ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հալէպի մէջ փառաշուք տօնախմբութեամբ յիշատակուեցաւ ՀՅԴ 128-ամեակը

18 Դեկտեմբեր 2018

«Յանուն Ազգի եւ Հայրենիքի» կարգախօսով Կիրակի, 16 Դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս փառաշուք տօմախմբութեամբ յիշատակուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծննդեան 128-ամեակը։

Տօնակատարութեան ներկայ էին՝ Բերիոյ Հայոց Թեմի եւ Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդներուն ներկայացուցիչները, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքապետը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի անդամ ընկ. Արթիւր Ղազարեան, ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսը, Պատկան Մարմինը, Սուրիոյ հայազգի երեսփոխանը, հայկական կազմակերպութիւններու, Ազգ. Իշխանութեան, հալէպահայ միութիւններու ներկայացուցիչներ եւ երիտասարդներու հոծ բազմութիւն մը։

Հայերէն բացման խօսք արտասանեց Յովիկ Ղազարեան, իսկ արաբերէն՝ Ճեմմա Տաուլէ։

Ներկայացուեցաւ գեղարուեստական նրբաճաշակ յայտագիր մը: Ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախումբը: Ասմունքով, երգերով եւ նուագով ճհանդէս եկան ՍԵՄ-ական երիտասարդ կատարողներ: Ելոյթ ունեցաւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, հայրենի արուեստագէտ, ջութակահար պրն. Արմէն Ճէնտերէճեան։

Օրուան հանդիսավարներն էին Մինաս Ապաճեան եւ Սեւանայ Հալլաճեան։

Ազգ. Երեսփոխանական ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան խօսք առնելով շեշտեց, որ Դաշնակցութեան դերկատարութիւնը հայ կեանքէն ներս կը շարունակուի նորովի թափով ու կորովով, որովհետեւ Դաշնակցութիւնը ծնունդ առաւ Թիֆլիսի մէջ որպէս «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն», օրին նպատակ ունենալով մէկտեղել բոլոր յեղափոխական ուժերը՝ ի նպաստ հայոց ազատագրական շարժումին:

Դաշնակցութիւնը կը շարունակէ մնալ համախմբող կուսակցութիւն, համայն հայութեան կուսակացութիւն, եւ կոչուած է ծառայելու հայ ժողովուրդին՝ Հայաստանէն մինչեւ Արցախ եւ Սփիւռք նոյն յանձնառութեամբ եւ պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ, մինչեւ կերտումը ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի: Ապա ան դիտել տուաւ, որ Հալէպի Մայր գաղութը կարեւոր դերակատարութիւն եւ առաքելութիւն ունի ողջ Սփիւռքին համար։ Ան դիմացաւ պատերազմի ծանր պայմաններուն եւ անկոտրում կամքով պիտի շարունակէ իր երթը ու ծաղկի, վերականգնի՝ հոսանքն ի վեր դիավարելու գնով անգամ: Ապա ան երախտագիտական խօսք ուղղեց Սուրիոյ արաբ ժողովուրդին , որ դժուարին պայմաններու մէջ գրկաբաց ընդունեց Եղեռնէն ճողոպրած հայութիւնը եւ ծաղկելու առիթ տուաւ անոր։ Եզրափակելով Իւզպաշեան յայտնեց, որ հայ եւ սուրիացի ժողովուրդները նոյն թշնամիին ծաւալապաշտական նկրտումներուն դէմ կը պայքարին ու պիտի շարունակեն պայքարիլ մինչեւ որ իրականութիւն դարձնեն անկատար տենչերը: Ան երախտագիտական խօսք ուղղեց Սուրիոյ նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին՝ հայ համայնքին դերն ու մասնակցութիւնը բարձրօրէն գնահատելուն եւ անոր զօրավիգ կանգնելուն համար:

Օրուան բանախօս ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի անդամ ընկ. Արթուր Ղազարեան ակնարկ մը նետեց ՀՅԴ հիմնադրութեան ու պատմութեան բոլոր փուլերուն վրայ, դիտել տալով որ ՀՅ Դաշնակցութիւնը հայոց հողին համար պայքարի տարիներուն ծնունդ առաւ եւ մղուեցաւ պայքարի՝ յանուն հայ հողին եւ հայ մարդուն։

Ապա ան անդրադարձաւ Հայաստանի մէջ Դաշնակցութեան գործունէութեան, տարբեր իշխանութիւններու շրջանին թէ՛ որպէս ընդդիմադիր եւ թէ որպէս Համախոհական կառավարութեան անդամ գործունէութեան, լուսարձակի տակ առաւ ՀՅԴ-ի ջանքերով իրականացած սահմանադրական փոփոխութիւնները, թուրք-հայկական արձանագրութիւններու ստորագրման մերժումը, երկիրի ղեկավարման համակարգը խորհրդարանական դարձնելու ուղղուած ջանքերը, Արցախի եւ Հայ Դատի ուղղութեամբ Դաշնակցութեան մղած պայքարը եւ այլն:

Բանախօսը ողջունեց հալէպահայ դիմացկուն գաղութը, դիտել տալով, որ Հայաստան տեղափոխուած սուրիահայեր նոր մշակոյթ բերին երկրին, ապա կոչ ուղղեց հալէպահայութեան պահպանել իր կազմակերպ կեանքն ու ազգային առողջ գիտակցութիւնը, գործել նոյն խանդավառութեամբ ու ազգային արժէքներու հաւատարմութեամբ ու լծուիլ աշխատանքի՝ վերականգնելու հեքիաթային, հրաշք Հալէպը։

Աւարտին Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդի խօսքը ընթերցեց Տէր Տաթեւ Աւագ Քահանայ Միքայէլեան: Սրբազան հայրը շնորհաւորելով Դաշնակցութեան 128-ամեակը դիտել կու տար որ ամեակները ոչ միայն պատմութիւնը յիշելու այլ վերակազմակերպուելու ու նորոգուելու առիթ են: «Անբաւարար է միմիայն յայտարարել, որ կը հաւատանք երիտասարդ նոր բացուող սերունդին, անհրաժեշտ է ու պարտաւոր ենք վստահիլ անոնց կարողականութեան, իմացականութեան եւ նախաձեռնող ոգիին ու կամքին, ըստայնմ նոյնպէս փոխանցել անոնց լուրջ կոչուած պարտականութիւններ, որ նորոգեն իրենց ու մեր կեանքը, կազմակերպութեան եւ ազգին գործելաոճը, որպէսզի ՀՅԴ-ն կազմակերպ իր շարքերով, հաւաքաբար յաղթահարէ իր դիմաց ծառացող դժուարութիւնները եւ յաղթական դուրս գայ», կը գրէր Տէր Շահան:

Ընթերցուեցան այս առիթով ուղղուած հալէպահայ կազմակերպութիւններու եւ միութիւններու շնորհաւորագրերը:

Հանդիսութիւնը փակուեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան «Մշակ բանուոր» քայլերգով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company