ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն

13 Ապրիլ 2026 Հայաստանի «քաղհասարակության» 20 ներկայացուցիչներ վերադարձել են Բաքվից, որտեղ մեկնել էին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Նրանք Բաքու էին մեկնել հայ-ադրբեջանական ցամաքային ճանապարհով, այնտեղ մնացել էին 2 օր։ Փետրվարին էլ Հայաստան էին եկել Ադրբեջանի «քաղհասարակության» անդամները։

Այսօր Բաքվից վերադարձած անձանցից մի քանիսը մամուլի ասուլիս տվեցին, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանն ասաց, որ Բաքվում անդրադարձել են «պահվող անձանց» խնդրին, ասելով, որ «այդ անձանց Բաքվում պահելը չի տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ» Նա նաև ասաց, որ չեն առանձնացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը, այլ ընդհանուր անդրադարձել են «պահվող անձանց»։

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով Բաքվում պահվող գերիների հարցը չի բարձրացնում, իրատեսակա՞ն է, որ քաղհասարակության անդամների կողմից հարցի բարձրաձայնումը կարող է որոշակի դրական արդյունք տալ։

«Հնարավոր է հարցը բարձրաձայնեն, բայց նայած՝ բարձրացրած հարցն ինչպես ես քննարկում, ինչ ցանկություններով, ինչ պահանջներով։ Հետո, դրա հետ կապված բանակցությունների ընթացքում, այսպես ասած՝ «մեկը տալիս ես, մյուսը՝ վերցնում», այդ ընթացքում դու ի՞նչ ես պատրաստ անելու և այլն։ Այսինքն՝ սրանք հարցեր են, ն ,մենք չգիտենք, թե ինչպես են արծարծվել։

Շատ դեպքերում գերիների հարցը հանրային ճնշումների տակ դեպքից դեպք շեշտվում է։ Կարծում եմ՝ եթե գերիների հարցն այդպես ինտենսիվ բարձրացնում են, ապա ամենաբարձր մակարդակով հանդիպումներում՝ նկատի ունեմ երկու երկրների ղեկավարների, այդ հարցը պետք է քննարկվի, բայց արդյո՞ք քննարկվում է»,- նշեց Վահրամ Բալայանը։

Նրա բնորոշմամբ՝ Բաքվում ապօրինի դատապարտված հայ գերիների, պատանդների հարցը հայ հասարակությանը հուզող ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Ինչը նաև Հայաստանի ընդհանուր իմիջի հետ կապված հարց է, որը պետք է լայն քննարկման առարկա դառնա ու ստանա իր լուծումը։

Ինչ վերաբերվում է ասուլիսի ընթացքում հնչեցրած այն մտքին, որ «Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» թեզն առաջ քաշելով՝ ցանկանում է Հայաստանից այլ բան ստանալ, օրինակ՝ արցախահայերի հարցի փակելը, ընդունելի՞ է այս «առևտուրը», թե՞ ոչ, բայց այս տրամաբանությամբ է ընթանում հայ-ադրբեջանական կարգավորումը, Վահրամ Բալայանն ասաց՝ այս երկու հարցերը չպետք է դրվեն նույն հարթության վրա։

«Նշաձողն այնքան է իջեցվել, որ արդեն կատարվում է Ադրբեջանի ցանկությունը, քանի որ նրա ցանկությունը միշտ եղել է՝ հարցը դնել հավասար նժարի վրա։ Ալիևը սրա մասին երբեմն ակնարկում է, որ եթե արցախահայերի վերադարձի հարց կա, ուրեմն՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը պետք է դրվի շրջանառության մեջ կամ իրենք վերադառնան իրենց «պատմական հողերը» և այլն։ Սրանք անհամարժեք իրողություններ են, քանի որ թուրքը կամ ադրբեջանցին ի՞նչ կապ ունեն ՀՀ որևէ տարածքի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, Վահրամ Բալայնն ասաց, որ եթե հարցը դիտարկենք պատմական ընդհանուր խորապատկերի վրա, ապա հասկանալի է՝ ադրբեջանցիները դարերի ընթացքում արշավել են հայկական տարածքների վրա, որոշակի տարածքներ զավթել են, բայց փաստն այն է, որ որևէ առնչություն չունեն հայկական տարածքների հետ։

«Առհասարակ Կուր գետի աջափնյակից սկսած դեպի հայկական լեռնաշխարհի խորքերը պատմական Հայաստանն է։ Բայց փորձում են ամեն ինչ համարժեք դարձնել, դա էլ այն դեպքում, երբ Արցախի Հանրապետությունը դարեր շարունակ ունեցել է քաղաքական որոշակի կարգավիճակ, հայ մարդը պարզապես այս կամ այն գյուղում չի ապրել, ունեցել է կարգավիճակ, էլ չեմ խոսում պարսկական մելիքության ժամանակ, երբ հայկական այդ տարածքին տրված է կարգավիճակ։

Որևէ թուրք պաշտոնյա այդ տարածք չէր մտնում, հարաբերությունները մելիքների հետ էր։ Մինչև 1918 թվականը, երբ Անդրկովկասում ստեղծվեց 3 հանրապետություն, իսկ մինչև այդ Արցախում ձևավորվել էր հայկական իշխանություն, որի իշխանությունն ընդունում էին նաև տեղական թուրքերը։

Պատահական չէ, որ այդ կարգավիճակը հաշվի առնելով՝ խորհրդային տարիներին որոշակի ինքնավարություն էր տրվել։ Ինչպես Ադրբեջանն ուներ որոշակի կարգավիճակ խորհրդային պետության կազմում, այնպես էլ ուներ Արցախը։ Բերել այս ամենը հավասար տրամաբանության մեջ դիտարկել՝ ոչ միայն կոռեկտ չէ, այլև ծիծաղելի է»,-շեշտեց Վահրամ Բալայանը։

Վահրամ Բալայանը նաև ասաց՝ արցախահայերի վերադարձի, նրանց իրավունքների հետ կապված հարցերն առհասարակ որևէ առնչություն չեն կարող ունենալ ադրբեջանցի «տեղահանվածների» հետ։ Նա հույս ունի, որ ՀՀ դիվանագիտությունը գոնե հանուն Հայաստանի, հենց այս հարցերը պետք է մեջտեղ բերի, հակառակ պարագայում Հայաստանի դիրքերն ավելի խարխուլ կդառնան։

«Ի վերջո, աշխարհը հասկանում է, որ արցախահայերի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն, ժողովրդին բռնատեղահանել են իրենց պատմական հայրենիքից՝ Հայաստանի մի հատվածից՝ Արցախի Հանրապետությունից։

Եթե աշխարհն այս ամենը չտեսներ, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ Ստեփանակերտ չէին գա ու չէին հանդիպի Արցախի ղեկավարությանը, չէին քննարկի 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշումը և ուժի կիրառման բացակայությունը։

Տարիներ շարունակ ես ԱԺ պատգամավոր եմ եղել, այդ մարդիկ մեզ հետ անկեղծ էին, մշտապես ասում էին՝ «հասկանում ենք, որ Արցախն Ադրբեջանի հետ որևէ առնչություն չունի, հայկական տարածք է»։ Պարզապես այնպես ստացվեց, որ ինչ-որ փուլում մենք միայնակ մնացինք ու մեզ տեղահանեցին»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company