ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՄԸՄ-ի Միջդիւանական 11-րդ Խորհրդաժողովին Բացումը Եռաբլուրի Նահատակաց Պանթէոնէն

16 Նոյեմբեր 2024

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, ուրբաթ, 15 նոյեմբերի առաւօտեան ժամը 10:00-ին, միութեան միջդիւանական 11-րդ խորհրդաժողովին բացումը կատարուեցաւ Եռաբլուրի նահատակաց պանթէոնէն, ներկայութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Կիրօ Մանոյեանի, Արսէն Համբարձումեանի, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ներկայ եւ նախկին անդամներու, ինչպէս նաեւ միջդիւանական խորհրդաժողովի մասնակից 19 շրջաններէ 42 մասնակիցներու:

Եռաբլուրի նահատակաց պանթէոն հասնելով, մասնակիցները ուղղուեցան Եռաբլուրի Սրբոց Վարդանանց եկեղեցի, ուր դիմաւորուեցան Դադիվանքի վանահայր Յովհաննէս քհնյ. Յովհաննէսեանի կողմէ:

Յովհաննէս քհնյ. կարճ խօսքով մը յայտնեց, որ Եռաբլուրը նաեւ հերոսաբլուր է: Այստեղ կը հանգչին հայրենիքին հանդէպ իրենց պարտքը կատարած հերոսները, որոնց պարտաւոր ենք միշտ յիշել: Չվախնանք հերոսին հերոս ըսելու, արցախցիին արցախցի ըսելու: Չվախնանք Արցախը Հայաստան է ըսելու: Եթէ չըսենք այդ բոլորը, մենք անտեսած կ՛ըլլանք մեր հերոսներուն թափած արեան արժէքը:

Շարունակելով, Յովհաննէս քհնյ. ըսաւ. «Միանանք, զօրանանք եւ չհամակերպինք այս իրավիճակին հետ, այլ` պայքարինք, որպէսզի հասնինք մեր նպատակին: Ոտքի կանգնինք եւ դառնանք հպարտ հայեր, ոչ թէ ծնրադիր հայեր, այլ` գլուխը բարձր, հպարտ հայեր, որպէսզի աշխարհին ապացուցենք, որ մենք իսկապէս հզօր ազգ ենք: Եկէք անձերու չվերագրենք Հայաստանը: Հայաստանը ամբողջութեամբ Հայաստան է: Հայաստանը մեզմով Հայաստան է, եւ մենք պարտաւոր ենք մեր պատիւը, մեր քաջութիւնը փոխանցել գալիք սերունդներուն»:

Քահանայ հօր խօսքին յաջորդեց հոգեհանգստեան աղօթք, որմէ ետք ներկաները դրօշակակիրներու առաջնորդութեամբ ուղղուեցան Եռաբլուրի նահատակաց յուշապատ, ուր ՀՄԸՄ-ի անունով ծաղկեպսակ մը զետեղեցին ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան եւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Արթուր Մկրտչեան:

Այնուհետեւ, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետը արտասանեց խորհրդաժողովի բացման խօսքը` ըսելով. «Երբ Եռաբլուր ենք` հայոց աշխարհի սրբագոյն վայրը, պէտք է լուռ մնալ: Հոս` մենք ուխտաւորներս ըսելիք չունինք: Մենք կրնանք ամփոփուիլ եւ ինքնաքննութիւն ընել, հարց տալով, որ արդեօք մեր նպատակային ուղղութիւնը նո՞յնն է եւ զայն տակաւին միասին կը կտրե՞նք, մենք կենդանի, իսկ իրենք սաւառնող հոգիներ, մեզի հովանի ու պահապան»:

Ապա, հարցումներու շարքը շարունակելով, Խաչերեան նշեց. «Հաւատարի՞մ ենք մէկուկէս միլիոն ցեղասպանուած նահատակ ու սրբադասուած մեր զոհերու արեան կանչին: Պահանջատէ՞ր ենք Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցումին: Եւ դեռ, ազատ, անկախ, միացեալ ու ամբողջական Հայաստանի իրագործումին հաւատացող ու ձգտող աննահանջ երդուեալներու կամաւոր բանա՞կ ենք»: Ու եզրակացնելով, ան հաստատեց. «Եթէ հաստատ ենք մեր ուխտին վրայ, եւ մեր նպատակը անփոփոխ կը մնայ, աննենգ ենք սերունդներու կանչին, մեկնարկենք խորհրդաժողովը մեր քայլերգին կատարումով»:

Կեդրոնական վարչութեան ատենապետին խօսքին աւարտով ներկաները խմբերգեցին ՀՄԸՄ-ի «Յառաջ նահատակ» քայլերգը: Ապա, բոլորը լուռ ու յամրաքայլ քայլերով շրջեցան Եռաբլուրի մէջ իրենց յաւիտենական հանգիստը գտած նահատակներու շիրիմներուն շուրջ եւ ծաղիկներ խոնարհեցին արցախեան առաջին եւ երկրորդ պատերազմներուն զոհ գացած ՀՄԸՄ-ականներու յիշատակին:

Խորհրդաժողովի Նիստերուն Մեկնարկը

Միջդիւանական 11-րդ խորհրդաժողովի նիստերը ընթացք առին ուրբաթ, 15 նոյեմբերի կէսօրին եւ երկարեցան մինչեւ երեկոյեան ժամը 7:00, օրակարգի վրայ ունենալով կազմակերպական, սկաուտական, մարզական, ՀՄԸՄ-ի «Արցախ հիմնադրամ»-ի աշխատանքները:

Հանդիպում Հայրենի ԼրատուամիջոցներուՆերկայացուցիչներու Հետ

Միջդիւանական խորհրդաժողովի մասնակիցներու Երեւան ներկայութենէն օգտուելով` ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան հանրային կապերու մարմինը նոյն օրը, երեկոյեան ժամը 7:00-ին, ծանօթացման հանդիպում մը կազմակերպեց հայրենի լրատուամիջոցներու ներկայացուցիչներու հետ: Հանդիպումին ցուցադրուեցան ՀՄԸՄ-ը եւ անոր հանրային կապերու կառոյցը ծանօթացնող տեսանիւթեր: Հանրային կապերու մարմինին անունով խօսք առաւ Նժդեհ Մկրտիչեան, իսկ Կեդրոնական վարչութեան կողմէ` Վիգէն Աւագեան:

Խօսքերուն յաջորդեցին զրոյցներ` հայրենի լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն եւ աշխարհի զանազան երկիրներէն Հայաստան ժամանած ՀՄԸՄ-ական պատասխանատուներուն միջեւ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company