ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Համախմբումն անհրաժեշտություն է, բայց կարիք չկա որպես գաղափար դա ասել և տարին 360 օր հակառակն անել

24 Ապրիլ 2020 Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի ու հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտության խնդրի մասին 168.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

– Պարոն Մանոյան, այսօր՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինանը ուղերձ հղեց, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Պետք է ջանք չխնայենք, որ մեր դաշնակիցների հետ հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, իսկ աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա»: Արդյո՞ք 2018 թվականից հետո իշխանության եկած ուժն այս երկու տարվա ընթացքում արել է այնպես, որ մեր դաշնակիցների հետ հարաբերությունները խորանան, և արդյո՞ք առավել ինքնիշխան է այսօր մեր պետությունը, ինչի մասին ևս ասված էր ուղերձում:

– Կար ժամանակ, երբ մենք ճիշտ այդ նույն բառերն էինք օգտագործում. ասում էինք, որ պետք է մեր հարաբերություններն այլ պետությունների, մասնավորապես, դաշնակիցների հետ հիմնված լինեն ոչ թե պետությունների ղեկավարների հետ ունեցած անձնական հարաբերությունների վրա, այլ դրանց հիմքում պետք է լինի ինստիտուցիոնալությունը: Նոր իշխանություններն արդյո՞ք դա հաջողել են այս երկու տարվա ընթացքում, կարծում եմ՝ ոչ, այլապես, եթե հաջողած լինեին, դրա մասին վարչապետը չէր խոսի: Փորձում են անել, բայց այս դեպքում էլ պետք է ընդգծեմ՝ ճիշտ ձևով չեն փորձում: Հիմա այդ անհրաժեշտ մակարդակի հարաբերությունները չկան՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ այլ պետությունների հետ: Ավելին՝ եվրոպական պետություններից լսում ենք դժգոհություններ, սակայն, եթե մինչև հիմա կար բարի կամք՝ նոր իշխանություններին ժամանակ տալու, ապա այն արդեն ավարտվել է: Կարծում եմ՝ երկու տարին բավական է, և մենք հիմա արդեն կարող ենք տարբեր երկրներից տարբեր արձագանքներ ստանանք, եթե այսպես շարունակվի:

Ինչ վերաբերում է առավել ինքնիշխան լինելուն, ապա այս ձևակերպումը ճիշտ է: Կարծես թե իշխանությունների կողմից կա ցանկություն՝ ավելի ինքնիշխան լինելու, ուզում են էդպիսին լինել, հարց է՝ այդ ցանկությունը կարողանո՞ւմ են հաջող ձևով իրականացնել: Ըստ իս՝ չեն կարողանում, որովհետև քայլերն են սխալ արվում:

Ինձ համար կարևոր էր վարչապետի այսօրվա ուղերձի այն հատվածը, որտեղ նա կարևորեց ուժեղ պետության գաղափարը: Այո՛, պետության շուրջ պետք է համախմբվենք ազգովի: Այս համախմբումն անհրաժեշտություն է, բայց կարիք չկա որպես գաղափար դա ասել և տարին 360 օր հակառակն անել:

– Վարչապետն այսօր խոսեց նաև առաջիկայում՝ հանրության դատին Ազգային հայեցակարգի ռազմավարություն ներկայացնելու մտադրության մասին, ըստ այդ նախագծի՝ պետք է կարողանանք համազգային համաձայնություն ձևավորել մեր ազգային արժեքների, նպատակների ռազմավարության շուրջ: Արդյո՞ք մինչև հիմա մեզանում չկար այդ համազգային համաձայնությունն ազգային արժեքների, տեսլականի շուրջ:

– Նախքան այս հարցին պատասխանելը, ուզում եմ ասել, որ ասածների և արածների միջև կա հակադրություն, և այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իմ տեսածը դրա ապացույցն է:

Նախ՝ տեսնում ենք վարչապետին՝ տիկնոջ հետ, հետո՝ հանրապետության գլուխ համարվող նախագահին, հետո՝ Ազգային ժողովի նախագահին՝ տիկնոջ հետ: Նրանք առանձին-առանձին գնացին, լավ, գուցե հասկանանք՝ արտակարգ է դրությունը, բայց ինչո՞ւ առաջինը չգնաց երկրի գլուխը՝ նախագահը: Լարվածություն կա, դա երևում է, սակայն լավ կլիներ, որ գոնե տեսարանն ապահովելու համար միասին լինեին. սա իրականության և ասված արտահայտությունների ընդամենը մեկ դրսևորում է: Չցանկանալով այսօր հիշել մեր ներքին խնդիրները, պարզապես կասեմ, որ կարելի էր Ցեղասպանության 105-րդ տարելիցի ժամանակ ավելի շատ մասնակիցների ապահովել՝ պահպանելով անհրաժեշտ անվտանգային բոլոր միջոցառումները:

