել ստվարացավ հայոց ներկայությունը աշխարհի տարբեր երկրներում: Հայոց պետականության բացակայության պայմաններում, ինչպես և խորհրդային իշխանության հակասական տարիներին, սփյուռքահայ կյանքը կազմակերպել են հայկական ավանդական կուսակցությունները, զանազան միություններն ու կրթամշակութային կազմակերպությունները:

Այսօր, անխոս, որևէ մեկը չի կարող ժխտել, որ, բացի նշյալ կազմակերպությունների ազգանվեր աշխատանքից, պետականության գոյության պայմաններում անհրաժեշտ է սփյուռքահայ կյանքը կազմակերպող և համակարգող պետական հաստատություն, մի կառույց, որը կգործեր հայեցակարգային ուղենիշով և իրապես կդառնար մի կողմից սփյուռքահայ ներուժը հայրենիքին ծառայեցնող, մյուս կողմից` հայրենիքի հոգևոր ներուժը սփյուռքի պահպանմանն ու զարգացմանը մղող լայն հարթակ: Այդպե՞ս էր, արդյոք, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն անցած տասը տարիներին: Որքան էլ գնահատելու լինենք նախարար Հ. Հակոբյանի կազմակերպչական մեծ ջիղը, նախարարության, նրա տարբեր օղակների կայացման գործում նրա ունեցած ակնհայտ ներդրումը, այդուհանդերձ, պետք է փաստել, որ այն, անկախ նախարարի կամքից, այդպես էլ չգործեց վերոնշյալ հայեցակարգի հենքի վրա` շահագրգիռ տարբեր շրջանակների կողմից շատ անգամներ արժանանալով ծանր քննադատության:

ՀՀ նոր իշխանությունները, փաստորեն, գնացին ոչ թե նշյալ հայեցակարգի մշակման և առաջադրման, այլ նախարարությունը վերացնելու և այն արտաքին գործոց նախարարության կազմում վարչության վերածման ճանապարհով: Ինչ-որ իմաստով տեղի ունեցավ վերադարձ դեպի խորհրդային շրջան:

Խնդրի իրավական կողմը

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մ. Հայրապետյանն օրերս հանդիպել է նախարարության աշխատակիցների հետ և հրաժեշտ տվել: Նախարարի պաշտոնակատարի խոսքերից հայտնի է դարձել, որ ինքը ոչ միայն այլևս չի պատրաստվում Ամանորից հետո ձևավորվելիք կառավարության կազմում աշխատել որպես նախարար (վերջինս նորընտիր խորհրդարանում հանդիսանալու է պատկան հանձնաժողովի նախագահը), այլև ավելին` քննարկվում է սփյուռքի նախարարության կրճատման հարցը: Նախարարության աշխատակիցները լավ հասկանալով, որ իրենց հիմնարկությունն ապրում է աշխատանքային վերջին տասնօրյակը, արդեն դիմել են բողոքի զանգվածային գործողությունների և, հայտարարելով զանգվածային գործադուլ, կրճատվող այլ նախարարությունների աշխատակիցների հետ դուրս եկել փողոց:
Այն, որ նախարարության կրճատումն ունի որոշակի ընթացակարգ, ոչ-ոքի համար գաղտնիք չէ: Նախ և առաջ, հունվարին պետք է գումարվեր խորհրդարանի նիստը, ընտրվեր վարչապետը, ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի պահանջներով վարչապետը նախագահի հաստատմանը ներկայացներ կառավարության նոր կազմը, և այս փուլում է, որ պետք է կրճատվեին կամ վերակազմավորվեին նախարարությունները: Այստեղ պարզորոշ է, որ նախարարի պաշտոնակատարն այսքան շտապ հրաժեշտ տալով իր աշխատակիցներին, առաջնորդվել է ոչ թե սահմանադրությամբ, այլ` սեփական կուսակցության գրասենյակի որոշմամբ: Իսկ ինչն այսօր որոշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, բոլորի համար պարզ է, որ շուտով դառնալու է իրականություն, և այստեղ նախկինում իշխող ՀՀԿ-ի հետ տարբերությունը միայն գրասենյակի հասցեների մեջ է. ՀՀ-ում ոչ միայն չի ավարտվել քաղաքական մենիշխանության դարաշրջանը, այլև գնալով ամրապնդվում են վերջինիս հիմքերը:

Իրականում` սփյուռքի նման նախարարության գոյության նպատակահարմարության հարցը, որը հայության համար ունի ընդգրկուն նշանակություն, պետք է որոշվեր ոչ թե իշխող կուսակցության գրասենյակում (համեմատիր ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի որոշումների հետ) կամ կառավարական մեկ-երկու փորձագետների կարծիքի հիման վրա, այլ հասարակական-քաղաքական և, հատկապես, սփյուռքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և շրջանակների հետ լայն քննարկումների և լսումների արդյունքում: Սա նաև պետություն-սփյուռք հարաբերությունները համակարգող պետական գերատեսչության գործունեության համար հստակ հայեցակարգի մշակման առիթ կծառայեր: Մյուս կողմից` հարցը կնետվեր ոչ թե փողոց, ինչպես այս օրերին է դա տեղի ունենում, այլ կարժանանար բովանդակային և մասնագիտական խորը քննարկման:

Հարցի սոցիալական կողմը

Պարզորոշ է, որ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող լայնատարած կրճատումներն ու օպտիմալացումները, որոնք իրականացվում են կառավարման արդյունավետության բարձրացման քողի տակ, իրենց խորքում արտացոլում են նաև պետական միջոցների սղության կամ բացակայության փաստը: Վերջին իրողությունն անգամ հայտարարվում է բացեիբաց. պետությունը միջոցներ չունի: Իրականում այս բեռնաթափումն այնքան էլ անսպասելի չէր հանրության համար և դրա մասին խոսակցությունները սկսվել էին նախորդ իշխանությունների օրոք: Այդուհանդերձ մարդիկ հույս էին տածում, որ Փաշինյանը չի գնա կտրուկ քայլերի և կրճատումների այդ քաղաքականությունը միս ու արյուն կստանա կոռուպցիայի կրճատմամբ տնտեսված միջոցների աճին, համատարած ներդրումներին, այլընտրանքային աշխատատեղերի ստեղծմանը, կարճ ասած` տնտեսության արագընթաց վերելքին զուգահեռ: Այդ պայմաններում, բնականաբար, պետական ուռճացված համակարգից անցումը կառավարման արդյունավետ համակարգի կլիներ անցնցում:
Ամփոփենք.

Ինչպես շատ ոլորտներ, այնպես էլ սփյուռքի հետ համակարգող գերատեսչության աշխատանքները կարիք ունեն հայեցակարգային հենքի: Չտեսնելով որևէ հակակշիռ Փաշինյանի կառավարությունը համազգային շահերին առնչվող կարևորագույն որոշումներն ընդունում է ոչ թե հանրային լայն քննարկումների արդյունքում, այլ սեփական կուսակցության գրասենյակում` համախոհների տված կարծիքների հենքի վրա: Փաշինյանի իշխանությունը լայնատարած կրճատումների գործընթացը սկսում է սոցիալական անորոշության, սպասվելիք թանկացումների, այլընտրանքային աշխատատեղերի տոտալ բացակայության պայմաններում: Կրճատվող նախարարությունների աշխատակիցների զանգվածային դժգոհությունները ՀՀ-ում հաստատված քաղաքական մենիշխանության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կուլտի հաստատման հետևանքների առաջին ծիծեռնակներն են:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company