ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն

01 Փետրվար 2020 Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է բնական գազի սակագնի բարձրացումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, ինչի ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները. «Այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է։ Պետք է ապահովվի նաև հրապարակայնությունը, իսկ քննարկումներին մասնակից պետք է դարձնեն ընդդիմությանը և հանրությանը»,-ասաց տնտեսագետը։

«Փաստինֆո»-ն գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հավանական հայտ ներկայացնելու թեմայի շուրջ խոսել է Սուրեն Պարսյանի հետ։

– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գնի փոփոխություն չի լինի ամբողջ տարվա ընթացքում, գազի սակագնի փոփոխություն չի լինի նաև մինչև ապրիլի 1-ը։ Ի՞նչ եք կարծում ամեն դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն կներկայացնի՞ գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ, և եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կունենա։

– Հիշեցնեմ Մհեր Գրիգորյանին, երբ 2019 թվականի հունվարի 1-ին սահմանի վրա 15 դոլարով բարձրացավ գազի գինը, նույն կառավարությունը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի, հայտարարեց, որ մենք երկարաժամկետ բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ՝ սահմանի վրա ֆիքսված գին ունենալու համար։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընդամենը մեկ տարվա համար են բանակցություններն ավարտված և միայն 2020 թվականի համար ունենք նույն 165 ԱՄՆ դոլարը, մինչդեռ խոսում էինք երկարաժամկետ կտրվածքի մասին։

Միաժամանակ կառավարությունից հայտարարություններ ունենք, որ ազգաբնակչության համար գազի գինը կմնա նույնը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն միայն երեք ամսվա համար ունենք երաշխիք։ Ո՛չ ներդրողի համար, ո՛չ ազգաբնակչության համար սա կանխատեսելի երևույթ չէ։ Ավելին, սա բացասական երևույթ է, քանի որ նրանք պետք է գոնե նվազագույնը մեկ տարվա համար ունենան կանխատեսելի սակագին, որ բիզնեսն իր հաշվարկների ժամանակ կարողանա իմանալ ինչ թիվ է դնում իր հաշվարկների հիմքում՝ 139 դրամ, թե այլ գումար։ Այս կառավարությունը 2019 թվականի ընթացքում հայտարարեց, որ քայլեր են իրականացնելու, որպեսզի կորուստները կրճատվեն և ուռճացված հաստիքացուցակում այդ աշխատողներն աշխատանքից հեռացվեն։ Նշեմ, որ 2019 թվականն ավարտվեց, բայց այդ ուղղությամբ որևիցե քայլ չի արվել։ Ո՛չ հաստիքացուակն է կրճատվել, ո՛չ կորուստներն են կրճատվել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ 15 դոլարի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ կապիտալ ծախսերի և ընթացիկ ծախսերի։ Այլ խոսքով ասած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ուներ պարտավորվածություն, որ օրինակ որևէ խողովակ վերանորոգեր կամ փոխարիներ, դա չի արել և փոխարենը 15 դոլար է վճարել։ Հիմա հարց է առաջանում՝ ով շահեց սրանից գազամատակարարման համակա՞րգը, թե՞ սպառողը։ Նույն այդ ծախսը փոխանցվելու է 2020-2021 թվականների համար։ Այսինքն մեր ազգաբնակչությունը ստիպված է լինելու վճարել 2019 թվականի ընթացքում չկատարված այդ կապիտալ ծախսերի համար։ Հնարավոր է ավելի շատ, քանի որ խնդիրն ավելի է մեծացել։ Ենթադրենք խողովակը վնասված էր, ավելի է վնասվել։ Այսինքն մենք, ըստ էության, խնդիրը մեծացրեցինք՝ լուծում չտալով։ Հիմա դարձյալ նույն պրոցեսն է գնում։ Փորձ է արվում ամեն կերպ, քաղաքական որոշմամբ հետաձգել գազի սակագնի վերանայման քննարկումները։ Կուլիսային քննարկումներ լինում են, բայց պաշտոնական քննարկումներ չկան, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս երևույթը նոր չէ։ Այն եղել է նաև 2011, 2013թվականների ընթացքում, երբ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ սահմանի վրա գազի գինը բարձրացել է։ Հայկական կողմը՝ ի դեմս էներգետիկայի նախարարի, հայտարարում էր, որ դա որևիցե էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակագինը չի փոխվի, բայց տեղի ունեցավ 300 մլն դոլարի չափով պարտքի կուտակում, և մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնետոմսերը։ Հիմա այս պրոցեսը ևս գնում է և կառավարությունը հասկացել է, որ երկար չի կարողանալու ձգձգել վերանայման շուրջ բանակցությունները, և նրանք արդեն տեղեկատվական որոշակի արտահոսքեր արեցին այս ուղղությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, թե երբ և որքան գազի գինը կվերանայվի։ Դրված չէ պահպանելու հարցը։ Քանի որ սահմանին գազի գինը ֆիքսված է արդեն 165 դոլար և 2019 թվականի ընթացքում խնայողություններ էլ չկան։ Պետբյուջեով նաև չկա գումար՝ այս ուղղությամբ սուբսիդավորելու համար, որը թույլ կտար պահպանել այս գազի սակագինը։ Կարծում եմ՝ կառավարությունը փորձել է հնարավորինս ձգել այս շրջանը, բայց դա ավելի է խորացնելու խնդիրը, քանի որ պարտքերն ավելի են կուտակվելու, «Գազպրոմ Արմենիա»-ի դիրքերն ավելի են ուժեղանալու բանակցային սեղանի շուրջ։

