ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Դաշնակցութեան 128-ամեակի հանդիսութիւն Թեհրանում

23 Դեկտեմբեր 2018

«ԱԼԻՔ», Կ. Դ. – 128-ամեայ սակայն երիտասարդ աւիւնով իր ազգանւէր աշխատանքը շարունակող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, թեւակոխեց եւս մէկ ամեակ: Ամեակներ, որոնք շաղկապւած են եղել ու կը լինեն հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեամբ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումից ակունքաւորւած դաշնակցութեան 128-ամեակի հանդիսութիւնը նշանաւորւեց դեկտ. 20-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսք ասաց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, ով հրաւիրեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին:

Սուրիկ Աբնոսեանը, իր ելոյթը սկսեց ՀՅԴ անխոնջ գործիչ մտաւորական հանգուցեալ Հրայր Մարուխեանի անմեռ յիշատակը մեծարելով ում ծննդեան օրը համընկնում էր դեկտ. 20-ին: Նա ողջունելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 128-ամեակը ընդգծեց, որ Դաշնակցութիւնը յանուն հայ ժողովրդի պայքարում էր նոյնիսկ իր գոյութիւնից առաջ, քանզի այն հաւաքականութիւնն էր բոլոր այն կազմակերպութիւնների ու խմբերի, որոնք առանձին-առանձին աշխատում էին յանուն մի նպատակի՝ ծառայել հայ ժողովրդին: Նա անդրադարձաւ այն չորս հիմքերին, որոնց հիման վրայ է կազմաւորւել Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը՝ ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական եւ յեղափոխական եւ ընդգծեց, որ Դաշնակցութեան գործունէութիւնը հիմնաւորւած է ազգին, ժողովրդին եւ եկեղեցուն ծառայելու վրայ:

Միջոցառմանը որպէս բանախօս էր հրաւիրւել ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար՝ Արթուր Խաչատրեանը, ով իր համապարփակ ելոյթի առաջին բաժնում անդրադարձաւ իրանահայ համայնքի իւրայատկութեանը եւ հայ ժողովրդի կեանքում ունեցած դերակատարութեանը ընդգծելով. «Իրանահայ համայնքի իւրօրինակութիւնը կայանում է նաեւ նրանում, որ եթէ Մերձաւոր Արեւելքի մի շարք երկրների հայ համայնքները հիմնականում ձեւաւորւել կամ վերակազմաւորւել են նոր եւ նորագոյն ժամանակներում, յատկապէս Հայոց Ցեղասպանութիւնից եւ արեւմտեան Հայաստանի հայաթափումից յետոյ, Իրանի հայ համայնքը գոյութիւն է ունեցել խորը հնութիւնից սկսած, աչքի ընկնելով որպէս կատարելապէս ձեւաւորւած ու հաստատուն մի համայնք»: Բանախօսը անդրադարձաւ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հոլովոյթում Դաշնակցութեան աներկբայ դերակատարութեան մասին եւ անդրադառնալով ներկայ պայմաններին ընդգծեց. «Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ էլ Դաշնակցութիւնը միշտ սատարել է մեր պետականութեան կայացմանը, նոյնիսկ այն ժամանակ, երբ օրւայ իշխանութիւնների կողմից քաղաքական հալածանքների էր ենթարկւում»: Նա ընդգծեց. «Մենք մաս ենք կազմել Հայաստանի կառավարութիւններին, համագործակցել ենք այդ օրւայ իշխանութիւնների հետ: Սակայն մաս կազմելով կառավարութեանը մենք ունեցել ենք մեր ուրոյն ոճն ու ձեռագիրը՝ երբեք չնոյնանալով իշխող կուսակցութեան հետ, փորձելով ներսից շտկել կառավարութեան քաղաքականութիւնը՝ առաջնորդւելով «փոքրարդիւնքն արդիւնքի բացակայութիւնից աւելի լաւ է սկզբունքով: Սակայն իշխանութիւնը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել»: Բանախօսը ընդգծեց. «Մենք ունենք երկրի զարգացման մեր տեսլականը եւ պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնութեան, անկախ նրանից թէ ով է հեղինակը, եթէ այդ նախաձեռնութիւնը համահունչ է մեր տեսլականին եւ պայքարելու ենք այն նախաձեռնութիւնների դէմ, որոնք հակասում են մեր սկզբունքներին ու երկրի հետագայ զարգացման մեր պատկերացումներին»:

Տօնակատարութեան ելոյթների որպէս եզրափակիչ խօսք հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով ողջունելով Դաշնակցութեան 128-ամեակը, ընդգծեց. «Դաշնակցութիւնը ազգային եւ ընկերվարական կուսակցութիւն լինելով, իր գաղափարախօսութեամբ որեւէ մէկ հասարակութեան մէջ իր ներկայութեամբ բարիք է բերում, որովհետեւ որպէս ազգային գաղափարախօսական կուսակցութիւն, ինքը իր ներքին, ազգային արժէքներով կը լիցքաւորէ եւ կը լիցքաւորւի: Իսկ միջազգային թատերաբեմի վրայ, որպէս ընկերվարական կուսակցութիւն կարողանում է իր ժողովրդին լայագոյն կերպով իր ծառայութիւնը եւ նպաստը բերել»: Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Այս հանգամանքներով պատւանդանւած քաղաքական կազմակերպութիւնը եւ կուսակցութիւնը, ըստ իս, որեւէ մէկ ընկերութեան եւ հասարակութեան եւ երկրի համար բարիք միայն կը բերի: Մեր ազգային իրականութեան մէջ Դաշնակցութիւնը առանց չափազանցութեան միակ կուսակցութիւնը եղած է, որ հայրենիքին եւ ազգային արժէքներին ամէն օր իր կեանքը զոհած է»:

Հանդիսութեանը ներկայ էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառման ծրագրում ներառւած էր նաեւ տեսաֆիլմի ցուցադրութիւն եւ ազգային ազատագրական պայքարը ներկայացնող պարային կատարումներ, որոնք զուգորդւած էին ասմունքով: Պարային կատարումը ներկայացնում էր Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» պարախումբը, իսկ ասմունքը Այրինա Նորաւեանը: Հանդիսութեանը Նոր Ջուղայից հրաւիրւած երիտասարդ երգիչ-երգչուհի Վանայ Շիրւանեանը եւ Հարմա Կարապետեանը, ովքեր ներկայացրին ազգային-յեղափոխական երգերի շարան:

alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company