ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս 9 ամիսների ընթացքում Երևանում որևէ դրական փոփոխություն չի եղել

22 Հունիս 2019 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման և հարակից այլ հարցերի շուրջ:

- Արդեն 9 ամիս է, ինչ Երևանն ունի նոր քաղաքապետ, ինչպե՞ս կգնահատեք նրա կառավարումը, ու, առհասարակ, ի՞նչ է փոխվել Երևանում:


- Ցավոք, պետք է նշեմ, որ այս 9 ամիսների ընթացքում Երևանում որևէ դրական փոփոխություն չի եղել: Վիճակը գնալով ավելի է վատանում: Եթե խոսենք ոլորտներից, ապա տրանսպորտի վիճակը մնացել է նույնը, վերելակների վիճակը չի փոխվել: Թեև ասում էին, որ որոշակի լուծումներ են գտել, բայց այսօր այդ հարցին չեն անդրադառնում: Կանաչ տարածքների խնդիրը մնացել է նույնը, դրանք չեն ավելացել: Տարվա սկզբին կանաչապատմանը տրամադրված գումաները կրճատեցին, ուղղեցին պահուստային ֆոնդ, երկու ամիս անց այդ նույն գումարն ուղղեցին աշխատավարձերի ֆոնդ, ինչից հետո եղան խոսակցությունները, որ քաղաքապետի ու աշխատակազմի աշխատավարձերը պետք է բարձրանան:

– Աղբահանության մասով ի՞նչ կասեք:

– Աղբահանության իրականացումն ինչպես վատ էր նախկին քաղաքապետի ժամանակ, այնպես էլ վատ է այժմ: Իսկ մենք տեսնում ենք, որ այս տարվա կտրվածքով ավելի է վատանում, ու չեմ տեսնում ելքը, թե ինչպես են լուծելու աղբահանության հարցը: Այս պահին մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետարանը, ըստ պայմանագրի, հատկացնում է 5 մլրդ 200 մլն դրամ գումար: Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Աղբահանության և սանիտարական մաքրության համայնքային հիմնարկ», որին տարեկան 2 մլրդ գումար է հատկացվելու` աղբահանությանն օժանդակելու համար: Սրա մեջ կոռուպցիոն ռիսկեր էլ կան, որովհետև հասկանալի չէ, թե այդ հիմնարկն ինչպես է օժանդակելու աղբահանությանը, ոչինչ հստակ չէ: Չեն կոնկրետացրել, թե որ հատվածում պետք է մաքրություն իրականացվի: Ասում են` օգնելու են իրականացնել աղբահանությունը: Ըստ նրանց` տեսնելու են, թե աղբահանությունը որտեղ է վատ կազմակերպված, գնալու են ու օգնեն: Ժամանակին Երևանը, աղբահանությունն իրականացնելու մասով, բաժանված է եղել երկու մասի, բայց ինչ-ինչ պատճառներով ամբողջը տրվել է մեկ օպերատորի, որն այս պահին վատ է կատարում իր գործառույթները: Քիչ չէ` 5 մլրդ-ից ավելի գումար ենք հատկացնում, 2 մլրդ գումար էլ հավելյալ տրամադրում ենք մեկ այլ ՀՈԱԿ-ի, բայց այդքանից հետո դեռ պարզ չէ, աղբահանության հարցը կլուծվի՞, թե՞ ոչ: Եթե վերցնեին քաղաքի միայն մեկ հատվածը, օրինակ` Արաբկիրը, ու այդ գումարը ներդնեին միայն Արաբկիրի մաքրությունն ապահովելուն, ապա հասարակությունը հստակ կտեսներ` որ ընկերությունն է ավելի լավ մաքրություն իրականացնում: Բայց պարզաբանումը, թե` օգնում ենք «Սանիթեքին», հստակեցում չէ: Քաղաքի մի հատվածի հետ ունեցած պայմանագիրը թող խզեն, այն հանձնեն վերոնշյալ հիմնարկին, ինչից հետո համեմատեն` որն է լավ մարքում, որը` վատ: Այլապես կարող է այնպես լինել, որ հաշվետվության մեջ ներկայացված լինի, թե այդ գումարով նրանք, ենթադրենք, Արաբկիրի մի փողոցի աղբահանության աշխատանքներին են օժանդակել, բայց թե ո՞վ կամ ինչպե՞ս է օժանդակել, բոլորի համար չբացահայտված կմնա:

– Ինչպե՞ս կգնահատեք ավագանու նիստերի անցկացումն ու դրանց լարված մթնոլորտը:

– Երբ նայում ենք ավագանու նիստերը, հստակ կարող ենք պատկերացում կազմել, թե որ համայնքում է վիճակը լավ, որ համայնքում` վատ: Երևանի ղեկավարումը, կարող ենք փաստել, ոչ բարվոք վիճակում է: Չկա հանդուրժողականության մթնոլորտ: Եթե հանդուրժողականություն ձևավորվի, ու բոլոր հարցերը փորձեն լսել, ապա` դրանց լուծումներ տալ, կարծում եմ` իրավիճակը բավական կփոխվի: Ավագանու ինստիտուտում պետք է մտքերի բախում լինի, որտեղ կծնվեն լավ գաղափարներ:

– Որպես քաղաքական ուժ` ինչպե՞ս կամ ինչո՞վ եք պատրաստ օժանդակել Երևանի կառավարումը ստանձնածներին:

– Մենք մոտ ժամանակներս հանդես կգանք ընդարձակ մամուլի ասուլիսով ու կանդրադառնանք երևանցուն հուզող բոլոր հարցերին: Բայց հարցն այն է, թե որքանով է այսօրվա քաղաքական իշխանությունը մեզ ուզում լսել, մեր կարծիքը հաշվի առնել: Եթե այս հարցազրույցն ընթերցեն, ու դրանից հետո հետադարձ կապը տեսնեմ ես, նոր կարող եմ ասել` ինչով ու ինչպես կարող ենք օժանդակել: Ես մի փաստ ներկայացնեմ. «Երևանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 36-րդ կետում հստակ գրված է, որ վարչական շրջաններում պետք է լինեն խորհրդակցական մարմիններ, բայց մինչ օրս խորհրդակցական մարմիններ չկան: Եթե ստեղծվեն դրանք, նաև հրավիրվեն մեր ներկայացուցիչները, մենք մեր բոլոր հարցերը հնարավորություն կունենանք բարձրացնելու և´ վարչական շրջաններում, և´ քաղաքապետարանում: Եթե չեն ընդունի մեր առաջարկները, մամուլով, հեռուստատեսությամբ կհայտնենք մեր դիրքորոշումը: Երևանցիներ ենք ու չենք ցանկանա, որ Երևանի իշխանությունը ձախողի:

Վրույր Սևակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company