ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Թեժ զրույց՝ Փաշինյանի և Փափազյանի միջև

23 Փետրվար 2024

Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Նախագահ Մակրոնը բացել է զրույցը հստակեցնելով՝ անհրաժեշտ է, Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել ի նպաստ Հայաստանի Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը:

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջո վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։

Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած, Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածել է Հայաստանի վարչապետի գրասենյակը և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազյանը, նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

ՀՅԴ Փարիզի գրասենյակ
23.02.2024

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«…Երբ հայ ժողովուրդը քնի մէջ է եւ ոչ թ

Վերջին 8-ը տարիներում, Հայաստանում իշխանութիւնը բռնազաւթածների կարելի է ասել՝

26 Օգոստոս 2026
ՀՅԴ-ին թիրախավորելով՝ իշխանությունը փո

Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե ՀՅԴ-ն իրավու

26 Օգոստոս 2026
Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայաց

25 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիք

25 Օգոստոս 2026
Հայաստանը շարունակում է լինել գործադիր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

25 Օգոստոս 2026
Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնութ

Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և

25 Օգոստոս 2026
Ցավակցագիր

Ցավով տեղակացանք Ավետիս (Ավո) Քեշիշյանի հոգին ի տեր ավանդելու մասին: Վշտալի այ

25 Օգոստոս 2026
Խմբագրական. Ո՛չ-ի Շարժումը` Նոր Հանգրո

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրի 36-ամեակը ուղերձներէն, մտորում

25 Օգոստոս 2026
Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական

Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը: Ժո

24 Օգոստոս 2026
Երբ օրէնքը զէնքի կը վերածուի

Օրէնքի գերակայութեան եւ օրէնքով կառավարելու միջեւ էական տարբերութիւն կայ։ Առաջ

24 Օգոստոս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում

23 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Կ՛ընդո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 20 օգոստոս 2026

22 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղեր

Վեհափա՛ռ Տեր, Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սր

21 Օգոստոս 2026
«Սփիւռքիստան»՝ Հայկական Սփիւռքը

Նորաստեղծ բա՞ռ, թէ՞ եզրոյթ: «Սփիւռքիստան»-ի մասին կարելի է էջեր տրամադրել, ման

20 Օգոստոս 2026
Փաշինյանը հող է նախապատրաստում Տիգրա

Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանի վերահսկողությանը հնարավոր հանձնելը անմիջական սպառն

20 Օգոստոս 2026
Մարդու արժանապատվությունը գերագույն ար

Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքնե

20 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները միացել են ա

Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասե

20 Օգոստոս 2026
Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավո

Այսօր՝ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել մշտական հանձնաժողովն

20 Օգոստոս 2026
Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դա

Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խստօրէն կը դատապարտէ իշխանա

20 Օգոստոս 2026
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company