Ինձ համար անհասկանալի է, թե պատգամավորները փակ դահլիճում ինչպես են կարողանում 50 սանտիմետր հեռավորության վրա ժամերով նիստ անել, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրանց ներկայությունը չապահովվեց: Խոսքը նաև մտավորականներին է վերաբերում:

Այո՛, արտակարգ դրության պայմաններում էլ հնարավոր էր այնպես կազմակերպել, որ կես ժամը մեկ 10-15 հոգի սոցիալական հեռավորություն պահելով՝ բարձրանան Ծիծեռնակաբերդ. այս ամայի վիճակը ճիշտ չէ, այս հարցում այսքան կտրուկ պետք չէր: Կրկնում եմ՝ սա նշում եմ՝ ասածների և իրականության միջև հակադրությունը ցույց տալու համար:

– Այս իշխանությունների օրոք, երբ հենց իշխանության ներկայացուցիչները եկեղեցու և հովվապետի դեմ հայտարարություններով են հանդես գալիս, երբ բուհերից հանվում է Հայոց լեզվի և Հայոց պատմության պարտադիր ուսուցումը, ազգային գաղափարախոսության, տեսլականի ինչպիսի՞ ռազմավարություն կկարողանան մշակել՝ ըստ Ձեզ: Այն քաղաքականությունը, որը տեսնում ենք արդեն երկու տարի՝ սևերի և սպիտակների, հների և նորերի բաժանում, և այլն, արդյո՞ք Ձեզ հույս է ներշնչում, որ համազգային համաձայնություն կարող է ձևավորվել:

– Թե ինչպիսին կլինի, չեմ կարող ասել, բայց շատ կարևոր է նաև, թե այն ինչպես կներկայացնեն համազգային քննարկման: Օրինակ՝ վարչապետը կարող է ասել, որ հրապարակելու է այդ ռազմավարությունն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերով ներկայացնելու հանրությանը, ով ինչ ասելիք ունի, թող ասի, հետո ինքը վերջում կորոշի: Դա չեղավ ռազմավարություն, այն պետք է դրվի իսկապես համազգային քննարկման. Դրան պետք է մասնակցի նաև ամբողջ սփյուռքը, հակառակ պարագայում մենք կունենաք ընդամենը բարի թագավորի ցանկություն: Անհրաժեշտ է այս ռազմավարությունը քննարկել բոլոր անհրաժեշտ կառույցների հետ ու, առհասարակ, չի կարելի շարունակել այս բաժանումները՝ սևերի, սպիտակների, հիմա էլ՝ հիասթափվածների միջև: Թեև, ըստ իս, ամենաշատ հիասթափվածը հենց ինքն էր՝ վարչապետը:

– Հայաստանն արդյո՞ք ունի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն, որի հիմքում պետք է դնել Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Արդյո՞ք այդ ուղղությամբ դիվանագիտական քայլեր նշմարվում են այսօր։

– Թուրքիայի հետ հայտնի արձանագրություններից հետո ավելին բանակցությունների միջոցով անելու հնարավորություն հիմա չկա, այն էլ՝ այսօրվա թուրքական իշխանությունների հետ, թեև վստահ եմ, որ, եթե իշխանությունն էլ փոխվի, քաղաքական գիծը նույնն է մնալու: Իսկ ինչի մասին պետք է լինի երկխոսելու այդ օրակարգը, Թուրքիան ինչու պետք է խոսի մեզ հետ, այդ պետությունն այն համոզմանն էր նախկինում, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ չի կարող տարածաշրւջանում ազդեցությունն ուժեղացնել, փորձեց գալ երկխոսության, չստացվեց, անցավ-գնաց: Իրենց քաղաքական մտածողության մեջ չկա հարևան, իրենցից անկախ Հայաստան պետություն, դրա համար իրենք չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն անկախ հայկական պետության հետ: Մենք իրենց օրակարգում չկանք, իրենք՝ մեր:

Մեր օրակարգում այդ պետությանն ունենալու համար պետք է կարողանանք Թուրքիայի վրա ճնշում բանեցնել միջազգային հարաբերությունների միջոցով, բայց արդյո՞ք դա մենք կարող ենք, ընդհակառակը՝ հիմա Թուրքիան է այդպիսի ճնշում բանեցնում՝ սպառնալով փախստականներով: Տնտեսապես ևս պատրաստ չենք՝ ինչ ենք տալու այդ 75 միլիոնանոց շուկային: Սակայն մենք Թուրքիայի հասարակության մի զգալի շերտի հետ կարող ենք երկխոսել՝ տեխնոլոգիաների այս ժամանակահատվածում, այդ շփումը պետք է նրա համար, որ հետագայում այդ շերտը կարողանա ճնշում բանեցնել իշխանության վրա, ուստի հիմա ևս կարևոր եմ համարում թուրքական հասարակության առանձին շերտերի հետ մեր շփումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company