ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Պարեկային ժամեր են հայտարարվում, մարդիկ երկար չեն մնում փողոցներում` ապահով չէ

02 Դեկտեմբեր 2024

Հալեպում տիրող իրավիճակի, հայ համայնքի մասին «Հրապարակը» զրուցել է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:

-Ի՞նչ իրավիճակ է Հալեպում հիմա:

-Այս քանի ժամը հանդարտ իրավիճակ է, առավոտյան 10.30-ի կողմերը ռուսական և սիրիական օդուժը հրթիռակոծեցին Հալեպի գնացքի կայարանին կից գտնվող պետական պահեստը, նյութական վնասներ է հասցվել: Հիմնականում գիշերներն են բախումները լինում և նման դեպքերում պարեկային ժամ են հայտարարում: Ցերեկը, հիմա էլ խաղաղ է իրավիճակը, օրվա մեջ գրեթե բոլոր ժամերին էլեկտրաէներգիա է լինում:

-Հալեպահայերն ահազանգում էին, որ հացի և ջրի խնդիր կա:

-Հացի մատակարարում արվեց, հայտարարություն դրեցինք, որ «Արամ Մանուկյան» ժողովրդական տուն ներկայանան և մեր շտապ օգնության մարմինը հաց է մատակարարում: «Սուրիահայ օգնության խաչի» կենտրոնը թե դեղատուն ունի, թե մարդկանց նպաստ է բաժանում, այդ կենտրոնը բաց է և պատրաստ է ժողվորդին դեղորայք տրամադրել, նաև անմիջական բուժման կարիք ունեցող մարդկանց մեր հայ բժիշկները պատրաստ են տեղում օգնել: Այսինքն, մեր Առաջնորդարանը և տեղական միությունները, «Արամ Մանուկյան» ժողովրդական տունը նեցուկ են կանգնած` ինչի անհրաժեշտություն ունեն, կապի մեջ կմնա մարդկանց հետ՝ հիմա հաց է տրամադրում ու դեղորայք:

-Հալեպ մտած զինյալները Առաջնորդարանից կամ հայ համայնքի տեղական ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպե՞լ են, այդ մասին որևէ տեղեկատվություն ունե՞ք: Որ, օրինակ, երաշխավորեին քրիստոնյա հայերի անվտանգությունը:

-Չեմ կարծում, թե պաշտոնական հանդիպումներ եղած լինեն, բայց ընդհանրապես ժողովրդի հանդեպ դրական վերաբերմունք ունեն, ժողովրդին փորձում են չվնասել: Փողոցում մարդկանց չեն մոտենում, նեղություն չեն տալիս ընդհանրապես: Իրենց գործը զուտ զինվորական գործ է, այսինքն, ժողովրդի հետ բախում չեն ունենում ուղղակի: Ժողովրդի հետ, որ փողոցներում խոսում են:

-Լուրեր են տարածվում, որ Հալեպի Նոր գյուղ կոչվող հայկական թաղամասում տներ են թալանվել: Նման լուրեր Ձեզ հասե՞լ են, հայերի հետ նման միջադեպեր եղե՞լ են, թե ոչ:

-Մեր հայկական շրջաններում չեն եղել, այլ շրջաններից տեղյակ չեմ, սակայն հայկական հատվածներում, մեր միությունների կենտրոններում մեր տղաները ներկա են, այսինքն, ժողովուրդը, եթե ինչ-որ բանի կարիք ունենան, կհասնեն օգնության, կհսկեն, բայց մեր շրջաններում նման բան չի եղել:

-Քաղաքի ներսում հանգիստ կարո՞ղ եք տեղաշարժվել:

-Այո, բայց որոշակի ժամերին. ընդհանրապես օրվա մեջ պարեկային ժամեր են հայտարարվում, ցերեկը մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, իջնում են վաճառատներ, անմիջապես վերցնում են ու երկար չեն մնում փողոցներում, որովհետև ապահով չէ: Տակավին պատերազմական վիճակ է քաղաքում, ինչ-որ կարիք ունենալու դեպքում, արագ ապահովում ենք ու վերադառնում ենք տները:

-Ուսման պրոցեսն էլ բնականաբար ընդհատված է:

-Ամեն բան տակավին ընդհատված վիճակի մեջ է՝ դպրոցներ, համալսարաններ, հաստատություններ, միայն հիվանդանոցներն են բաց և խանութները, որոնք սնունդ են մատակարարում, այսինքն, ոմանք իրենց արհեստանոցները բացել են, բայց տակավին, քաղաքի մեջ զգուշություն ենք ցուցաբերում:

-Հայտնի՞ է, քանի հայ կա հիմա Հալեպում:

-Ոչ, հայտնի չէ, քանի որ վերջերս մարդահամար չի եղել, հստակ չէ` որքան մնացին: Անձեր եղան, ովքեր իրենց միջոցներով դուրս եկան քաղաքից, բայց հստակ թվեր չկան: Արդեն ճանփան փակվել է, միայն մեկ օր է հնարավոր եղել դուրս գալ քաղաքից ու այլ նահանգ տեղափոխվել:

-Հալեպից դուրս գալը փաստորեն արդեն անհնա՞ր է:

-Այո, անհնար է: Չգիտենք առաջիկա օրերին ինչ կլինի անշուշտ, բայց այս պահին վիճակն այս է:

-Առավոտյան ասացին, որ Հալեպում նաև ջրի խնդիր կա:

-Այո, այդ խնդիրը լուծվում է, բնակարաններում արդեն ջուր են տվել, ժամեր կան, որ ջուրը քիչ է լինում, սակայն այդ հարցը լուծվել է, տագնապ չկա: Պահեր են լինում, երբ կապի դուրս գալ չեմ կարողանում, օրինակ, առավոտյան ավիահարվածը մեզ շատ մոտ էր, նյութական վնասներ ունեցանք ու երկար ժամանակ չէի կարողանում կապի դուրս գալ: Աղոթեցեք մեզ համար:

Հայկա Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company