ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Բրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրամիության ՆԱՏՕ -ի և ԱՄՆ -ի վերջին որոշումը չի կատարվի

16 Ապրիլ 2024

Իրանի առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի

«Թասնիմ» լրատւամիջոցի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Ալ-Մայադին» լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասի համար ամերիկյան ծրագրի մասին՝ ելնելով Բրյուսելում Հայաստանի Վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոմիության ներկայացուցիչների հանդիպումից:

Ստորև համառոտ ներկայացվում է Վելայաթիի մեկնաբանությունը:

Վերջին օրերին ՆԱՏՕ-ի տեսքով Բրյուսելում հավաքվել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն և հաստատել են նոր բանաձև՝ Հարավային Կովկասի տարածաշրջան ապորինի ներխուժման նոր ծրագրի վերաբերյալ։ Նրանք ակնհայտորեն հաստատել են, որ ցանկանում են միջամտել աշխարհի այս շատ զգայուն տարածաշրջանի գործերին հայտարարելով, թե իրենց նպատակն է օժանդակել խաղաղության հաստատմանը։
Պարոն Վելայաթին պարզաբանել է, որ այս երկրների վատ ռեկորդների շարքում նման գործողությունները վկայում են այն մասին, որ նման հայտարարութիւնները նպատակ ունեն նոր կացություն ստեղծելու, հող նախապատրաստելու և լարվածություն առաջացնելու աշխարհի զգայուն հատվածներում, ռազմական ներկայության պատրվակ ձեռք բերելու նպատակով՝ թէկուզ դա կը լինի այդ տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու անկախությունը ոչնչացնելու գնով։

Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նշել է՝ հարավային Կովկասի տարածաշրջանի զգայնությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, և Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հպարտալի փաստերը ցույց են տալիս, որ մեր երկիրը մի քանի դար շարունակ միշտ եղել է տարածաշրջանի կարևոր հենասյունը, տարածաշրջանի երկրների անվտանգության և խաղաղության պահպանման գործում՝ նկատի ունենալով տվյալ երկրների իրավունքներն ու զգայնությունները։

Վելայաթին հավելել է. հետևաբար, այս նոր ծրագիրը և նախապես ձևավորված սույն պլանը հիմնված են ամերիկյան նախաձեռնության և տարածաշրջանում որոշ միջնորդների աջակցության վրա։ Նշենք, որ մոտ երկու տարի առաջ այս ուղղությամբ և այլ տեսքով մի ծրագիր էր առաջարկվել, որի նպատակն էր այս տարածաշրջանի երկրների միջև դյուրացնել էներգակիրների փոխադրման հաղորդակցական խնդիրները, սակայն խորքում սույն ծրագրի իրականացումը շատ վնասակար էր տարածաշրջանի համար: Այդ վնասակար ծրագրի իրականացումը կառաջացներ կարևոր և ռազմավարական խափանումներ՝ ի վնաս տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում՝ երկրների պատմական սահմանների փլուզում, նրանց միջև տարաձայնությունների ստեղծում, ինչը յուղ կլցներ հարևանների խնդիրների կրակի վրա թէժացնելով իրավիճակը: Նման տարաձայնությունների լուծումը պատրվակ կդառնար Ամերիկայի գլխավորութեամբ արևմտյան տերությունների համար̀ ապահովելու տարածաշրջանում իրենց ծավալապաշտ ներկայության նախապատրաստումը։

Վելայաթին այնուհետև ասում է. պետք է նշել, որ ամերիկացիների՝ որպես ՆԱՏՕ-ի առաջնորդ որոշում կայացնողի նպատակն է եղել.

Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում էներգառեսուրսներ ձեռք բերելու նպատակով, ՆԱՏՕ-ն պետք է տեղակայվեր Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում, և այս գործընթացը, ի սկզբանե, Իրանի Իսլամական Հանրապետության զգոնության շնորհիվ հակադրվեց և գործնականում չեզոքացրեց այն։ Սկզբում այդ ծրագրի որոշ տարածաշրջանային կողմնակիցներ սատարում էին դրան, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ էր վերջինիս, և միայն Իրանն էր, որ խելամտորեն և համապատասխան գործողությունների համադրմամբ ամուր կանգնեց այս ծրագրի դեմ:

Նրանք ցանկանում էին և ցանկանում են անել նույն ծրագիրը, ինչ արեցին Բալթիկ ծովում և Ուկրաինայում, Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի այս կարևոր անցակետում, այսինքն՝ ավարտին հասցնել ՆԱՏՕ-ի հսկայական և համապարփակ ազդեցությունը դեպի արևելք։ Քիչ չեն որոշումներ կայացնող հետազոտական կենտրոնները, որոնք սպասարկում են Արևմուտքի ոչ լեգիտիմ շահերը, և հատկապես այս ծրագրի տապալումից հետո նրանք բացահայտեցին իրենց մտադրությունները, որոնք բոլորը հաստատեցին այս պնդումը։

