ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ստեփան Զօրեան. Հայ Յեղափոխականի Ամբողջական Մարմնաւորումը

18 Հունվար 2014

1919ի Յունուար 18էն 19ը լուսցող գիշերը, Թիֆլիսի մէջ, բծաւոր տիֆէ վարակուած եւ անբուժելի թոքատապի մատնուած՝ յոգնատանջ իր աչքերը առյաւէտ փակեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն անզուգական Ռոստոմը։

Աւազանի անունով Ստեփան Զօրեան՝ Ռոստոմ կրտսերագոյնն էր ՀՅԴ հիմնադիր երրորդութեան։ Թէեւ ներկայ ալ չէր եղած 1890ի ամրան կայացած ՀՅԴ հիմնադիր ժողովին՝ Մոսկուայի մէջ ուսանողական բողոքի ցոյցերուն իր գործուն մասնակցութեան համար, Ցարական իշխանութեանց կողմէ իր ծննդավայրը աքսորուած ըլլալով, այսուհանդերձ Ռոստոմի շեշտակի դրոշմին կը հանդիպինք ոչ միայն Դաշնակցութեան կազմութիւնը նախապատրաստող խմորումներուն, այլեւ՝ ՀՅԴ պատմութեան առաջին երեսնամեակի գլխաւոր բոլոր էջերուն վրայ։

Դաշնակցութեան աւագ հիմնադրին՝ Քրիստափորի նման, Ռոստոմ եւս հայոց պատմական Գողթն գաւառէն էր. ծնած էր Ցղնա գիւղը 18 Յունուար 1867ին։ Նահապետական ու բարեկեցիկ ընտանիքի զաւակ էր եւ, անձնապէս, կեանքէն դառնանալու պատճառներ ունեցած չէր։ Բայց զգայուն հոգի ունէր եւ անսահման պաշտամունքի հասնող մարդասիրութեամբ ու այլասիրութեամբ լեցուած էր։ Անանձնական այդ հոգեկերտուածքը ծայր աստիճան հոգածու դարձուց Ռոստոմին նախ իր շրջապատին եւ, ապա, աւելի լայն ընդգրկումով՝ ամբողջ հայ ժողովուրդին բաժին հանուած դառն ճակատագրին նկատմամբ. ծանր տարաւ եւ բնաւ չհանդուրժեց հայութեան բաժին հանուած երեւութապէս ընկերային-հասարակական, խորքով ազգային անարդարութիւնները՝ արեւելեան թէ արեւմտեան Հայաստանի տարածքին, Ցարական թէ Օսմանեան բռնատիրութեանց կողմէ, թրքական թէ ռուսական այլամերժ ազգայնամոլութեան հետեւանքով։

Ուսման անյագ ծարաւ ունէր եւ իր պատանեկան ու երիտասարդական կեանքը անխոնջ վազք մը եղաւ դէպի աղբիւրը լոյսին՝ ծննդավայր գիւղի ծխական դպրոցէն մինչեւ Թիֆլիսի Բէգլարեան մասնաւոր դպրոցն ու պետական ռէալական վարժարանը եւ, այնուհետեւ, Վարշաւայի մերձակայ Նովօ–Աղեքսանդրեան Գիւղատնտեսական ճեմարանէն մինչեւ Մոսկուայի Պետրովսկայա Գիւղատնտեսական ճեմարանը։ Թէեւ բնագիտական եւ ուսողական գիտութիւններու մէջ փայլուն արդիւնքի կը հասնէր, այսուհանդերձ հայերէնի, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի անյագ ծարաւը բաւարարելու ոչ մէկ պատեհութիւն կը փախցնէր։ Այդ առումով ալ, մտաւորական իր կազմաւորումով եւ աշխարհայեացքով, Դաշնակցութեան հիմնադիր սերունդին ամէնէն մարքսիստ դէմքը ըլլալով հանդերձ, Ռոստոմ միաժամանակ եւ անվիճելիօրէն եղաւ հայ ժողովուրդի ազգային հոգեմտաւոր ժառանգութեան ամէնէն աւելի քաջածանօթ եւ հաղորդ ներկայացուցիչը Դաշնակցութեան մէջ։

