ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաստերը Խեղաթիւրելով` Սեփական Պատասխանատուութենէն Խուսափելու Փորձ

27 Հունվար 2024

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր Մարիա Զախարովա 12 յունուարին, մեկնաբանելով շարք մը հայ պաշտօնատարներու յայտարարութիւնները, թէ ռուս խաղաղապահները Արցախի մէջ չեն պաշտպանած բնակչութիւնը` արտօնելով ցեղային զտման իրականացում, նշած է, որ այդ յայտարարութիւնները «ապակառուցողական են եւ, ամէնէն կարեւորը, անոնք չեն համապատասխաներ իրականութեան»:

«Հաւանաբար այդպիսի յայտարարութիւնները Հայաստանի մէջ կամ արտերկրի մէջ մէկու մը ձեռնտու են. այլ կերպ չեմ կրնար բացատրել: Ասոնք փաստերը խեղաթիւրելու եւ սեփական պատասխանատուութենէն խուսափելու փորձեր են: Ինչ կը վերաբերի Ղարաբաղի մէջ ազգային զտումներու պնդումներուն, եթէ կայ միջազգային հեղինակաւոր կազմակերպութեան, օրինակ` ՄԱԿ-ի, փաստաթուղթ մը կամ յայտարարութիւն մը, որ ազգային զտումներ եղած են, բարի եղէք` ներկայացուցէք այդ փաստաթուղթը: Մենք բազմիցս նշած ենք հայ բնակչութեան Ղարաբաղ վերադարձի կարեւորութիւնը` հիմնուած Պաքուի յայտարարութիւններու վրայ», աւելցուցած է Զախարովա:

Ցեղասպանութեան կանխարգիլման հռչակագիրի համաձայն, ցեղասպանութիւն է պետութեան մը այն քաղաքականութիւնը, որուն նպատակը ազգային, կրօնական, կամ ցեղային որեւէ խումբի համար անտանելի կենսապայմաններու ստեղծումն է, ինչի հետեւանք կրնայ ըլլալ այդ խումբի ֆիզիքական ոչնչացումը, կամ` հարկադիր արտագաղթը:

Ազրպէյճանը 27 սեպտեմբեր 2020-ին չհրահրուած ու անարդարանալի յարձակում գործեց Արցախի Հանրապետութեան վրայ, գրաւեց անոր տարածքի նկատառելի մասը եւ տեղահանեց այդ շրջաններու բնակչութիւնը: Դեկտեմբեր 2022-ին սկսաւ խափանել Արցախի կազի եւ ելեկտրականութեան մատակարարումը, 12 դեկտեմբեր 2022-ին փակեց Արցախի արտաքին աշխարհի հետ միակ կապը` Բերձորի միջանցքը, այդպիսով ընդհանուր պաշարումի ենթարկելով Արցախի Հանրապետութիւնը եւ այդտեղ ստեղծելով մարդասիրական սուր ճգնաժամ, որ շուրջ 9 ամիս շարունակուելով` հետզհետէ խորացաւ ու ծանրացաւ:

Պաքուն իր ցեղասպանական նպատակին վերաբերեալ յաւելեալ ապացոյց տուաւ, երբ նշեալ բռնագրաւեալ տարածքներուն մէջ սկսաւ մշակութային ցեղասպանութիւն գործել` ոչնչացնելով հայկական պատմամշակութային կոթողները: Ապա 19 սեպտեմբեր 2023-ին, երբ դարձեալ յարձակում մը շղթայազերծեց հայկական հանրապետութեան դէմ, շրջանի բնիկ ժողովուրդը, օգտուելով զինադադարի համաձայնութեան պայմաններէն, հեռացաւ իր պատմական հողերէն:

Այս բոլորը ցեղային զտման իրողութեան մասին, ցեղասպանութեան կանխարգիլման միջազգային հռչակագիրի համահունչ փաստեր են, եւ բազմաթիւ հեղինակաւոր իրաւապաշտպաններ ու իրաւապաշտպանական կազմակերպութիւններ զայն դատապարտեցին եւ ցեղասպանութիւն որակեցին:

Անհերքելի է, որ Ազրպէյճանը Արցախի հայ բնակչութեան համար ստեղծած էր բնականոն կեանքի ոչ համահունչ պայմաններ: Այդ մասին կը վկայեն նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռը, ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի քննարկումներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտէի յայտարարութիւնները: Ուքրանիոյ հարցով գերզբաղուած ՄԱԿ-ին կողմէ այդ վերաբերեալ փաստաթուղթի մը չգոյութիւնը ցեղասպանութեան իրողութիւնը դրժելու բաւարար հիմնաւորում մը չէ:

Զախարովայի յայտարարութիւնը կարդացողը պահ մը այն տպաւորութիւնը կը ստանայ, որ ան Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան բանբերն է, եւ ոչ թէ` Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան, որովհետեւ Ազրպէյճանը կը պաշտպանէ: Սակայն` ոչ միայն Ազրպէյճանը:

27 սեպտեմբեր 2020-ին, Պաքուի շղթայազերծած յարձակումի ընթացքին եւ մինչեւ 19 սեպտեմբեր 2023 երկարող ժամանակաշրջանի ամբողջ ընթացքին ռուսական խաղաղապահ ուժերու կրաւորական դիրքորոշումը մեծապէս վնասեց ռուսական բանակի վարկին եւ չքացուց արցախահայութեան մօտ անոր նկատմամբ վստահութիւնը:

Ռուս խաղաղապահները խաղաղութիւնը չպահպանեցին, ուստի հայ բնակչութիւնը հարկադրաբար իր պապենական հողերէն հեռանալով` անվստահութիւն յայտնեց թէ՛ անոր, թէ՛ իր անվտանգութեան վերաբերեալ ազրպէյճանական ստապատիր երաշխիքներուն:

Զախարովան քաջ կը գիտակցի, որ տեղի ունեցածը ցեղային զտում էր, սակայն այդ իրողութիւնը մերժելով` կը փորձէ իր պետութիւնը պաշտպանել այդ լրջագոյն յանցագործութեան համար պատասխանատուութեան մեղադրանքէն: Արցախի մէջ ցեղային զտումի իրողութեան մերժումը իսկութեան մէջ թէ՛ Մոսկուայի կողմէ Ազրպէյճանի պաշտպանութիւն է, թէ՛ ալ` ինքնապաշտպանութիւն: Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբերին կատարածը «փաստերը խեղաթիւրելով` սեփական պատասխանատուութենէն խուսափելու փորձ» է:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company