ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն…

09 Մարտ 2021

Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռված հարթակ:

Համացանցային նմանատիպ շահարկման վերջին օրինակն է հանդիսացել այսպէս ասած՝ «Հայաստան հիմնադրամին» իրանահայութեան նւիրատւութիւնների իւրացումը՝ ՀՅԴ-ի կողմից …:

Ահա եւ՝ համացանցային օրւայ «հերոսները», որոնք անբարոյութիւնը այս մակարդակի հասցնելու ոչ ամօթն են ունեցել, ոչ էլ՝ դոյզն իսկ խելամտութիւնը, քանզի յիմար պիտի լինել չմբռնելու, որ տւեալ նւիրատւութիւնները յատկապէս խիստ փաստաթղթաւորւած են ու դժւար սակարկելի: Սակայն «հերոսների» նպատակը եղել է սոսկ ՀՅԴ-ին վարկաբեկելը, որն հայաստանեան ներքաղաքական իրավիճակից ելնելով ձեռնտու է իրենց պատւիրատուներին:

Խորհելու տեղիք է տալիս նաեւ այն, թէ ինչո՞ւ թիրախ է դարձել լոկ Իրանի ՀՅԴ կառոյցը… Չէ՞, որ պատերազմական շրջանում «Հիմնադրամին» օժանդակելու բազմաթիւ այլ սփիւռքեան համայնքներ են լծւել այդ գործին, որին ուղղակի, թէ՛ անուղղակի տարբեր կառոյցների հետ միասին, աջակցութիւն է ցուցաբերել մանաւանդ ՀՅԴ-ն ու նրան յարակից այլեւայլ կառոյցներ: Չնայած, որ նոյն աշխարհասփիւռ կառոյցների մօտ հետագայում խիստ հիասթափութիւն առաջացաւ ի տես «Հիմնադրամին» փոխանցւած աւելի քան 100 միլիոն դոլարի մեղմ ասած՝ աննպատակասլաց օգտագործման…:

Ինչեւէ, համացանցային հակադաշնակցութեան վերջին յերիւրանքներին արժանի պատասխանը տւեցին ինչպէս հայաստանեան ՀՅԴ կառոյցի պատասխանատուները (տեսնել մեր երէկւայ մարտի 8-ի համարի Ա էջում), այնպէս էլ մեր այսօրւայ թւով՝ մեր համայնքում նւիրատւութիւնների համակարգող՝ ազգային իշխանութեան գործադիր մարմին՝ Թեմական խորհուրդը, որն էլ յստակ լուսաբանութեամբ վերահաստատեց մեր հինաւուրց համայնքի անդամների բարձր գիտակցութիւնը:

Ամփոփելով՝ հարկ ենք համարում բարձրաձայնել նաեւ այն պարագան, որ լայն շրջանառութեան մէջ դրած համացանացային հերթական ստերի ու կեղծիքների «հեղինակ-հերոսները» յականէ-յանւանէ նշել են ոմն իրանահայի, որի «վկայութիւններն» էլ (ըստ նոյն հեղինակների) հիմք են հանդիսացել այդ լկտի ու անբարոյ զրպարտութիւնների:

Ուստիեւ տեղին է, որպէսզի նշւած իրանահայը լինելով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ, պատասխանատւութիւն կրի իր արդէն հերթական զրպարտութեան համար, նոյն ժողովի եւ ինչու չէ՝ հանրութեան առջեւ…:

Դերենիկ Մելիքեան
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company