ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարներ արժե

15 Ապրիլ 2026

Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հետո բողոքում են, որ չունեն արտաքին ճնշմանը դիմակայելու ներուժ, այնինչ Հայաստանում ստեղծված իրավիճակում սփյուռքի ներուժից չօգտվելն անթույլատրելի շքեղություն ու շռայլություն է։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ավելի վաղ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ Նա ընդգծել էր, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` «առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը»։

Քրիստինե Վարդանյանի խոսքով` այսօր Հայաստանում շատ մոդայիկ է խոսել վերազգային կորպորացիաներից, որոնք աշխարհով մեկ ցրված են, սակայն հայ ազգը, ունենալով սփյուռք, որն իր անսահմանափակ հնարավորություններով հենց այդպիսի վերազգային ցանցային կառույցի է նման, այդ ներուժն այսօր չի օգտագործվում։

Համեմատության համար Վարդանյանը նշեց, որ Իսրայելն ունի նման վերազգային կորպորացիա, որի ներուժը, ի տարբերություն Հայաստանի, լիովին օգտագործում է։

«Տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելն օգտագործում այդ ներուժը, երբ չի ասում, որ դա իրեն խանգարում է, այլ հակառակը` ընդունում է, որ դա իր համար ներուժի աղբյուր է։ Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ պետական մակարդակով պայքար է գնում սփյուռքի դեմ, նսեմացվում է նրա դերը, ծաղրվում է, երբեմն խոսում են նույն բառապաշարով, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը»,–ասաց Վարդանյանը։

Նա շեշտեց, որ Թուրքիան անընդհատ ցանկացել է Հայաստանի համար սփյուռքի դերը նվազեցնել, այն սփյուռքի, որի կառույցներից շատերը ստեղծվել են Հայոց ցեղասպանության հետևանքով։ Վարդանյանն ասում է` ՀՀ իշխանությունները շատ են սիրում ամեն ինչի մասին դրամով խոսել, ուստի թող գիտակցեն, որ սփյուռքի նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարների ծախս է։

«Մենք սփյուռքում ունենք ազդեցիկ համայնքներ, ազդեցիկ անհատներ, տարբեր երկրների պետական համակարգում ինտեգրված մարդիկ, մտավոր ահռելի ներուժ, աշխարհի լավագույն համալսարաններում դասավանդող հայեր, աշխարհի տարբեր բանակներում ծառայած սպաներ… Հիմա մենք` որպես պետություն, օգտվո՞ւմ ենք այս ներուժից, թե՞ մերժում ենք»,–ասաց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ սփյուռքն անպայման կարձագանքի, եթե պետությունը դիմի իր հայրենակիցների օգնությանը։ Սակայն այսօրվա իրականությունն այն է, իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են սփյուռքի օգնությունից։ Խնդիրն էլ ավելի է խորանում, երբ մեծանուն հայերին արգելում են Հայաստան մուտք գործել վարչապետի հասցեին թթու խոսք ասելու համար։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Վարդանյանը նշեց, որ կա իրական հնարավորություն երկրում քաղաքական փոփոխություն անելու համար, քանի որ անցնող տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը հանգեցրել է նրան, որ հասարակության գրեթե 70 %–ն ընդդիմադիր է ՔՊ–ին, սակայն վատն այն է, որ ընդդիմադիր դաշտում դեռ չկա այն քաղաքական ուժը, որը կհամախմբի այդ 70 % ընդդիմադիր հասարակությանը։

Վարդանյանը նաև շեշտում է, որ անկախ ամեն ինչից, շատ լավ է, որ տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց ծրագրերով ու առաջարկներով մասնակցում են ընտրություններին ու քաղաքացիներին տալիս հնարավորություն այս կամ այն ուժին ընտրելու։

«Սուտ է, որ ձեզ ասում են՝ ում էլ ընտրեք, մեկ է, այս մեկին բերելու են, նշանակեն։ Չէ, ժողովուրդ ջան, ում ընտրեք, ինքն էլ դառնալու ղեկավար։ Գնացեք «50+1» ձայն տվեք ինչ–որ ուժի, տեսնեմ` ո՞նց ղեկավար չեն դառնալու։ Ուղղակի իշխանություններն ընդդիմադիր ուժերին պայմանական մի տանիքի տակ հավաքելով` փորձում են դեմոնիզացնել, թե նրանք պատերազմի կուսակցություն են։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ ֆավորիտ ուժերը նվազագույնը անցողիկ շեմը հաղթահարելու են»,–ասաց Վարդանյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company