ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ճանաչումի Նախաբանային Ուղերձը

24 Մարտ 2021

Սպիտակ տան բանբերին յայտարարութիւնները` նախագահ Պայտընի ապրիլքսանչորսեան ուղերձին ընդառաջ, գրաւած են բազմակողմանի ուշադրութիւն: Ի պատասխան ծերակուտական Մենենտեսի կոչ-նամակին, հրապարակուած է գրաւոր արձագանգ մը, որուն մէջ կը նշուի.

«Իբրեւ նախագահի թեկնածու` Պայտըն ոգեկոչած է 1,5 միլիոն հայ տղամարդիկը, կիները եւ երեխաները, որոնք մահացած էին Օսմանեան կայսրութեան վերջին տարիներուն: Ան այդ ժամանակ ըսած էր, որ մենք երբեք պէտք չէ մոռնանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստին դիմաց: Մենք մշտապէս պիտի յարգենք այս մեծ ողբերգութենէն ետք հայ ժողովուրդի ցուցաբերած տոկունութիւնը: Այս վարչակազմը յանձնառու է յառաջ մղելու յարգանքը մարդու իրաւունքներուն նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլեւս չեն կրկնուիր: Այս բոլորին կարեւոր բաղադրիչն է պատմութեան ճանաչումը»:

Սպիտակ տան խորհրդականներէն մէկը այս առիթով ըսած էր. «Ինչ որ Պայտընը խոստացած էր իբրեւ նախագահի թեկնածու, փաստօրէն այդ քաղաքականութիւնն է, որ կը շարունակէ: Իսկ մէկ այլ խորհրդական անդրադառնալով Ապրիլի 24-ին սպասուող յայտարարութեան, ըսած է. «Պայտընը իր խօսքին տէրն է»:

Սպիտակ տունէն հնչած այս բոլոր տեսակէտները ճանաչումի նախաբան կը բանաձեւեն եւ կը ձգեն այն տպաւորութիւնը, որ նախագահ Պայտընը ապրիլքսանչորսեան իր ուղերձին մէջ պիտի օգտագործէ Ցեղասպանութիւն եզրը:

Դիտարկենք այլ երեւոյթ մը, որմէ ետք փորձենք քաղաքական տրամաբանութեամբ ընկալել ճանաչումի նախաբան ձեւաւորող Սպիտակ տան կողմէ այս հարթակի ստեղծման շարժառիթը:

Թէ՛ գրաւոր նամակը եւ թէ՛ խորհրդականները անանուն են: Չենք գիտեր, թէ ո՛վ է ծերակուտական Մենենտեսի նամակին արձագանգող եւ իբրեւ Սպիտակ տան բանբեր ներկայացող անձը: Չեն նշուիր նաեւ միւս երկու խորհրդականներուն անունները:

Ասիկա որոշ առումով կը մշուշապատէ հետագայ ընթացքը: Բայց գանք հիմա քաղաքական պարունակին:

Պարզ է, որ Անգարան թէ՛ ֆինանսական (լիրայի կտրուկ գահավիժում), թէ՛ ներհասարակական (Իսթամպուլեան քոնվենցիայէն դուրս գալու առիթով զանգուածային ցոյցեր) եւ թէ՛ քիւրտերու դէմ ռազմական գործողութիւններ վերսկսելու առումներով դժուար իրավիճակի մէջ յայտնուած է: Թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին այս հանգամանքները որոշակիօրէն կը կապուին Ուաշինկթըն-Անգարա լարուած յարաբերութիւններուն հետ: Բայց ամէնէն ուշագրաւը Անգարայի զօրակցական դիրքորոշումն է Մոսկուային` Ուաշինկթըն-Մոսկուա «հրացանաձգութեան» համապատկերին վրայ:

Այլապէս, դժբախտաբար, ո՛չ խօսքի տէր ըլլալը, ո՛չ ողբերգական կոտորածներն ու մարդու իրաւունքները քաղաքական արժէքներ են, որ առանց քաղաքական շահի մղիչ գործօնի հիմնական տեղաշարժ ապահովեն:

Յիշենք Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տան եւ Ծերակոյտին իրերայաջորդ անմիջականութեամբ Ցեղասպանութեան ճանաչումի բանաձեւերը: Հայկական գործօնի տասնամեակներու վրայ երկարող նպատակաուղղուած աշխատանքի արդիւնաւորումը գործնապէս դրսեւորուեցաւ, երբ Անգարան հատեց Սուրիոյ մէջ քրտական գօտիներու դէմ ձեռնարկած գործողութիւններու սահմանը: Վարչակազմի կամ նախագահի կողմէ ճանաչումը ամերիկեան քաղաքական շտեմարանին մէջ յամեցող խաղաթուղթ էր, որ այլ առիթի կրնար օգտագործուիլ: Տակաւին յայտնի չէ, թէ առիթի պահը հասունցած է:

Սպիտակ տան այս նախաբանը կարելի է համարել պատասխան Էրտողանի սուր քննադատութեան Պայտընի հասցէին: Պայտըն «մարդասպան» որակած էր Փութինը, իսկ Թուրքիոյ նախագահը հակազդած էր` պաշտպանելով իր ռուս գործընկերը:

Սպիտակ տան հարթակը այս պարագային կը նախազգուշացնէ Անգարան, որ շատ առաջ չերթայ դէպի Մոսկուա: Եւ որքան լարուին Ուաշինկթընի եւ Մոսկուայի յարաբերութիւնները եւ այդ լարուած գիծին վրայ Անգարան կանգնի Մոսկուայի կողքին, այնքան կը բարձրանայ հաւանականութիւնը Պայտընի կողմէ Ցեղասպանութիւն եզրի արտաբերման:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company