ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ռուսական վարկից հրաժարվելով՝ մենք մեծ հարցականի տակ ենք դնում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության զարգացումը

20 Մարտ 2021

Խորհրդային ժամանակներից սկսած՝ մենք եղել ենք այն քիչ երկրներից, որն ունի ատոմային էներգիա, իսկ ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամանակ մենք տեսանք՝ ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից էր, որն ուներ ատոմային էներգիա, Անդրկովկասում մենք միակն էինք: Ատոմակայանը տալիս էր էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը, այնուհետև Սովետական միության վերջին տարիներին ՀՀՇ-ական Խաչիկ Ստամբոլցյանի և Աշոտ Մանուչարյանի «ջանքերով» այն փակվեց: Թուրքական ու ադրբեջանական շրջափակման հետևանքով խաթարվեց գազի ու մազութի մատակարարումը: Շատերը կհիշեն այն ժամանակները, երբ շաբաթներով մարդիկ լույս ու ջեռուցում չունեին: Մեր պատմության մեջ այդ օրերը հիշվում են «մութ ու ցուրտ» տարիներ անունով: Եթե ներկա իրավիճակում ատոմակայանը փակվի, մենք, կարող է, ունենանք նույն հանգուցալուծումը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց՝ ռուսական վարկից հրաժարվելով՝ մենք մեծ հարցականի տակ ենք դնում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության զարգացումը:

«Հայկական կողմը որոշում է 2020 թվականի ամռանը հրաժարվել 2015 թվականին Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մնացորդից, այս քայլով ատոմակայանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի վաղվա օրը դրվում է մեծ հարցականի տակ, մենք մեծ դժվարություններ են ունենալու միջուկային էներգետիկայի զարգացումն ապահովելու համար»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանը նաև ընդգծեց՝ հնարավոր է, որ մենք դառնանք էլեկտրաէներգիա ներկրող և արտաքին շուկայից կախված երկիր:

«Դիտարկելով իրավիճակը՝ պարզ է դառնում, որ եթե ատոմակայանի ռեսուրսը չերկարացվի, Հայաստանը որոշ ժամանակ անց ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել՝ նաև հաշվի առնելով, որ Ադրբեջանին անցան Արցախի ՀԷԿ-երի մեծամասնությունը, որոնք Հայաստանին էժան հոսանք էին մատակարարում: Այս կարգավիճակում մենք կարող ենք դառնալ կախյալ երկիր: Այո, կա հավանականություն, որ ներկրումն իրականացվի Թուրքիայից և Ադրբեջանից»,-մեկնաբանեց նախկին նախարարը:

Արթուր Խաչատրյանը նշեց՝ գործող իշխանությունն առաջ է բերում Թուրքիայի օրակարգը՝ ատոմակայանի հարցի վերաբերյալ, այստեղ չկա որևէ հայամետ քայլ:

«Այս ուժը վարում է հակահայկական քաղաքականություն, մենք չենք կարող տեսնել հայամետ քայլեր։ Հրաժարվելով ռուսական վարկից՝ նրանք մեծ հարցականներ են առաջացնում: Փորձում են այլոց օրակարգով տանել մեր ապագան, գիտենք՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ հանրության ուշադրությունը հրավիրում էին ԱԷԿ-ից եկող վնասի վրա, մենք այսօր թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր ենք լցնում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company