ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արամ Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիր

28 Մայիս 2013

Ծնած է 1879 թ., Զէյվա գիւղում, այժմ՝ Դաւիթ Բէկ: Արամ Մանուկեանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նուիրեալներից է, 20րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր գործիչներից, ՀՅԴ կուսակցութեան անդամ:

Արամ Մանուկեանը (յեղափոխական անունն է 1904 թ.ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Յովհաննիսեան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ.ին աւարտել է Երեւանի թեմական դպրոցը: 1901–03 թթ.ին կուսակցութեան յանձնարարութեամբ աշխատել է Բաքւում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903 թ.ին Կարսից զէնք, զինամթերք եւ կամաւորական խմբեր է փոխադրել Արեւմտեան Հայաստան: 1904–08 թթ.ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղուել ուսուցչութեամբ, այնուհետեւ 2 տարի ապրել է Ժնեւում:

1910 թ.ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայութեան ամենաճանաչուած գործիչներից: Եղել է 1915 թ.ի Վանի ինքնապաշտպանութեան (Ապրիլ-Մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի յաղթական աւարտից յետոյ ռուսական հրամանատարութիւնը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետութիւնը գոյատեւել է 70 օր): Յուլիսի 2ին ռուսական զօրքերի անակնկալ նահանջից յետոյ կազմակերպել է Վասպուրականի հայութեան գաղթը Արեւելեան Հայաստան:

1916-17 թթ.ին Մանուկեանը եղել է Թիֆլիսի Ազգային բիւրոյի անդամ. զբաղուել է հիմնականում արեւմտահայ գաղթականութեան հարցերով: Մեծապէս նպաստել է 1917 թ.ի Մայիսի 2011ը Երեւանում Արեւմտահայերի 1ին համագումարի կազմակերպմանը: 1917 թ.ին, որպէս Հայոց ազգային խորհրդի լիազօրներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երեւան, գլխաւորել նորաստեղծ Յատուկ կոմիտէն, որն օժտուած էր լայն լիազօրութիւններով, իսկ 1918 թ.ի Մարտին Երեւանի տարբեր խաւերի ներկայացուցիչների ժողովում ընտրուել է դիկտատոր (արտակարգ լիազօրութիւններ ունեցող պաշտօնատար անձ):

Նա բազմաթիւ կոչերով եւ ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպուած պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական յարձակումներից երկրի պաշտպանութիւնը նախապատրաստելու համար:
Կառավարութեան դերը կատարել է Մանուկեանի ջանքերով ստեղծուած կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը եւ զինուորական գործերի վարիչն ինքն էր:

Մանուկեանը Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., Մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգութիւնը: 1918 թ.ի Մայիսի 28ին Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ ղեկավարել է երկիրը՝ մինչեւ Թիֆլիսում ստեղծուած Հայաստանի կառավարութեան ժամանումը (Յուլիսի 23ին) Երեւան: Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիրն է:

Նա նոր կառավարութեան մէջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտօնը, որի իրաւասութեան տակ էին նաեւ լուսաւորութեան, հաղորդակցութեան, պարէնաւորման ու խնամատարութեան ոլորտները, տեղական իշխանութիւնների ձեւաւորումը: Մանուկեանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետութիւնում պարէնային ճգնաժամը մեղմելու, գրագրութիւնների լեզուն հայացնելու, հարիւր հազարաւոր փախստականների եւ որբերի կացութիւնը հնարաւորինս բարելաւելու համար: Նրա անմիջական մասնակցութեամբ երկիրը ձերբազատուել է հայոց պետականութեան նկատմամբ թշնամաբար տրամադրուած մահմեդականներից:

Մանուկեանը մահացել է բծաւոր տիֆից:
Արամ Մանուկեանի մասին գրուել են գրքեր, հիւսուել երգեր, նրա անունով կոչուել են փողոցներ Երեւանում եւ ՀՀ այլ բնակավայրերում, կիսանդրին կանգնեցուել է մայրաքաղաքում (2009 թ.):

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադր

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company