ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հիմնական մտավախությունը Սիրիան բաժան-բաժան անելու ծրագրի իրագործումն է

10 Դեկտեմբեր 2024

«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է:

– Սիրիայում իրադարձություններն այնքան սրընթաց զարգացան, որ ամենաօպերատիվ լրատվամիջոցներն անգամ չէին հասցնում լուսաբանել տեղի ունեցողը: Ընդամենը 10 օր պահանջվեց, որ թուրքամետ ընդդիմությունը տապալի Ասադի երկարամյա իշխանությունը: Ի՞նչ իրավիճակ է այժմ Սիրիայում, հատկապես՝ հայահոծ շրջաններում:

– Այո, սլացող իրադարձությունները ցնցում առաջացրին, մոլորվածի նման հետեւեցինք վայրկյան առ վայրկյան արձանագրվող հսկայական փոփոխություններին՝ երբեմն կասկածելով իրավիճակի ընկալման մեր կարողություններին… Առաջին ժամերին ապշահար էինք, սակայն հետզհետե ըմբռնեցինք։ Արյունալի դեպքերի սահմանափակումը հոգեվիճակի վրա դրական ազդեց, նկատի ունեմ բանակի նահանջելու պատճառով բախումներ չլինելը։ Այժմ վիճակը գնում է դեպի բնականոնեցում, նոր իշխանությունը փորձում է զինյալ երեւույթներն աստիճանաբար կրճատել եւ երկիրը վերադարձնել իր սովորական հունին:

– Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեր հազարավոր հայրենակիցներ, դեռ երկար ժամանակ այս ամենից ուշքի չեն գալու: Զինված ապստամբությունը փոխեց ոչ միայն Սիրիայի, այլեւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական «գունապնակը»: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում:

– Հիմնական մտավախությունը Սիրիան բաժան-բաժան անելու ծրագրի իրագործումն է։ Սիրիան մասնատելու քարտեզը տարածաշրջանային, թե այլ երկրների կողմից գործադրելու առումով տակավին իրատեսական է: Տարածաշրջանի երկրները մտահոգ են, որ նմանօրինակ իրադարձություները կարող են կրկնվել իրենց երկրներում: Այստեղ կարեւոր է նաեւ Պաղեստինի հարցը. նախորդ իշխանության համար այս խնդրի մեջ կողմնացույցը հստակ ու բացահայտ էր, իսկ նոր իշխանությունն այս առումով դեռ չի արտահայտվել: Թե՛ տարածաշրջանի եւ թե՛ Արեւմուտքի մի շարք երկրների մոտեցումները դրական են, սակայն քաղաքական զարգացումների կանխատեսումների ուրվագիծը դեռ աղոտ է։

– Իշխանության խաղաղ փոխանցման պայմաններում ի՞նչ է սպասվում խորհրդարանին՝ իբրեւ բարձրագույն իշխանության ինստիտուտ: Ի՞նչ կարգավիճակ ունեն պատգամավորները:

– Խորհրդարանի ճակատագիրն առնչություն ունի որդեգրվելիք ուղու հետ, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ կատարել եւ առ այդ՝ նոր խորհրդարան ընտրե՞լ, թե՞ առաջնորդվել գործող սահմանադրությամբ։ Հավանական են նաեւ նախորդ իշխանության հսկողությամբ ձեւավորված խորհրդարանի լուծարումը եւ նոր ընտրությունների նշանակումը: Պատգամավորների կարգավիճակն առայժմ փոխված չէ:

– Սիրիայի քաղաքական, հանրային կյանքում կա՞ հայկական գործոնի թուլացման մտավախություն՝ հաշվի առնելով թուրքական գործոնի ուժեղացումը:

– Հայ համայնքի համար գլխավոր մտահոգությունը հայկական գործոնի թուլացման խնդիրն է, սակայն երկրի այսօրվա պայմաններում այս հարցի քննարկում կատարելը կամ նույնիսկ տեսակետ ամրագրելն իրատեսական չէ, քանի որ քննարկման նախադրյալներ տեսանելի չեն։ Սակայն այս սրընթաց զարգացումների մեջ, ինչպես ես եմ ենթադրում, այդ տվյալները շուտով ոչ միայն տեսանելի, այլեւ շոշափելի կդառնան։

– Կարծիք կա, թե Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվան չկարաղացավ էական ռազմական օգնություն ցուցաբերել Ասադի կառավարությանը: Ասադն ընտանիքի հետ ապաստան է գտել ՌԴ-ում: Քննադատություն կա նաեւ Իրանի կողմից պաշտոնական Դամասկոսին ոչ պատշաճ ռազմական աջակցության մասին: Հիմնավո՞ր են այս պնդումները:

– Կարծում եմ՝ տեղի ունեցածի մեջ այլ թաքուն ծալքեր կան, որոնք ամբողջացնում կամ հստակեցնում են Ռուսաստանի եւ Իրանի որդեգրած՝ ձեր նշված դիրքորոշումները: Միայն ժամանակը ցույց կտա դրանց բացահայտումը:

– Իշխանափոխությունից հետո խոսակցություններ կա՞ն, թե ով է լինելու Սիրիայի նոր նախագահը: Զինված հեղաշրջման առաջնորդների մեջ կա՞ն նման թեկնածուներ, որոնց այդ պաշտոնին տեսնում է «իշխանափոխությամբ» ոգեւորված ժողովուրդը:

– Ընդդիմությունը ողջունելի քայլ արեց, երբ գործող կառավարությանն իր վարչապետով պահեց աշխատանքի վրա եւ նրանց հետ համակարգեց աշխատանքը՝ բնականաբար, մինչեւ անցումային կառավարության ձեւավորումը: Նույն ձեւաչափով վարվեց տարբեր երկրներում իր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Այս քայլն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման, նաեւ պետական ենթակառուցվածքների, կառույցների եւ հիմքերի պահպանման դրվատելի քայլ էր։ Իսկ նախագահի նշանակումն այս հանգրվանում առայժմ նախատեսված չէ: Ամեն դեպքում՝ իրավիճակը հարափոփոխ է, ժամ առ ժամ նոր տեղեկություններ են արձանագրվում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company