Աւելի՛ն, ուսանողական շրջանէն սկսեալ, իր մարմնական յաղթանդամ կազմուածքին համար ընկերներուն կողմէ «քոթոթ» անուանուած Ռոստոմը, խաղերու եւ զուարճանքի վրայ ժամանակ կորսնցնելու փոխարէն՝ միշտ հետամուտ եղաւ ինքնազարգացման. ինչպէս Վրացեան կը վկայէ, Ռոստոմ թէեւ շատ կարդացող չէր, բայց իր կարդացածը առաւելագոյնս մարսող ու իւրացնող էր։ Ժամանցն ու զուարճանքը, Ռոստոմի համար, երգն ու ասմունքն էին՝ հայ թէ օտար ժողովրդական երգերէն ու ասքերէն, յատկապէս յեղափոխական շունչով գործերու մեկնաբանութեամբ. կենսագիրները կը վկայեն, օրինակ, որ անգիր գիտէր ու կ՛ասմունքէր ռուսական դիւցազներգութեան դասականներէն Թարաս Պուլպան։

Ռոստոմի նուիրուած Յուշատետրի այս էջը կ՛արժէ կեդրոնացնել հայ ազգային-ազատագրական շարժման մեծ դարբինին կազմաւորման այս առանձնայատկութեանց վրայ, որովհետեւ անոնց արդիւնքով Ռոստոմ արժանաւորապէս մարմնաւորեց Հայ Յեղափոխականի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ կերպարը։

Պատահական չէր, որ ուսման առընթեր Ռոստոմի երիտասարդական կեանքը յատկանշուեցաւ ուսանողական բողոքի քայլերու եւ ցոյցերու աշխոյժ, այլեւ ղեկավար մասնակցութեամբ՝ բոլոր արդար դատերուն եւ ազատագրումի բոլոր պայքարներուն անձնուէր ու յանձնառու դրօշակիրը դառնալով եւ միշտ առաջնորդուելով այն խոր ու հաստատ համոզումով, թէ հայ ժողովուրդին ազատ ու արդար կեանքը հնարաւոր է, երբ նոյնպէս ազատ ու արդար կ՛ապրին շրջապատի միւս ազգերն ու ժողովուրդները։ Եւ որքան որ ուսանողական շրջանի իր յեղափոխական այս աշխուժութեան համար Ռոստոմ հալածուեցաւ ցարական իշխանութիւններէն (երկու անգամ ձերբակալուեցաւ ու աքսորուեցաւ), այնքան իր մէջ ամրապնդուեցան յեղափոխականի յանդգնութիւնը եւ մարտունակութիւնը (երկու անգամ անցագիր փոխեց, որպէսզի կարենայ շարժումի ազատութիւն ունենալ)։

Իր այս կազմաւորման շնորհիւ, Ռոստոմի մէջ միաժամանակ արմատաւորուեցան՝ Ազգային եւ ընկերային բոլոր արդար դատերուն բոլորանուէր պաշտպանի ու յառաջապահի տիպարը, Յեղափոխական միտք ու հաւատք տարածող մտաւորականը (ուսուցիչ ու խմբագիր), որ դաւադիր յեղափոխականի մարտական գործիչն էր միաժամանակ (զէնքի եւ ռումբի պատրաստութենէն մինչեւ ժողովրդային ինքնապաշտպանութեան կռուի կազմակերպումը), Ազգային-հասարակական ծառայութեան նուիրեալը, որ որքան զինուելու եւ պաշտպանուելու մղեց մեր ժողովուրդը, նոյնքան հոգածու եղաւ հայութեան ընկերային ու մշակութային կեանքի բարելաւման եւ բազմակողմանի զարգացման նկատմամբ։

Յուշատետրի սիւնակը նեղ կու գայ աւելիով ծաւալելու համար Ռոստոմ երեւոյթին նոյնիսկ որոշակի մէկ երեսին ամբողջական արժեւորման ուղղութեամբ։

Բայց կարելի չէ Ռոստոմի մէջ Հայ Յեղափոխականի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ մարմնաւորումը լուսարձակի տակ առնող այս խորհրդածութիւնները եզրափակել, առանց յիշեցնելու Ռոստոմին արժանաւոր աշակերտը եղած Սիմոն Վրացեանի հանրածանօթ թեւաւոր վկայութիւնը.

«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնը ինքը իր բովանդակ էութեամբ»։

Նազարէթ Պէրպէրեան
ԱՍՊԱՐԵԶ
20/01/2010

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company