ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունվար 2022թ.)

02 Փետրվար 2022

Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից հունվարի 24-ի հարցազրույցում հնչեցված անհիմն պնդումները, հանդես է եկել հայտարարությամբ՝ հանգամանալից անդրադառնալով խնդրո առարկա հարցազրույցում տեղ գտած Հայ դատին, Հայոց ցեղասպանությանն ու Արցախյան հիմնախնդրին վերաբերող խեղաթյուրումներին։ Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանին և Արցախյան հիմնախնդրին վերաբերող իրավաքաղաքական շեշտադրումներն ընդգծելուց բացի, Կենտրոնական խորհուրդը նկատել է, որ ՀՀ իշխանությունները, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ադրբեջանին և Թուրքիային ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելուն միտված աշխատանքների շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համագործակցաբար հունական, հնդկական, քրդական համայնքային, ինչպես նաև քրիստոնեական կազմակերպությունների հետ, աշխատանք է տարել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, հիշյալ կազմակերպությունները համապատասխան արշավով դիմել են Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով միանալ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և հունական խմբի համանախագահ Գուս Բիլիրակիսի երկկուսակցական գրությանը, որը Բայդենի վարչակարգին կոչ է անում դադարեցնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի ծրագիրը։ Իբրև հիմնավորումներից մեկը նշվել է, որ Թուրքիան ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները լայնորեն կիրառել և պատերազմական հանցագործություններ է գործել Արցախում, Սիրիայում և Իրաքում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ուշադիր հետևում է հունվարի երկրորդ կեսից բռնկված սկանդալին, որի կիզակետում Կոնգրեսի ադրբեջանական խմբի համանախագահ Հենրի Քյուլերն է, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից (FBI) կասկածվում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։ Հատկանշական է, որ այս գործի հանրայնացումից անմիջապես հետո ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը շտապել էր հեռանալ Միացյալ Նահանգներից։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Բելգիայում ՀՀ դեսպանատան համատեղ ջանքերով հունվարի վերջին եռօրյա աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այցի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ն ունեցել է մի շարք հանդիպումներ Եվրամիության և Բելգիայի Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ կարևոր հարցերի, հանգամանորեն ներկայացվել են փաստեր Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ, որն արդեն տասնամյակներ շարունակ ակտիվորեն խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով և արմատացած է նաև կրթության և մշակույթի ոլորտներում։ Փաստվել է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև հայ գերիների խոշտանգումներն, ըստ էության, ոչ թե առանձին երևույթներ են, այլ համակարգային, այլատյաց պետական քաղաքականության դրսևորումներ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, հետևելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վիրավորական պնդումներին, հունվարի 18-ին դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ կոչ անելով հստակ դիրքորոշում հայտնել անպատժելիությունից դրդված Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի նկատմամբ։ Գրասենյակը նկատել է՝ ադրբեջանական ավտորիտար ռեժիմի ղեկավարի վերջին ագրեսիվ հայտարարություններն անհարգալից և ապակառուցողական վերաբերմունք է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ։ Հայ դատի գրասենյակը նաև ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը և լարվածություն ստեղծում Հայաստանի Հանրապետության հետ շփման գծում՝ անօրինական ներխուժումներով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական բանակը թիրախավորում է նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչությանը՝ ստեղծելով վախի մթնոլորտ։

Մեծ Բրիտանիա

Հունվարի երկրորդ կեսին հայությանը հետաքրքրող հարցեր են քննարկվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Նախ հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում ներկայացրել է 2021թ․ հոկտեմբերին Հայաստան կատարած իր հերթական այցի արդյունքները՝ Արցախում և Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պատերազմի ընթացում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Ապա լեյբորիստ խորհրդարանական և Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆերյալ Քլարկը Միացյալ Թագավորության կառավարությանը հայտարարությամբ կոչ է արել վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահությունը ստանձնած երկրի և Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին։ Հայ դատի մարմինը հանգամանորեն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ Ալիևի վերջին վիրավորական արտահայտություններին և նկատել՝ համավարակը և բազմաթիվ պետությունների միջև լարվածության աճը դժվարին իրավիճակում է դրել Եվրոպային և ամբողջ աշխարհը, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալ միջազգային անվտանգությանն ու տարածաշրջանային համակեցությանը՝ անպատիժ մնալով Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար։

Եգիպտոս

ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը տեղեկացնում է՝ առաջիկայում Կահիրեում կայանալու է «Հայերը Նեղոսի ափերին» գրքի շնորհանդեսը։ Եգիպտացի ուսումնասիրող Մաժեթ Իզաթ Իսրայիլի հեղինակած և հինգ գլուխներից բաղկացած գիրքն անդրադառնում է հայերի ներկայությանը Նեղոսի ափերին, նրանց կյանքին, Եգիպտոսի հայ համայնքի արմատներին, հայոց կոտորածներին ու գաղթերին, նաև հայերի քաղաքական-հասարակական կյանքին։
Աշխատությունը նաև լույսի տակ է առնում թե ինչպես հայերը քաղաքական պաշտոններ են զբաղեցրել հատկապես Պատր Ալ Դին Ալ Ժամալիի օրոք․ Եգիպտոսում Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում՝ Մուհամմեդ Ալի փաշայի օրերին, ինչպես նաև երկու համաշխարհային պատերազմների տարիներից մինչև օրս։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հունվարի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները խափանելու վերաբերյալ, շեշտելով Մինսկի խմբի գործընթացին պաշտոնական Կանբերայի համերաշխության մասին։
Հունվարի 24-ին Ավստրալիայի լիբերալ-երիտասարդական շարժումը միաձայն անցկացված բանաձևով ընդունել է 1915թ․ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Լիբերալ երիտասարդական շարժումը Ավստրալիայի Լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է։ Այդ կուսակցությունը երկրի երկու խոշոր կուսակցություններից մեկն է և ղեկավարվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի կողմից։

Իրան

ՀՅԴ Հայ դատի Թեհրանի հանձնախումբը հունվարի 4-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։ Հանձնախումբը ընդգծել է՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցը համազգային թեմա է, որի քննարկումը և հավանական կարգավորումը կարող է կայանալ բացառապես համազգային մակարդակով:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
02.02․2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company