ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

26 Հուլիս 2023

Այս առումով անհրաժեշտ է յիշել մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի (1914-1984) «Լիզպոնի ողջակէզներին» քերթուածը, որ հետագային տաղանդաւոր արուեստագէտ Վիգէն Դարբինեան որոշ փոփոխութիւններով երգի վերածելով երգեց եւ զայն վերանուանեց` «Անվերադարձ մահով սակայն»:

Այստեղ տեղին է յիշել, որ Շիրազ այս գրութիւնը կը ստեղծագործէր Խորհրդային Միութեան աննպաստ պայմաններու օրերուն, այդ պատճառով ալ քերթուածը լոյս չտեսաւ, բացի անոր մահէն ետք:

Յ. Շիրազ, ինչպէս միշտ, նաեւ այս քերթուածով երեւան կու գայ իր գեղարուեստական մտածողութեամբ: Անոր մօտ առկայ հայրենասիրութեան բոցավառ ջահը, զոր Շիրազ միշտ անմար պահեց յատկապէս 1940-1960-ական թուականներուն, ահա 1980-ականներուն կը գերազանցէ ինքզինք:

Յ. Շիրազի «Լիզպոնի ողջակէզներին»-ը կ’ընդգրկէ լայն ոլորտ` ժողովուրդի պատմութեան անցեալ, Հայաստանի վերածնունդ, սփիւռքահայութիւն, պատմական հայրենիքի ազատագրման յոյս, մանաւանդ Մեծ եղեռնի եղելութիւնն ու անոր վրէժը: Այստեղ կը բացայայտուին Շիրազի զգացմունքայնութիւնն ու խիղճը, ինչպէս նաեւ կը տեսնենք անոր համար խիստ թանկ եղող հայրենիքի նկատմամբ ունեցած ու հայրենասէրի ապրումները: Վերջապէս խոհափիլիսոփայական մտորումներով, մարդու յաւերժական կերպարի բացայայտման հարցով մեզի կը պատգամէ եւ մտածել կու տայ հայրենիքի կորուստին մասին, յատկապէս լուսարձակի տակ բերելով անոր վրայ ապրած, սակայն հետագային տարագրուած եւ նահատակուած աւելի քան մէկուկէս միլիոն հայ ժողովուրդին ճակատագիրը:

«Լիզպոնի ողջակէզներին» երգին երաժշտութիւնը յօրինած է Վիգէն Դարբինեան:

Վիգէնին հետ մեր հաղորդակցութեան ընթացքին ան հաստատեց, որ Շիրազին արձակ բանաստեղծութիւնը յանգաւորելով եւ շատ քիչ փոխելով երաժշտութիւնը յօրինած ու երգած է:

Վիգէն Դարբինեան ծնած է Պէյրութ, Լիբանան: Իր հեղինակային երգերով կը մնայ արեւմտահայերէն երգեր յօրինող սակաւաթիւ արուեստագէտներէն եւ արեւմտահայերէն լեզուն ու մշակոյթը երգի ճամբով կեանքի կոչողն ու պահպանողը:

Վիգէն Դարբինեան իր ժողովուրդին պէս ինք ալ թափառական ու աստանդական կեանք ապրած է. արդարեւ, 12 տարեկան էր, երբ Դամասկոսէն Պէյրութ հաստատուեցաւ իր ծնողքին հետ, այնտեղէն ալ` Ֆրանսա: Պէյրութի մէջ ան շարունակեց յաճախել հայկական վարժարան` Հայ աւետարանական քոլեճ: Փոքր տարիքէն սիրած է երգը, թատրոնը եւ «Եկեղեցին հայկական»-ը, որոնք մեր մշակոյթի անբաժան մասնիկներն են, եւ որոնք դարձան Վիգէնին կեանքին անբաժանելի մասը: Վիգէն կ’երգէ հայերէն, արեւմտահայերէն: Արուեստագէտ Վիգէն Դարբինեան ընտրած է հին երգերը, անցեալի երգերը, զանոնք մեկնաբանած` իր ձեւով: Դասականը յարդարելով, զայն պատշաճեցնելով ժամանակի ոգիին, խուսափելով հինին նորը հագցնելու փորձութենէն: Այսպէս, Յարութ Պէզճեանի հետ «Յարդար» կոչեցին իրենց առաջին ձայնապնակը, եւ, հարկ է ըսել, արժանացան ժողովուրդի դրական ընդունելութեան: Դժբախտաբար երկար կեանք չունեցաւ «Յարդար»-ը:

«Յարդար»-էն ետք Վիգէն Դարբինեան այս ուղին կը շարունակէ առանձին, կը հրապարակէ «Երազ», «Բարեւ», «Կարօտ» սկաւառակները (վինիլի վրայ), անկէ ետք խտասալիկի վրայ` «Կարօտ»-ը, «Ժպիտ եւ արցունքներ»-ը, «Ձայն եւ դաշնակ»-ը, «Նոր Դար»-ը եւ վերջինը` «Վերադարձ»-ը:

