ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ 134-Ամեակի Ծիրին Մէջ. Նահատակուած Եւ Մահացած Դաշնակցականներու Յիշատակին Հոգեհանգստեան Արարողութիւն

03 Փետրվար 2025

ՀՅԴ 134-ամեակի նախաձեռնութիւններու ծիրին մէջ երէկ` կիրակի, 2 փետրուար 2025-ի կէսօրին Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան ՀՅԴ Պանթէոնին առջեւ տեղի ունեցաւ ծաղկեպսակներու զետեղում եւ նահատակուած ու մահացած դաշնակցականներու յիշատակին հոգեհանգստեան արարողութիւն:

Հոգեհանգստեան արարողութեան նախագահեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեան` ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի քահանայից դասի անդամներու: Ներկայ էին ՀՅԴ Լիբանանի մեծ ընտանիքի Կեդրոնական կոմիտէի եւ կոմիտէներու կազմերը, շարքային մեծաթիւ դաշնակցականներ, ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան, Լիբանանի երիտասարդական միութեան եւ Լիբանանի պատանեկան միութիւններու անդամներ, ուղեկից միութիւններու` ՀՄԸՄ-ի, Համազգայինի եւ ԼՕԽ-ի Շրջանային վարչութիւններու անդամները:

Հոգեհանգստեան արարողութենէն ետք հերթաբար ծաղկեպսակներ զետեղուեցան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի, ՀՅԴ, ԶՈՄ-ի, ՀՅԴ ԼԵՄ-ի, ՀՅԴ ԼՊՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի եւ ԼՕԽ-ի անունով:

Այնուհետեւ ՀՄԸՄ-ի շեփորախումբը հնչեցուց մահերթը, ապա` Լիբանանի, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի քայլերգները:

Աւարտին խօսք առաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ Ճորճ Գրիգորեան, որ ըսաւ, թէ ամէն տարուան պէս, Դաշնակցութեան օրուան տօնակատարութենէն ետք, հոգեհանգստեան պաշտօն կը մատուցենք մեր նահատակուած եւ մահացած ընկերներու յիշատակին: Անոնցմէ ոմանք առաջնագիծի եւ ճակատներու վրայ էին: Հոն, ուր հայուն հողը, կեանքը, պատիւը եւ ինչքը, թիրախաւորուած էին, իրենք վերածուեցան վահանի եւ այդ առաջնագիծին վրայ էին: Ուրիշներ դաւադիր, դաւաճան կամ եղբայրասպան գնդակի զոհ գացին: Կան ոմանք, որոնք գիտակից ու հաստատ քայլերով քալեցին դէպի ողջակիզում` հայ ազգին, Հայաստանի եւ Հայ դատին համար:

Այստեղ կը ննջեն նաեւ բազմաթիւ ընկերներ, որոնք թէեւ նահատակութեան փառքի պսակին չարժանացան, բայց ամբողջ կեանք մը ապրեցան` նուիրուած ՀՅ Դաշնակցութեան իտէալներուն: Անապատներուն մէջ հայ որբեր հաւաքելէն մինչեւ մեր վարժարանները, եւ մեր մշակոյթի պահպանումը, մինչեւ աղքատախնամ աշխատանքը, մինչեւ Հայ դատի աշխատանքը: Անոնք իրենց ամբողջ կեանքը այդ ճամբուն վրայ զոհաբերեցին:

Կը ննջեն նաեւ հայորդիներ, որոնք թէեւ երդուեալ դաշնակցականներ չեն, սակայն անոնք նոյն հաւատքով ու նոյն նուիրումով ծառայեցին հայութեան, իրենց ազգին, իրենց հայրենիքին, զոհաբերութեան նոյն ոգիով ապրեցան իրենց իւրաքանչիւր օրը: Անոնցմէ ոմանք ՀՅԴ-ի դրօշին տակ մեր ընկերներուն կողքին նոյնիսկ նահատակուեցան:

«Անոնք մինչեւ վերջին վայրկեան, մինչեւ իրենց, վերջին շունչը հաւատարիմ մնացած էին իրենց Դաշնակցականի երդումին», նշեց Ճորճ Գրիգորեան:

Արարողութիւնը փակուեցաւ «Վէրքերով լի» երգով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company