Առկա փաստերը ապացուցում են, որ հիմնական մեղավորը Ամերիկան է և այդ երկրում իշխող խաչակիր-դրամատերերը և սիոնիստ-դրամատերերը կոնկրետ ծրագիր են ուզում կազմել, և նոր պայմաններում, երբ երկբևեռությանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (Յալթա-1945), համաշխարհային միաբևեռությանը Միացյալ Նահանգների ղեկավարությամբ (1991-Բուշ ավագ) փոխարինելու եկավ բազմաբևեռությունը, որի մասին 1999-ին խոսեց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչը: Նոր արևելյան բևեռի ստեղծման մասին արդեն (Չինաստան-Ռուսաստան) 2022 թ. հունվարին ազդարարել են Պուտինը և Սի Ծինփինը։
Վերջին դաշինքի գործնական ձևավորումը, Շանհայի պայմանագրի և BRICS-ի տեսքով ̀ Արևմուտքին դիմակայող երկրների նոր դաշինքի ի հայտ գալը, Արևմտյան Ասիայի դիմադրության դաշինքների և հեղափոխական երկրների մասնակցությամբ և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային դերով հաստատեց իր գերիշխանությունը աբողջ աշխարհում։

Միացյալ Նահանգների պաշտոնյաներից մեկը վերջերս ասաց, որ Արևմուտքը պետք է իր էներգամատակարարման ճանապարհային գծերը ապահովելու համար ապագայում վերացնի Հորմուզի նեղուցի և Բալթիկ ծովի ռազմավարական մենաշնորհը, և դա հնարավոր կլինի միայն Հարավային Կովկասի միջոցով։

Պարոն Պուտինը մի անգամ ասաց, որ Անգլիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը այն ժամանակվա խորհրդային պաշտոնյաներին (Գորբաչով-Շևարդնաձե) Բեռլինի պատի փլուզման առիթով խոստացել են, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմից հետո մեկ սանտիմետր չի առաջանա հիպոթետիկ համաձայնությամբ գծված սահմանից։

Սակայն աշխարհը ականատես եղավ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն, որպես Արևմուտքի համապարփակ ռազմական դաշինք՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, եվրոպական երկրներին մեկը մյուսի հետևից դարձրեց իր անդամ՝ մի կողմից՝ ՆԱՏՕ-ի սպառնալիքներով իսկ մյուս կողմից՝ նրանց հրապուրելով Եվրամիությանն անդամակցությամբ, աստիճանաբար չեզոք երկրներին ներառեց իր կազմ, որոնք Ռուսաստանի դեմ թշնամանալու որևէ պատճառ չունեին: Ռազմական դաշինքը հասավ Ուկրաինա, և Պուտինը կանգնեց նրանց դիմաց։

Պարոն Վելայաթին պարզաբանել է. Ռուսաստանի և Արևմուտքի միջև լուրջ հակամարտությունից հետո ՆԱՏՕ-ն աստիճանաբար դիմեց երկրորդ այլընտրանքին՝ Հարավային Կովկասին: Պուտինը մինչև ուկրաինական միջադեպն ասել էր, որ Հարավային Կովկասի սահմանները նույնն են, ինչ գծված էին նախկին ԽՍՀՄ-ի սահմանների ժամանակ, բայց աստիճանաբար Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև կատաղի առճակատման հետևանքով ռուսական կառավարության տեսակէտը̀ Հարավային Կովկասի դիրքերը պահպանելու հարցում խամրեց: Անցած տարիներին այն նույնիսկ հասավ մի կետի, որ ԱՄՆ-ում և Թուրքիայում ասվում էր թե Զանգեզուրի միջանցքի ստեղծման միակ ընդիմադիրը Իրանն է։

«Ալ-Մայադին»-ի հետ զրույցի մեկ այլ հատվածում Վելայաթին հայտարարել է. «Այո, այդպես էր, երբ Իրանը կանգնեցրեց այդ հսկայական դավադրությունը՝ անհրաժեշտ իմաստությամբ և հզորությամբ»:

Թբիլիսիի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոսներից մեկը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, թե մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը կթուլանա Հարավային Կովկասում, իսկ ՆԱՏՕ-ն կդառնա Իրանի հարևանը։

Նույնիսկ այժմ Իրանի երկար ու արժեքավոր փորձը ցույց է տալիս, որ Իրանի նկատմամբ ագահ երկրները պատուհանից ներս կմտնեն, եթե նրանց դուրս մղեն դռնից, բայց մենք ասում ենք նրանց, ինչպես դեմ էինք կանգնած Զանգեզուրի միջանցքի բացման ծրագրին, դէմ կկանգնենք այլ նման ծրագրերի, որոնք նույն նպատակն ունեն և դեռ հավատում ենք, որ
3+3 բանաձևը Հարավային Կովկասի խնդիրների ապագա լուծումն է։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի և Հայաստանի երկու ժողովուրդների հետ երկար ու պատմական հարաբերությունների պատմություն ունի, և այս երկու հարևան երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է։

Նա ընդգծել է. «Մենք հստակ զգուշացնում ենք այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Իրանը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ երկրի, կազմակերպության կամ միության, որը մտադիր է ոտնձգություն կատարել Իրանի անվտանգության գոտու դեմ և իրականացնել սադրիչ շարժումներ, մենք զգոնությամբ և ամբողջ հզորութեամբ կը պաշտպանենք երկրի տարածքային ամբողջականությունն ու նրա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը։

Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ավելացրել է. Հարավային Կովկասը Իրանի անվտանգության գոտու կարևոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, և Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի այս վերջին որոշումը Բրյուսելում ոչ մի կերպ չի իրականանալու։

Աղբիւրը՝ www.Tasnimnews.com
11.04.2024

Թարգմանությունը՝ Իվետ Դանիելյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադր

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company