Վիգէն կը ծանօթանայ ֆրանսացի համբաւաւոր երաժիշտ, դաշնակահար Փաթրիս Փէյրիէրասին եւ 1983-ին ելոյթ կ’ունենայ Փարիզի ամէնէն նշանաւոր` «Օլիմփիա» հանդիսասրահին մէջ: Միասին շրջապտոյտներ կ’ունենան զանազան երկիրներ` Պելճիքա, Անգլիա, Հոլանտա, Յունաստան, Եգիպտոս, Լիբանան, իսկ աւելի ուշ Վիգէն Դարբինեան առանձինը բազմիցս կ’այցելէ Լոս Անճելըս:

Այդ օրերուն էր, որ աշխարհահռչակ Շարլ Ազնաւուր արուեստագէտ Վիգէն Դարբինեանն ու Յարութ Պէզճեանը հրաւիրեց ֆրանսական հեռատեսիլ «Le Grand Échiquier» յայտագրին: Շարլ Ազնաւուրի պատասխանը այդ երկու երիտասարդներու հրաւէրի պատճառին այն էր, թէ անոնց կատարած հայ երգի մեկնաբանութիւնը ունկնդրելի էր բոլորին համար:

Վիգէն Դարբինեանին երգացանկը քնարային ըլլալուն կողքին նաեւ պատգամաբեր է, մեկնաբանուած երգերը, ինչպէս` «Կարօտ», «Կռունկները», «Զինուորին մօր երգը», ազգային շունչով պարուրուած են, ունին կոչ ու հրաւէր:

«Անվերադարձ մահով սակայն» երգն ալ Վիգէնին այդ ազգային եւ հայրենասիրական շունչով տոգորուած երգերէն է, զոր յօրինած ու երգած է եւ 1986-ին` «Բարեւ» ձայնապնակի (վինիլի վրայ) երգացանկին մէջ տեղ գտած:

Երգին երաժշտութիւնը քայլերգային է, բարձր ճաշակով ստեղծագործուած, հոն յառաջ գացողը նիւթն է` երգին բառերը: Երգը ընթացք կ’առնէ դանդաղ, հետզհետէ քայլերգային բնոյթ ստանալով, զգալի կը դառնայ պոռթկումը, ոգեւորող, խրոխտ ու խիզախ արտայայտութիւն:

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՀՈՎ ՍԱԿԱՅՆ

Խօսք` Յովհաննէս Շիրազի
(Վիգէն Դարբինեանի կողմէ որոշ փոփոխութեան
ենթարկուած եւ կշռութաւորուած)

Երաժշտ.` Վիգէն Դարբինեանի

Պարծէք հայեր, բալիկներուդ`
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կէս ճամբին ընկան կիսատ
Դեռ չտեսած հողն Արարատ:
Յիշէ՛ք, հայե՛ր, ընկողներին,
Որ չհասան մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սէր հայոց`
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
Որ գեր-ձորում ընկած են դեռ`

Հայ վրէժի յոյսով անմեռ:

Ե՛կ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք, հայե՛ր, ինչպէս Տիզպոն
Երէկ` Տիզպոն, այսօր` Լիզպոն,
Ե՛կ, դիմացիր, ազգ իմ զգօն…
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Ե՛կ, որ Վարդանն Աւարայրի
Անէծք դառնայ թուրքին վայրի:
Յիշէ՛ք, հայե՛ր, որ վայր ընկան
Անվերադարձ մահով, սակայն,

Անվերադարձ մահով, սակայն:

Հայն է զոհւում հորիզոնից,
Մինչ հորիզոն, մինչ հորիզոն,
Չենք մոռանում Եղեռնը մեծ
Որ հայ արեան ծովը խմեց,
Որ հայ արեան ծովը խմեց:
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էր` հողին,
Խամրեց արեւն ողջ հայութեան:
Յիշէ՛ք, հայե՛ր, Եղեռնն համայն,
Յիշէ՛ք, հայե՛ր, Եղեռնն համայն…

Յիշէ՛ք, հայե՛ր, որ վայր ընկան:
Սարգիս, Սեդրակ, Արա, Սիմոն,
Ինքը` Վաչէն հանց երգեհոն,
Մեզ կը կանչեն ու գան պիտի
Ի սէր գերուած Հայաստանի,
Ի սէր գերուած Արարատի…
Ի սէր հայոց մայր հողերին`
Ընդդէմ հողաց թուրք գողերին,
Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրէժը լոկ թողեցին.
Մեզ վրէժը լոկ թողեցին.

Երէկ` Տիզպոն, այսօր Լիզպոն,

Անվերադարձ, մահով սակայն…

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
aztagdaily.com

(Շար. 8)

Նախորդ՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ հոդվածները

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company