ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Copy of COP29-ին ընդառաջ Հայ Դատի համակարգին աշխատանքները

Նոյեմբեր 11-22, 2024-ին, Ազրպէյճանի մայրաքաղաք Բաքուի մէջ պիտի գումարուի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP29), որուն կ՚ակնկալուի որ մասնակցին կառավարական հազարաւոր պատուիրակներ, լրագրողներ եւ զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ։ Ազրպէյճան այս համաժողովը կ՚օգտագործէ մոլորոցնելու միջազգային հանրային կարծիքը իր էութեան մասին։

Միաժամանակ, այս համաժողովը առիթ է, որ ներկայացնենք Ազրպէյճանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդա­վարական էութիւնը, բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխութեան մէջ Ազրպէյճանի բացասական վարքագիծի մասին։

Հայ Դատի համակարգը —յանձնախումբեր եւ գրասենեակներ— այս ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներէ ետք արդէն սկսած են իրականացնել յատուկ մշակուած ծրագիր՝ հասնելու համար այն բոլոր շրջա­նակներուն՝ կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատուական, որոնք որեւէ չափով առնչուած են COP-29-ին։ Այդ աշխատանքներուն նպատակն է շեշտել արցախցիներու վերադարձի իրաւունքը, մղել նշեալ շրջանակները ազդեցութիւն բանեցնելու Ազրպէյճանի վրայ՝ պահանջելով Արցախի մէջ իր գործադրած ցեղասպանական արարքներուն, Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն ներս իր ներխուժումին, եւ հայ գերիներու անօրէն պահպանելու հարցերով իր հայատեաց քաղաքականութիւնը փոխել։

Այս աշխատանքներուն մէջ կարեւոր դերակատարութիւն վերապահուած է իւրաքանչիւր հայու, որ ընկերային ցանցերու (social media) վրայ օգտատէր է։ Կոչ կ՚ուղղենք բոլորին, որ ընկերային ցանցերով այս նպատակով օտար լեզուներով գրառումներ կատարեն, միաժամանակ օգտագործելով առնուազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed , #CKOPout29 , #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջէն (https://copout29.com/) կրնաք վերցնել Հայ Դատի համակարգին կողմէ պատրաստուած կարգ մը գծանկարներ, որոնք կ՚արտայայտեն մեր տեսակէտները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներուն եւ կամ գծանկարներուն հետ օգտագործել վերոյիշեալ hashtag-ները։

Մեր տեսակէտները բարձրաձայնելու համար յարմար առիթ են նաեւ յառաջիկայ օրերուն մեկնարկող 2024-ի Ողիմպիական Խաղերը, Փարիզի մէջ։

Ընկերային ցանցերու վրայ, հայկական շրջանակներու հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենօ Օքամփոն։ Այս առիթով հայութեան ուղղուած իր ուղերձը Օքամփոն կ՚եզրափակէ գրելով. «Միջազգային հանրութեան ջանքերը միաւորելով՝ դուք կարող էք հասնել նրան, որ COP-29-ում դիտարկուեն ոչ միայն կլիմայի փոփոխութեան, այլեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան և արդարութեան հարցերը: Հայեր, ժամանակն է լինել փոփոխութիւնների առաջամարտիկը: Գրառումներ արէ՛ք, մեկնաբանէ՛ք եւ բարձրացրէ՛ք ձեր ձայնը: Ձեզ կը միանան շատերը, այդ թւում՝ ես»:

Քաղաքական հանրայայտ դէմքեր, միջազգային տարբեր կազմակերպու­թիւններ արդէն իրենց դժգոհութիւնը յայտնած են COP29-ի Բաքուի մէջ գումարուելուն առնչութեամբ։ Ոմանք նոյնիսկ կոչ ըրած են պոյքոթելու այդ նախաձեռնութիւնը։

Հանրութիւնը տեղեակ պահելու համար, մենք պարբերաբար կ՚անդրադառնանք այս աշխատանքներուն։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

22 Յուլիս 2024

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company