ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կանադան կարող է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

23 Հունվար 2024

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։ Այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։

Թուրքիայի նկատմաբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ․ պաշտոնական Օտտավան թույլատրել էր անօդաչուներում կիրառվող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակությունն ապահովող առանցքային դետալներից մեկը։ Հետագա հետաքննությունն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելված էր։ Բացահայտվել էին թուրքական այլ զեղծարարություններ ևս։ Մասնավորապես, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակա էր կիրառման ոչ թե հարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։

Պետական այս հետաքննությունից հետո, կանադական կողմը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի դիրքորոշմամբ՝ Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին` նպաստելով նրանց ռազմական զինանոցների ընդլայնմանը: Խարդախ մտադրություններ ունեցող պետություններին զենքի վաճառքը խախտում է Կանադայի զենքի արտահանման կանոնները՝ զգալի վտանգ ներկայացնելով տարածաշրջանային կայունությանը: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կանադայի հայտարարած առաջնահերթություններին համահունչ՝ Օտտավան պետք է չչեղարկի զենքի վաճառքի էմբարգոն։

Հաշվի առնելով թուրքական նախկին զեղծարարություններն ու զենքի ձեռքբերման կանոնների խախտումները, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ սպառնալիքները՝ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգուշություն և առաջնահերթություն տալ տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը և մարդու իրավունքներին:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակ
23․01․2024թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» մայիսի համարը։ 2026 թ․մայիսը անհանգիստ, եթե

04 Հունիս 2026
Մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել

04 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ասուլիսը ընտրախախտո

Այսօր՝ հունիսի 4-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ը

04 Հունիս 2026
Քաղաքացիին «Ո՛չ»-ը

Այս իրականութիւնը անխուսափելիօրէն քաղաքացիին կը մղէ վերաիմաստաւորելու պետութեա

04 Հունիս 2026
Գլխաւոր Խայտառակութիւնը՝ Մոռացութեան Մ

Հայաստանի ընտրապայքարը շուտով կը հասնի իր աւարտին: Բաւական խօսուեցաւ անոր որակ

04 Հունիս 2026
Նպատակը՝ երկրի ուղղութիւնը ճիշտ ուղի վ

- Պրն. Դանիէլեան, սկսենք հիմնական հարցից. որպէս քաղաքական մեծ փորձ ունեցող կու

03 Հունիս 2026
Ընկերական Զրոյց. Առողջ Քննադատութիւնը

Դաշնակցութեան անցեալի եւ ներկայի ընդդիմախօսները ու նաե՛ւ «երդուեալ» հակադաշնակ

03 Հունիս 2026
Խմբագրական. Պոֆորէն Ստեփանակերտի Ս. Աս

Իսրայէլի գործած յարձակումներուն թիրախ դարձած Պոֆորի ամրոցը, դատապարտումի առում

03 Հունիս 2026
Վճռորոշ Ընտրութեան Սեմին

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններէն մեզ կը բաժնեն քանի մը

03 Հունիս 2026
Այսօր առաջնային է, հայրենիքի թէ սփիւռք

Ինչքան ողջունելի է սերունդներու դաստիարակութիւնը՝ հայրենիքի անկախութեան կարեւո

03 Հունիս 2026
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամ

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին

02 Հունիս 2026
Փաշինյանի իմացությամբ 2020-ին ՊՆ նախար

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյա

02 Հունիս 2026
Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունիս 2026
ՀՅԴ Լիբանանի Ընտանիքը Յարգեց Հայաստանի

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, Հայաստանի Հանրապետութեան ան

02 Հունիս 2026
Ակնարկ. Միջանկեալ Թէժ Փուլ` Լիբանանի Մ

Միացեալ Նահանգներ-Իրան 60-օրեայ հրադադարի հաստատման շուրջ բանակցութիւնները երե

02 Հունիս 2026
Հանրապետական մաղթանք՝ նուիրուած Մայիս

Կիրակի, 31 Մայիսին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սո

01 Հունիս 2026
Հաւանական Չէ, Որ Մօտերս Խաղաղութեան Հա

Նախ եւ առաջ պատասխանելով իսրայէլեան ուժերու Պէյրութի թէ հարաւային Լիբանանի վրա

01 Հունիս 2026
Տեր կանգնենք մեր երկրին. «Հայաստան» դ

Այսօր՝ մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մ

31 Մայիս 2026
Հայաստանը պետք է ապրի

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

31 Մայիս 2026
Վերելքի Յոյսե՞ր

Հասարակութիւններու փափաքները, գիտակցաբար կամ ոչ, կը գոյանան կեանքի առարկայական

31 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company