ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մոլորեցնել այլեւս չի ստացվի

17 Ապրիլ 2026

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ԱԺ-ում՝ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025–ի կատարողականի քննարկման ժամանակ

«Սիրելի հայրենակիցներ,

Կառավարությունն այս տարի էլ օրիգինալ չգտնվեց, որևէ կերպ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե վերջիվերջո ի՞նչ ծրագիր է իրականացրել, որովհետև այս գրքույկի ու այս գրքույկի միջև որևէ կապ չկա։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ որևէ կապ չկա իրենց նախընտրական խոստումների ու կառավարության ծրագրի միջև։ Այսինքն, խոստացել են մի բան, բայց արել են մի այլ բան։ Կոպիտ ասած՝ խաբել են։ Իսկ ո՞վ է այս խաբեության մեղավորը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովուրդը։ Բառացի մեջբերում եմ․ «Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսևդոդաշնակցական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ։ Ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ պարտադրել է ուրիշ օրակարգ»։ Ներեցեք, դա ինչպե՞ս, էդ ո՞նց։ Այդ նոր օրակարգն ինչպե՞ս, ու՞մ կողմից և ե՞րբ ձևավորվեց ու ձևակերպվեց, ու հանձնարարվեց, որ սա դնեք մի կողմ ու…ու անեք ի՞նչ։ Որովհետև, սա էլ սրա հետ ոչ մի առնչություն չունի։

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ է տալիս, ինչպես տվել է 5 տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ դրանք չի կատարել ու չի կատարել…. որովհետև դուք չեք ուզել, այլ բան եք ուզել, դուք եք մեղավոր բոլոր ձախողումների ու չիրականացված խոստումների համար։ Այս ամենից հետո, իմ մեղավոր ժողովուրդ, էլի՞ եք պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վստահ եմ, որ ոչ։

Սիրելի հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր Հայաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը համարում են խա-ղա-ղու-թյուն։ Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին զոհեր չունենք։ Հարյուրամյա պատերազմի օրերին էլ անգլիացիներն ու ֆրանսիացիներն ամեն օր չէին կռվում։ Պատերազմի ժամանակ էլ կան «հանդարտ» տարիներ, երբ չկան մարտական գործողություններ։ Պատերազմն ավարտվում է, երբ հանգուցալուծվում է պատերազմը ծնած խնդիրը։

Սիրելի հայրենակիցներ,

Պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղություն չի, որպեսզի ձգտենք իրական խաղաղության։ Խաղաղության, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանությունը, խաղաղության, որը կվերացնի ցեղասպանության հետևանքները, ավելի պարզ՝ կապահովի էթնիկ զտման ենթարկված արցախցիների հավաքական ու անվտանգ վերադարձի իրավունքի ապահովումը։ Սիրելի հայրենակիցներ, մենք դեմ ենք ոչ թե խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել իշխանությունների գեբելսյան քարոզչությունը, այլ դեմ ենք Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը հենց այն պատճառով, որ նա ունակ չէ խաղաղություն հաստատել․․․

Սակայն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այս խախուտ հրադադարը համարում են խաղաղություն ու դեռ փորձում են բացատրել, թե ինչպես եկան այս «խաղաղության»։ Նա ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ գնով «խաղաղություն» հաստատվեց։ Ու պատասխանում է. «Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով»։ Պարոն Փաշինյան, Մովսեսը չէք, Դուք ժողովրդին դեպի ավետյաց երկիր չառաջնորդեցիք, Դուք ժողովրդին տարաք դեպի դժոխք, Դուք կործանեցիք Արցախի Հանրապետությունը, Դուք կործանեցիք Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, Դուք հազարավոր ընտանիքների դժբախտացրեցիք։ Դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Ձեր զոհը ոչ թե զավթիչներն էին, այլ սեփական ժողովուրդը։

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի դեմ «անհայտ» երկրի կողմից վարվող հիբրիդային պատերազմի դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանը այս տարվա մարտի 11-ին Եվրախորհրդարանում հայտարարում է․ «1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են այն նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։» Բայց հիմա ես չեմ ուզում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի պատմական գիտելիքներին կամ պատմական ճշմարտությունները հերքելու, պատմությունն աղճատելու նրա սովորությանը։ Ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հավատամքի, արժեքային համակարգի մասին։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանն անկախություն ստացավ, երբ ստորագրեց Ալմա Աթայի հռչակագիրը՝ հռչակելով, որ միանում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Անկախ Պետությունների Համագործակցությանը։ Այսինքն, եթե Հայաստանը Լիտվայի նման չմիանար ԱՊՀ-ին՝ անկախ չէր լինի՞, կամ եթե Վրաստանի նման դուրս գա ԱՊՀ-ից՝ կկորցնե՞ր իր անկախությունը։ Եվ ահա մի մարդ, ով համոզված է, որ Հայաստանն անկախացավ ոչ թե ազգային ազատագրական պայքարի, ոչ թե հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, այլ միայն ու միայն ԱՊՀ-ին միանալու արդյունքում մեզ այս ամբիոնից սովորեցնում է, թե ինչ է անկախությունը, ինչ է պետականությունը։ Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ, այս ամբիոնից դարձյալ հանրությանը վախեցրեց, թե եթե ընդդիմությունը գա իշխանության կլինի պատերազմ։ Ու գիտե՞ք ինչպես դա հիմնավորեց։ Այ եթե ուզենաք վերաբանակցել, կլինի պատերազմ։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային հարաբերություններում չեն կարող լինել փոխզիջումային լուծումներ, լուծումներ, որոնք հակամարտության բոլոր կողմերին բավարարեն։ Հենց հակամարտության կողմերից մեկն անհամաձայնություն հայտնի, կլինի պատերազմ։ Միայն մեկ դեպքում է անհամաձայնությունը բերում պատերազմին։ Դա անվերապահ կապիտուլյացիայի պահանջն է։ ՔՊ-ն երկիրը կանգնացրել է կապիտուլյացիայի պահանջի առաջ և դա ներկայացնում է որպես խաղաղություն։

Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործելու։ «Ես չլինեմ, չի լինի Հայաստանը»։ Ճիշտ նույն մոտեցումն է, ինչ 2018-ին. «Ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Ու մենք դառնում ենք Նիկոլ Փաշինյանի գերին։ Նիկոլ Փաշինյանը չլինի, Ալիևը կռիվ կսկսի։ Ու դեռ զայրանում են, որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի սրտի վարչապետն է․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե TRIPP նախագծի իրագործումը, Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից։ Ինչպես օգոստոսի 9-ից սկսած եմ ասել, հիմա էլ եմ ասում․ որպեսզի Հայաստանն ապաշրջափակվի պետք է գործեն Սադարակ – Երասխ, Իջևան – Ղազախ, Գյումրի – Կարս երկաթուղիները։ Այլապես՝ ադրբեջանցիները կստանան միջանցք, իսկ Հայաստանը, որպես «փոխադարձ առավելություն», ընդամենը սահմանափակ տրանզիտի հնարավորություն։

Նիկոլ Փաշինյանը սա հրաշալի է հասկանում և դրա համար է ուռճացնում Ադրբեջանից գնված և Վրաստանով Հայաստան ներմուծված մի բաժակ բենզինի նշանակությունը։ Ավելին, նա մի քանի անգամ պնդել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ միայն արտաքին ճակատի վրա են խաղաղություն բերել, այլև բարելավել են մեր ներքին կյանքը, օգնել լուծել տարիներով կուտակված, բայց լուծում չստացած խնդիրները։ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե իբր ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում իշխանություններն ավարտեցին նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան։ Նույն ընկերությունները, նույն մասնաբաժինները շուկայում… բա էլ ի՞նչ մենաշնորհներ։ Հորմուզի նեղուցը փակվեց առավելագույնը մեկ ամիս առաջ, «ադրբեջանական» բենզինի վերջին խմբաքանակն, ըստ հրապարակված տեղեկությունների, Հայաստան է մտել հունվարի 8-ին։ 1000 տոննա AI 92, 1800 տոննա AI 95 և 1000 տոննա դիզ վառելիք։ Հո՞ այնքան էժան բենզին չէին բերել, որ մինչև հիմա սպառվում է ու սպառվում, բայց դեռ չի սպառվել վերջացել։ Սա ի՞նչ հեքիաթներ են։ Հայաստանի բենզինի տարեկան պահանջը մոտ 200,000 տոննա է։ Ներմուծված բենզինը, նախորդ տարվա դեկտեմբերն էլ հաշված, կրկնում եմ, մի բաժակ ջուր է ընդհանուրի հետ համեմատած։ Այնպես որ հա՜յ մոնոպոլիա, հա՜յ մաֆիա, հա՜յ մարդ, հա՜յ աշխարհ, հա՜յ հեռախոս..․ Ուրեմն ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ուռճացնում բենզինի և ընդհանրապես ադրբեջանական գործոնի նշանակությունը ներքին կյանքի բարելավման հարցում։ Չեմ բացառում, որ վաղն ասեն․ «Ադրբեջանցիներն օգնեցին հաղթելու հայկական ու միջազգային մաֆիային, ադրբեջանցի ոստիկաններն էլ կարող են օգնել պայքարել Հայաստանում կատարվող հանցագործությունների դեմ»։ Ու միգուցե Հայաստանում տեսնենք ադրբեջանցի ոստիկանների։ Ճիշտ է, չեն ասել ումից, բայց ասել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այնպես որ չզարմանաք, որ վաղն էլ ասեն, թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մեր երկրում պետք է ադրբեջանցի զինվորներ տեղակայվեն․․․

Չի լինելու։ 2018-ին մարդկանց մոլորեցրեցիք, 2021-ին մոլորեցրեցիք, 2026-ին էլ չի ստացվի․․․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company