ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հորիզոն»ի Խմբագրական. Վտանգուած անկախութիւնը

20 Սեպտեմբեր 2021

30 տարի առաջ, հայոց անկախ պետականութեան վերընձիւղման ու վերականգնման գործընթացը համատեղ զսպանակուեցաւ Լեռնային Ղարաբաղի հայութեան ինքնորոշման հիմնախնդրին հետ։

Միաժամանակ, շնորհիւ անձուրաց եւ ուխտապահ ազատամարտիկներու, պատմութեան էջերուն վրայ դարբնուեցաւ Արցախի անկախութիւնը։

Այսօր, Արցախեան պատերազմէն ետք, կացութիւնն ու պատկերը լրիւ փոխուած են։ Խոցուած են հայոց արեւելից սահմանները, կիսախորտակուած վիճակի մէջ է Արցախի միջնաբերդը։

Անկախութիւնը կ՚իմաստազրկուի, երբ օրն ի բուն սպառնալիքի տակ են պետական սահմաններդ, երբ տարածքներու ամբողջականութիւնդ թշնամիի ամենօրեայ քմահաճոյքին ենթակայ է։

2020 թուականի Արցախեան պատերազմի ընթացքին եւ անոր յաջորդող արարին ի յայտ եկած քաղաքական զարգացումներէն ետք՝ առկայ են բոլոր փաստերը, որ թուրք-ատրպէյճանական յարձակողապաշտութիւնը կը նպատակադրէ ի սպառ անէացնել հայրենի մեր զոյգ պետութիւնները։ Կը շարունակուի հայատեացութեան քարոզարշաւը ու կասկածէ դուրս է, որ մօտ ապագային կանգ առնէ թուրք-ատրպէյճանական հակահայ գործընթացքը, որ կը միտի կազմաքանդել մեր պետականութիւնը։

Հակամարտութիւնը չէ աւարտած։ Զիջումի ու մերձեցման քաղաքականութիւն մշակող ներկայ իշխանութիւնները պէտք է գիտակցին, որ կորստեան մատնուած ճակատամարտէն ետք, վերակազմակերպուելու եւ ապագայ առճակատման պատրաստուելու ժամանակն է։

Ի՞նչ կը զիջինք։ Ի՞նչ պատճառով սահմանները կը վերագծուին։ Ինչո՞ւ պատմութիւնը կ՚աղաւաղուի։ Ինչո՞ւ խաղաղութեան ու բարգաւաճման դիմաց՝ «զիջում»ի գաղափարը կը սերմանուի։ Այս հարցումներուն պատասխանը չունին ազգը անձնատուութեան առաջնորդած այսօրուան իշխանութիւնները։

Քանակական վերլուծութիւնը ի՞նչ է կորուստին։ Հաշուառա՞ծ են իմքայլականները։ Եւ երբ կը խօսինք այդ մասին, նաեւ բարոյականութեան մասին,որ այսօր եղծուած է իր պարունակէն։

Հայկական հարցի լուծման մէկ բաղադրիչը կազմող Արցախի անկախութեան ճանաչման գործընթացը ծանր հարուած ստացաւ Հայաստանի ներկայ իշխանութիւններու անձնատուողական քաղաքական վարքագծի արդիւնք՝ 2020 թուականի Նոյեմբեր 9-ի կորստաբեր համաձայնագրով։

Հողի եւ աշխարհագրական տարածքի կորուստ ունինք եւ այս ծանր կորուստին ի տես, առաջին հերթին, այսօրուան ընդդիմութեան դրօշակիրը հանդիսացող Հ.Յ.Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է եւ աշխարհասփիւռ իր Հայ Դատի յանձնախումբերով կը շարունակէ ոգորումները՝ ի խնդիր Արցախի ազգային իքնորոշման։

Այսօր, վերանկախացման այս յոբելեանին, կ՚արժէ յիշել առաջին հանրապետութեան կերտիչ, Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտի հրամանատար Դրոյի պատգամը. «… Քանի մեր հողերը բռնագրաւուած են, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունի իր պայքարը եւ Դաշնակցութեան զաւակները, իբրեւ հայ ժողովուրդի հարազատ զաւակներ, պիտի շարունակեն այդ պայքարը, արիւնով կ՚ըլնի, գրիչով կ՚ըլնի, պայքարով կ՚ըլնի, մինչեւ Հայը հաւաքուի իր բոյնին մէջ, Հայը Հային կառավարի, ո՛չ Անգլիացին, ո՚չ Ամերիկացին, ո՚չ Ռուսը, ո՛չ Թուրքը, Հայը լինի իր երկրին մէջ տէրը, Հայը լինի իր ազատութեան տէրը»։

Անկախութիւնը վերաիմաստաւորելու համար, համախմբուելու եւ մեր ուրոյն ուժականութեան ապաւինելու ժամանակն է եւ մէկընդմիշտ համոզուելու՝ որ Հայաստանի պետականապահպանութեան հիմնադրոյթները կ՚ամրագրուին միայն ու միայն անկոտրում պայքարի ու կամքի վճռականութեան ոգիով։

Եթէ կ՚ուզենք 30 տարի առաջ կերտուած յաղթանակը դարձնել յարատեւ՝ միասնաբար դաս քաղենք դառն փորձութենէն եւ դիմենք կազմակերպուած պայքարի։

Խմբագրական «Հորիզոն»ի

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company