ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բազմահազարանոց հանրահավաք Հանրապետության հրապարակում

12 Մայիս 2024

Այսօր՝ մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքը։

Մինչեւ հանրահավաքի սկսելը երիտասարդները Մատենադարանի մոտից երթով միացան հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին:

Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղոթքով:

Այսօր այս բեմի, այս հարթակի վրա են մեր հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչեր, որոնք թե՛ մտքի, թե՛ հոգու և թե՛ ուժի կրողներն են. հայտարարեց Բագրատ սրբազանը:

«Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալույծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել բացարձակ անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին: Աղոթում և մաղթում ենք, որ նրանք գտնվեն և տուն վերադառնան: Նրանց թվում է նաև իմ հոգեզավակը` Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարություն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»,- ասաց Սրբազանը, իր երախտիքի խոսքը հղելով պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին:

Ապա Բագրատ սրբազանը բեմ հրավիրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

«Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է: Բոլորիս նպատակը մեկն է, ունենալ խաղաղ, արժանապատիվ եւ ճշմարիտ Հայաստան եւ մենք կունենանք այդ Հայաստանը: Բոլորին միավորելու ենք մեկ նպատակի շուրջ հայրենիք ունենալու շուրջ, պատիվ ունենալու շուրջ», – իր ելույթում հայտարարեց Դանիելյանը:

«Այսօր մեր առջև խնդիր է դրված լինել Արևմտյան Ադրբեջան թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը, արժանապատիվ խաղաղությունը»,- ասաց նա:

Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը իր խոսքում նշեց, որ օրեր առաջ իրենց հանձնարարվել է պատրաստել հակիրճ փաստաթուղթ Հայաստանի սահմաններին կատարվող զարգացումների, խաղաղության, Հայաստանի մարտահրավերների վերաբերյալ։

Փաստաթղթում ներկայացված են այն հետևանքները, որոնք կարող է ունենալ Հայաստանը, եթե կտրուկ չփոխվի իրավիճակը։

«Առաջին բաժինը սահմանագծման ու սահմանազատման մասին է, երկրորդը՝ խաղաղության։ Տավուշի մարզում սկսած գործընթացն առանց վերապահումների պետք է որակել սահմանազատման ու սահմանագծման անօրինական գործընթաց, ուժի սպառնալաիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն թվացյալ խաղաղության պայմաններում, դրա լավագույն ապացույցը Ալիևի հայտարարություն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ, միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին։ Այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ, գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով»,-ասաց նա։

Դիվանագետը շեշտեց՝ սահմանազատման համար բացառապես Ալմա Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։

Հանրահավաքի ժամանակ մեծ էկրանի վրա ցուցադրվեց մի տեսանյութ՝ հիշեցնելով, թե ինչ սուտ խոստումներ է տվել Նիկոլ Փաշինյանը ու չի կատարել:

Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին։

«Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»:

Ապա Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը.

Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց ներգրավելու այդ հաշտության կառավարության մեջ»:

Նա նշեց, որ պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով ոչ թե սրա, նրա քմահաճույքով պայմանավորված, հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված։

Պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրությունները գալիք կառավարության, մնայուն կառավարության համար։

Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։

Պետք է հանձնառու լինել շարունակել խաղաղ բանակցությունները։

Պետք է մերժել հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալ, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։

Չճանչելով որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն, չլեգիտիմացնելով ուժի կիրառված իրողությունները, բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով, միջազգային իրավունքի, արդարության սկզունքի հիման վրա։

Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը՝ իր բոլոր ենթատեքստերով։

Մեր տարածշարջանի և հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները տարածված ողջ համակարգերի վրա։

Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ դիվանագտներ, զինվորականներ, պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, ովքեր ինքնկամ հեռացել են կամ անադարացիորեն հեռացվել են նույնիսկ մեկ «լայք» դնելու պատճառով։

Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերության համար։

Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ: Սկսած չաղտոտելուց մեր հայրենիքը, մինչև ամենաքաղաքական, ռազմական հարցերի արծարծումը:

Պետք է կասեցվի մի շարք վիճակահարույց, անհեթեթ ծրագրերի իրականացումը՝ Ակադեմիական քաղաք կոչված, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության որոշումը, տրանսորտի թանկացում…

Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղաքական հայցքներով բանտարկյալները, ինչպես նաև ամբողջ ջանքը ներդրվի վերադարձնելու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանն ու բոլոր գերեվարված տղաներին։

Զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրին։

Հանրահավաքի վերջում Բագրատ Սրբազանը երիտասադրներին կոչ արեց վաղն առավոտյան ժամը ութից անել տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամեն օրվա ավարտին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա անելիքների մասին:

Սրբազանը նշեց, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլ հաստատություններ։

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բեմադրութիւն Եւ «Կանխում» Խաղարկութեան

Ֆրանսացի նախագահ Էմանուել Մաքրոնի զօրակցութիւնը Հայաստանի իշխանութիւններու կատ

02 Հուլիս 2025
ՍԻՐԻԶԱ կուսակցութեան նախագահը այցելեց

Ան­ցեալ շա­բաթ, ՍԻՐԻԶԱ կու­սակ­ցու­թեան նա­խա­գահ ­Սոք­րա­թիս ­Ֆա­մե­լոս, ըն­կ

01 Հուլիս 2025
«Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունից հետո «Ապառաժ»-

01 Հուլիս 2025
Իրաքեան Բեմագրութեան Կրկնութիւնը

Միջազգային քաղաքականութեան մէջ մեծ տէրութիւնները պետութեան մը հովանաւորութիւնը

01 Հուլիս 2025
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստ

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ

01 Հուլիս 2025
Իրանը շարունակում է ուշադրության կենտր

Իրան-Իսրայել ռազմական ակտիվ գործողությունները դադարեցված են, և 168.am-ը Թեհրան

01 Հուլիս 2025
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտ

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company