ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Ապագայի տեսլականով՝ յարատեւ ու նւիրական երթ

07 Դեկտեմբեր 2024

Տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին նւիրւած հանդիսաւոր ամփոփիչ միջոցառումը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ դեկտեմբերի 6-ին, 50-ամեայ «Արարատ» մարզաւանը հիւրընկալեց կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեստական գլխաւոր միջոցառումները:

Երեկոյեան նախ մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացումը կատարւեց մի իւրայատուկ ցուցահանդէսի, որտեղ ցուցադրւած բոլոր իրերն ու լուսանկարները հանդիսատեսին մտովի տեղափոխում էին կազմակերպութեան անցեալ 80 տարիների անցած ուղին:

Ապա «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում տեղի ունեցաւ, իր տեսակի մէջ եզակի կազմակերպութեան 80-ամեակին նւիրւած միջոցառումների աւարտական ձեռնարկը՝ զուգորդւած գեղարւեստական կատարումներիով, արտայայտութիւններով եւ ուղերձների ընթերցմամբ:

Միջոցառումը, որի գեղարւեստական ղեկավարն էր Սեդրակ Գոջամանեանը մեկնարկեց կազմակերպութեան նոր սերնդի երաժշտական կատարումով, ղեկավար Արմէն Ասատրեանի, որից յետոյ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ «Արարատ» երգչախումբը կատարեց կազմակերպութեան հիմնը: Հանդիսատեսը դիտեց կազմակերպութեան հիմնադիր անդամ Յասմիկ Յարութիւնեանի ողջոյնի խօսքը: Միջոցառումը իրարայաջորդ տեսաժապաւէննրով, հաղորդավարների ներկայացրած պատմական տւեալներով եւ միաժամանակ «Արարատ» պարախմբի, եւ երգչախմբի կատարումներով հանդիսատեսին ծանօթացնում էր Իրանում տիրող ժամանակի պատմական իրադարձութիւններին, որոնք Թեհրանի հայկական համայնքի ազգային, մտաւորական ու գաղափարական ոգով տոգորւած անձանց մղեցին հիմքը դնելու «Արարատ» միութեանը, որը 20 տարի անց վերածւեց կազմակերպութեան:

Միջոցառմանը իրենց խօսքերը փոխանցեցին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Սանդրա Վարդանեանը, ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պարբերականի գլխաւոր խմբագիր, «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Ընթերցւեց նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվրեդեանի ուղերձը:

Վերջում կազմակերպութեան սկաուտները շքերթով եւ դրօշակագարդով մուտք գործեցին մարզադահլիճ եւ ուխտեցին հաւատարիմ մնալ ազգին, հայրենիքին եւ կազմակերպութեան ազգային ոգով տոգորւած նպատակներին ու գաղափարին:

Հանդիսութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչներ Սեւան Դանիէլեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Միշէլ Աղամալեանը, Սպահանի հայոց թեմից ժամանած ազգային իշխանութեան, Հայ Դատի յանձնախմբի եւ Հ. Մ. «Արարատ» միութեան ներկայացուցիչները, Թեհրանից ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, արարատականներ եւ հայրենակիցներ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Ակնարկ. Միջնորդութեան Առաջարկներուն Ար

Իսրայէլ-Իրան պատերազմի դադրեցման համար Մոսկուայի առաջարկները հիմնական երկու բա

17 Հունիս 2025
Իսրայէլեան Յարձակողականը Աշխարհակարգի

Պարզ է, որ Իսրայէլեան օդուժի ներկայ յարձակողականը Իրանի միջուկային կարողականու

17 Հունիս 2025
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company