ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խմբագրական. Արժէքապահպան Նոր Աշխատանքներու Մեկնարկի Հրամայականը

12 Փետրվար 2019

(ՀՄԸՄ-ի 100-ամեակին Եւ Համազգայինի 90-ամեակին Առիթով)

Հաւանաբար աշխատանքային առումով համադրութիւն մը չէ կատարուած ՀՄԸՄ-ի եւ Համազգայինի յաջորդաբար 100-ամեակի եւ 90-ամեակի եզրափակիչ հանդիսութիւնները Լիբանանի մէջ կազմակերպելու առումով:

Բնական մղումով մը մարմնակրթական եւ կրթամշակութային համահայկական մեծագոյն կազմակերպութիւնները իրենց յոբելենական տարուան նշումները սկսան Երեւանով եւ կ՛աւարտեն Լիբանանով:

Մեկնարկ-փակումի յոբելենական այս տօնակատարութիւնները արդէն իրենց աշխարհագրական վայրերու ճշդութեամբ կարեւոր ուղերձներ կը փոխանցեն: Դաշնակցութեան ուղեկից կազմակերպութիւններ սփիւռքի մէջ գործած են ու կը շարունակեն գործել գերակայ նպատակի մը համար, որ հայրենիք յղացքով կը սահմանուի եւ որուն հզօրացման համար անմնացորդ կ՛աշխատին համահայկական միութիւնները` իրենց աշխարհատարած կառոյցներով:
Կազմակերպուածութեան բարձր մակարդակ, Երեւանի մէջ աշխարհատարած կառոյցի ներկայացուցիչներու, սկաուտներու, մարզիկներու համախմբում, միւս կողմէ` հայրենի մշակոյթի դէպի սփիւռք արտահանման թէ միջազգային շրջանակներու մէջ ճանաչելիութեան ենթահող պատրաստելու եւ ընդհանուր հաշուով հայրենիք-սփիւռք մշակութային միացեալ հարթակներ ձեւաւորելու ուղղութիւններով ՀՄԸՄ-ն ու Համազգայինը իրենց յոբելենական ձեռնարկներու մեկնարկումին ազդանշանը տուին Երեւանէն: Այդ համախմբումները առիթ էին նաեւ անցած ուղին արժեւորելու եւ մանաւանդ հետագայ գործունէութեան համար ճշդուած ուղիները լուսարձակի տակ բերելու:

Եւ խորքին մէջ այս ուղղութիւններով հաստատուած կամուրջները, ըստ էութեան ամէնէն կայուն, ամէնէն ագուցող, համատեղող միջոցներն են համահայկական մշակոյթ ստեղծելու, ազգային պարունակով համահայկական կրթական քաղաքականութեան հիմնական դրոյթները բանաձեւելու, բայց նաեւ երիտասարդ զանգուածներու մտածողութիւնը դէպի հայրենիք ուղղորդելու, հայրենի հողին վրայ համախմբուելու եւ մարզական թէ սկաուտական տարազներով ազգային գաղափարախօսութեան դաւանանքները հայ երիտասարդին համար արժեհամակարգայնացնելու:

Դասական առումով երկու միութիւններն ալ սփիւռքի մէջ հիմնականին մէջ աշխատանքային թիրախ ունեցած են իրերայաջորդ սերունդներու մօտ հայապահպանման աշխատանքները: Ժամանակի ընթացքին հայապահպանութիւնը կրաւորական, որոշ առումով նաեւ պարտուողական (եղածը պահպանելու) իմաստ ստացած է: Պահպանելուն առընթեր զարգացումը, նորի կերտումը, հետեւաբար հայկական նոր իրականութեան հետ համարկուելու, նոր պայմանները հաշուի առնելով նոր իրավիճակներ ստեղծելու հրամայականը ինքզինք զգալի դարձուցած է ամէն պահու:

Համաշխարհային ալիքի վրայ արժէքներու համահարթեցման եւ արժէքներու վերասահմանումի միտումները հասկնալիօրէն հատած են մեր հայրենիքի սահմանները եւս: Այնտեղ նաեւ արժէքային համակարգի վերասահմանումներ տեղի կ՛ունենան, ոչ թէ անպայման էականը պահպանելով նորերը որդեգրելու, այլ նորի նուաճումի արշաւին անարգել ընթացք ապահովելու համար նախ հինը չէզոքացնելու կամ քանդելու:

Հինի ու նորի արուեստական պայքարին մէջ կը թիրախաւորուին հոգեւորն ու ազգայինը, կրթական ու մշակութայինը, գաղափարախօսականն ու դաստիարակչականը: Մէկ խօսքով` դասական արժեհամակարգի հիմնադրոյթները:

Սփիւռքեան ամէնէն դժուար պայմաններուն մէջ հայապահպանման կամ պահպանման գերազանց միջոցներու դիմած եւ նոյնիսկ այդ պայմաններուն մէջ իրագործումներ ապահոված մեր միութիւնները իրենց համահայկական առաքելութեան մէջ նաեւ հայրենիքի մէջ արժէքներու պահպանման համար նոր գործառոյթներ ստանձնելու հրամայականին առջեւ են:

Անոնք վերջին շրջանին կարողացան գաղափարախօսական առումով դէպի Հայաստանի Հանրապետութիւն կեդրոնացնել իրենց համամիութենական աշխատանքները: Հիմա, կը թուի այն փուլն է, որ ազգային դիմադրողականութեան համակարգի յաւելեալ արմատաւորման համար իրենց նպաստը բերեն բոլոր այն ճիգերուն, որոնք հայրենիքի մէջ տեսանելի կը դառնան համահարթեցման մեքենականութիւններուն դէմ:

Լիբանանի մէջ վարագոյրը կ՛իջնէ ու պիտի իջնէ ՀՄԸՄ-ի եւ Համազգայինի յոբելենական տօնակատարութիւններուն: Նախընթաց բոլոր իրականութիւնները նկատի ունենալով` Լիբանանէն պիտի մեկնարկեն նաեւ արժէքապահպան համամիութենական առաքելութեան համար նոր գործառոյթներու ճշդման եւ գործադրութեան համահայկական բնոյթի աշխատանքները:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company