ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել

16 Ապրիլ 2026

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել, երբ պետք է դառնում են արևմտամետ, երբ պետք է՝ խիստ ռուսամետ. այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ -ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները, երբ իրենց ձեռնտու է, դառնում են արևմտամետ, իսկ երբ պետք է՝ ռուսամետ։ Ռուստամյանը հավելել է, որ իշխող ուժի նպատակն է ցույց տալ, թե իրենք ընդունելի են բոլորի համար։ «Բայց անցած ճանապարհ կա, կատարված գործողություններ, քայլեր, որոնք ցույց են տալիս, որ իրենց հայտարարություններն անհամատեղելի են իրենց գործերի հետ։ Իրենք այնքան են հեռացրել հարաբերությունների վեկտորները Ռուսաստանից դեպի Արևմուտք, որ դժվար են կարողանալու տեղավորվել 2 կողմերի համար ֆավորիտը համարվելու միտումից», – ընդգծել է Արմեն Ռուստանյանը:

Նա կոչ արեց վարել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները համատեղելու քաղաքականություն, այլ ոչ թե հետևել «կամ/կամ» սկզբունքին, ինչն էլ ներկայումս անում են իշխանությունները։ ««Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, ապա ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը տեսախցիկի առջև հայտարարեց ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Հայաստանի համար սպասվող հետևանքների մասին։ Իշխանությունները բոլոր հարթակներում խոսում են ընդդիմության մասին՝ որպես Կրեմլի ագենտների, այդ պատճառով եվրոպական կառույցները աչք են փակում մարդու իրավունքների խախտումների վրա, քանի որ կարծում են, թե դա տեղի է ունենում իբր Կրեմլի ագենտների նկատմամբ։ Նույնը տեղի ունեցավ նաև եկեղեցու պարագայում», – եզրափակել է Ռուստամյանը։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին Արմեն Ռուստամյանն ասաց՝ եթե այս իշխանություններն առաջիկա ընտրություններում հաջողեն, ուրեմն կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրություններում ձևավորված Ազգային ժողով, այլ՝ Միլլի մեջլիս։

«Դրանից հետո ընդդիմադիրները կմտածեն մտնե՞լ Միլլի մեջլիս, թե՞ ոչ»,-ասաց նա։

Խոսելով ընդդիմության անելիքների մասին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ընդդիմությունը, անկախ ամեն ինչից, մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի. այսօր ոչ ոք չի կարող առանձնաբար հաջողել այս ընտրություններում, 50%-ից ավել ոչ ոք չունի, բայց միասնական ընդդիմությունը կարող է այո ունենալ ավելին, քան այսօրվա գործող իշխանությունն է: Եվ սա նշանակում է, որ պետք է առաջին հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի: Դա է տեղի ունենում բոլոր տեղերում: Տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, պարտվում է, երբ որ մասնակցությունը բարձր տոկոս է գրանցել: Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ։ Այսինքն այստեղ, օրինակ, եթե 60% մասնակցություն ունենա, այս իշխանությունները վերընտրվելու տարբերակ չունեն: Բացառված է: Խոսքն ընդդիմության մեծ շանս ունենալու մասին է։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Թե այդտեղ ով ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չէ։ Կարեւորը, որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունը։ Դա հնարավոր է անել ջանքերը համադրելով:

Այսօր ընտրական գործընթացներն ամբողջությամբ վերահսկելու հարց գոյություն ունի։ 2000-ից ավելի տեղամաս կա եւ այդ տեղամասերում պետք է ամբողջական վերահսկողություն իրականացնել։ Ոչ մի քաղաքական ուժ դա ամբողջական ծածկելու հնարավորություն չունի։ Իսկ վերահսկել անհրաժեշտ է, որովհետեւ այս իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են՝ կեղծիքներ էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն։ Ես չեմ կասկածում, որովհետեւ իրենց համար կյանքի-մահու հարց է։ Այսօր փաթեթներով գործեր են սպասվում այս իշխանություններին դատարաններում այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company