ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է

17 Փետրվար 2023

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում հասարակությանը սուտ կեղծ հիմնազուրկ տեղեկություններով կերակրելու իշխանության գործողությունները պետք է բացահայտվեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«3 օր շարունակ տեղեկություն է տարածվում, որ համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Անիի կամրջի վերանորոգման շուրջ: Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի ներկայությամբ իր խոսքում նշում է Մետաքսի ճանապարհի կամուրջը, այնինչ դա ընդհանրապես ընդունված է որպես Անիի պատմական կամուրջ:

Բայց դեռեւս 2017 թվականին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը եւ ծովագնացության, կապի, տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ, նաեւ կամրջի մոտ եւ խոսել են կամրջի ապագայի մասին: Բացի այդ, 2019-ին այդ մասին խոսել է Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարեւոր է եւ կմուրջը պետք է վերանորոգվի: 2019-ի հունիսի 23-ին Թուրքիայի տրանսպորտի նախկին նախարարը հայտարարություն է անում, որ Թուրքիայի Կարսի երկաթուղային վարչությունը մրցույթ է հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար: Դրա մասին բազմաթիվ այլ աղբյուրներով Թուրքիայում հայտարարվել է նաեւ պաշտոնական գործողություններ են սկսվել կարմրջի վերանորոգման համար:

Այդ ժամանակ չկար հայ-թուրքական կարգավորման որեւէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան: Այսօրվա հայ-թուրքական երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որեւէ կապ չունեն»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ վերջին օրերին հայկական համացանցում տարածվում են ինչ-որ նախագծեր, էսքիզներ Կարսի կամրջի հետ կապված, բայց 2019-ից այդ էսքիզները թուրքական աղբյուրներում հրապարակվել են. «Դեռ 2020-ի հունիսի 29-ին հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է: Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերություների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,-ընդգծեց պատգամավորը:

Այսօր պատմական են գնահատում Մարգարայի կամրջով հումանիտար օգնության մուտքը Թուրքիայի տարածք եւ հայ փրկարարների վերադարձը նույն կամրջով. Շեշտադրումներն այնպես են կատարվում, որ հայկական կողմից այլեւս որեւէ հիշատակում չկա, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին Թուրքիայի կողմից որպես ճնշման գործիք. հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2022-ի հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի կամրջի հատված եւ ասել՝ ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ3-Թուրքիայի սահման –Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Դրանից մի քանի օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հտուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, 2020-ի հունիսի 25-ին, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի բացման մասին: «Այդ նույն օրերին հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ եւ աջակցել Ադրբեջանին: Եվ 2020-ի հունիսի 25-ի կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը: Փաստորեն դեռ այն ժամանակ կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե այս փաստերն ինչի՞ մասին են վկայում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակ կային ոչ պաշտոնական խոսակցություններ, որ Հայաստանի եւ թուրքիայի միջեւ ստվերային քննարկումներ կան: Ավելի ուշ, երբ լրագրողները ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցնում են, թե կա՞ հայ-թուրքական երկխոսություն, նա ոչ թե հերքում է, այլ ասում է՝ ինձ նման երկխոսության մասին հայտնի չէ: Որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 մլրդ-ից ավելի գումար ծախսվի, չկա: Այդ հատվածը կույրաղիք հատված է համարվել 30 տարի»:

Գեղամ Մանուկյանի խոսքով, իշխանությունները խաբում են, թե Անիի կամրջի վերանորոգումը նոր ձեռք բերված համաձայնություն է, եւ Հայաստանը դեռ 2020-ին 2 մլրդ դրամ է ծախսել Թուրքիայի սահմանի ճանապարհը վերանորոգելու համար:

«Իմ եզրահանգումը հետեւյալն է. Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է փոքրիկ, խորհրդանշական ժեստերով, որոնք որեւէ գործնական արդյունք չունեն Հայաստանի համար: ՀՀ իշխանությունները փորձում են այդ ժեստերը հրամցնել որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլու-Միրզոյան ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններով եւ շարունակում է խոսել նախապայմանների լեզվով: Թուրքիան շարունակելու է իր ճնշումները, մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեեւ Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կող

18 Ապրիլ 2026
ՔոնկրԷսին Մէջ Տեղի Ունեցաւ Ցեղասպանութ

Հանդիսավարն էր Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան նախկին բարձրաս

18 Ապրիլ 2026
Մոլորեցնել այլեւս չի ստացվի

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ԱԺ-

17 Ապրիլ 2026
Լիբանանահայ Համայնքը Համախումբ Կը Դիմա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան, «Երկիր Մետիա»-

17 Ապրիլ 2026
Հունիսի 7-ի ընդդիմության հաղթանակը կար

«Հայկական սփյուռքը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, իսկ հայ ազգի ներուժը ձևավոր

17 Ապրիլ 2026
Ակնարկ. Վերադարձի Իրաւունքի Հզօր Գործօ

Միացեալ Նահանգներ տակաւին իրենց համաձայնութիւնը չաւարտած Իրանի հետ արդէն անցած

17 Ապրիլ 2026
Արցախի պատուիրակութիւնը հանդիպումներ ո

Ապրիլի 14-ին Պրիւքսէլի մէջ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմա

16 Ապրիլ 2026
Խմբագրական. Սփիւռքի ինքնիշխան զօրաշարժ

Փարիզի մէջ գումարուած Սփիւռքի համազգային զօրաշարժի խորհրդաժողովը պարզապէս հերթ

16 Ապրիլ 2026
Մերժել այս իշխանություններին և վերական

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

16 Ապրիլ 2026
Այս իշխանությունը հերթական անգամ փորձ

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել,

16 Ապրիլ 2026
Փաշինեան վարկաբեկուած ստախօս մըն Է

Յաւակնութիւնը չունիմ մարգարէանալու, եթէ ըսեմ, որ Փաշինեան վարկաբեկուած ստախօս

16 Ապրիլ 2026
Ֆրանսիայում գտնվող Արցախի պատվիրակությ

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետությա

15 Ապրիլ 2026
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կա

Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հե

15 Ապրիլ 2026
Ընտրական Գործընթացը Սկսած Է Հայաստանի

Կիրակի, 7 յունիս 2026-ին կը կայանան Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները: Ա

15 Ապրիլ 2026
Միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրի

15 Ապրիլ 2026
Ակնարկ. Բանակցային Խաղաթուղթերը Վերստա

Իսլամապատի բանակցութիւններու չարդիւնաւորումը յայտնաբար չէ խախտած հրադադարը: Կա

15 Ապրիլ 2026
Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նի

14 Ապրիլ 2026
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company