Կառավարության համար շատ կարևոր է նաև, թե որքան կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 600-ով նախատեսվում է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների թվաքանակը։ Հիմա մոտ 6000 գրանցված աշխատող կա, որը նաև ընդգրկված է գազի սակագնի մեջ։ Այդ 600-ի կրճատումը գազի սակագնի վրա կթողնի ընդամենը մեկ դրամի էֆեկտ։ Երբ ըստ էության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք 30 դոլարի խնդիր ունենք։ Այսինքն 30 դոլար համակարգը մինուսով է, քանի որ 2017-ին ևս գազի գինն իջեցվել է։ 2017 թվականի հունվարի 1-ին Կարեն Կարապետյանի կոալիցիոն կառավարությունն իջեցրեց գազի գինը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի և հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է վերականգնել իր շահութաբերությունը։ Մհեր Գրիգորյանը, երբ հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է ներդրումներ իրականացնել, դա նաև հող է նախապատրաստում իրենց բացատրության համար, որ ասեն՝ ժողովուրդ մենք բարձրացնելու ենք գազի սակագինը, որ համակարգը լինի կայուն, անվտանգ և դրա համար ներդրումներ են պետք։ Մենք փող ենք բերելու Հայաստան, երբ գազի սակագինը բարձրացնենք։ Կարծում եմ՝ գազի սակագինը կավելանա 10-ից 15 դրամի չափով 1 խմ-ի հաշվով։

– Այդ թանկացումն էլ քաղաքացին կզգա

– Միանշանակ։ Քաղաքցու համար դա էական գումար է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա մեծ ողբերգություն պետք չէ դարձնել։ Եթե մարդկանց, մեր կենսաթոշակառուների եկամուտներն ավելանային 100-150 տոկոսի չափով, ինչպես իրենցն էր, դա մեծ ղբերգություն կարող է և չլինել։ Բայց երբ ունենք աշխատող աղքատներ, մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են, ունենք կենսաթոշակառուներ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր թոշակ են ստանում, սա մտահոգվելու լուրջ առիթ է։

Բիզնեսի համար նույնպես սա լուրջ մրցակցային խնդիր է։ ԵԱՏՄ երկրների շրջանակում մենք կունենանք թանկ բնական գազի գին, հետևաբար կստացվի, որ Հայաստանում արտադրված ապրանքը կամ ծառայությունն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, Բելառուսիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Մեր ապրանք արտադրողներն ուղղակի կարող են ԵԱՏՄ շուկայից դուրս գալ, էլ չեմ խոսում երրորդ երկրների դեպքում։

– Մեր շուկայում նույնպե՞ս խնդիրներ կունենանք։

– Միանշանակ։ Այսինքն մեր շուկայում մեզ կհաղթեն նույն այդ ապրանքները։ Սա էլ է լուրջ խնդիր։ Մենք օրինակ ԵԱՏՄ-ի հետ ունենք միասնական բնական գազի շուկա ունենալու համաձայնագիր կամ հայեցակարգ, որն ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան, նախապատրաստական միջոցառումներ չկան, որը Հայաստանին թույլ կտա արագ անցնլ այդ պրոցեսը, որ Հայաստանի բնական գազի գինը մրցակցային լինի Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի գազի գների հետ։ Հիմա մեր ապրանք արտադրողներն ուղղակի շուկայում չեն կարող մրցակցել նրանց հետ։ Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու բնական գազի սակագնի բարձրացումը։ Սա նաև իր շղթայական ազդեցությունը կունենա այլ ապրանքների գների վրա։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իշխանություններին խանգարում ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցել ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Կարծում եմ խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական կողմն ուզում է տեսնել՝ հայկական կողմը պատրաստակա՞մ է վերանայել ներքին շուկայում գազի սակագինը, քանի որ նույն այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթի, ծախսերի հետ խնդիրներ ունի։ Ուզում է հասկանալ՝ հայկական կողմը որքանով է պատրաստ այդ խնդիրները լուծել, և եթե տեսնի, որ այդ խնդիրները լուծվում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահերի տեսանկյունից միգուցե այս 165 դոլարի գինը սահմանի վրա պահպանվի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Եթե փոփոխություն տեղի չունենա, ապա կփորձի սահմանի վրա դարձյալ գինը բարձրացնել, որպեսզի աջակցի, սուբսիդավորի այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Լուրջ խնդիր է, մենք ունենք կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ, և այս ուղղությամբ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք իրականացնել։ Մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, քաղաքական դիրքորոշումները, այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է և ամենակրոևրը հրապարակայնություն։ Այս քննարկումներին մասնակից պետք է դարձնեն նաև ընդդիմությանը և հանրությանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company