ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Փաշինյանի «գաղափարախոսությունը» ապազգային է

20 Փետրվար 2025

Ես ծնվել եմ Հայաստանից դուրս հակառակ իմ կամքի, որովհետև հայրենիքիցս հեռացած մեծ մայր և մեծ պապ եմ ունեցել, նրանք ցեղասպանության են ենթարկվել ու ես նրանցից եմ լսել, թե ինչ է եղել իրականում։ Ես Սփյուռքում եմ, որովհետև Ցեղասպանություն է եղել, մենք մեր կամքով չենք հայտնվել Սփյուռքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

«Իմ հորական կողմը Էրզրումից է, իսկ մայրական կողմը՝ Կիլիկիայից, ես 2 կողմով եմ Ցեղսպանության հետնորդ ու բոլոր պատմությունները նրանցից եմ լսել և որևէ մեկը, որևէ Փաշինյան, չի կարող այդ տրամաբանությունը և իրականությունը դուրս բերել։ Ես իրական պատմությունը գիտեմ իմ մեծ հորից ու մեծ մորից, ոչ թե պատմաբաններից ։ Ընդ որում՝ պատմաբաններն էլ հաստատել են այդ պատմությունը»,- նշել է սփյուռքահայ գործիչը։

Վարժապետյանի գնահատմամբ՝ Ցեղասպանության շուրջ Փաշինյանի պնդումները ծիծաղելի են, որովհետև առաջին հերթին իր բարեկամ-պետությունները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը խորհրդարանաների մակարդակով, անգամ ժխտման համար քրեական պատիժ են նախատեսում, ինչպես Շվեյցարիայում։ «Շվեյցարիայում այդ հայտարարությունն անելը պատահական չէր, այլ շատ մտածված։ Հենց Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, սա թրքահաճո քաղաքականություն է։ Այսօր ավելի քան 40 պետություն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, ստացվում է Փաշինյանի համար այս ամենն անիմաստ բաներ են։

Ինչ մնում է մեզ, ապա մենք Շիրազ ունենք, Չարենցը, Էմինը, որ գրել են այդ մասին, ոչի՞նչ են, մեր մեծերը, որ զոհ գնացին ցեղասպանությանը ՝ Դանիել Վարուժան, Սիամանթոն, այս բոլորը ոչի՞նչ են։ Այդ հայտարարությունը, թե պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել՝ միայն թուրքական քաղաքականության թեզ է, որ 35 տարի է, ինչ փորձում են առաջ մղել, թե Ցեղասպանության հարցը պատմաբանների քննելիք հարցն է։ Նման հայտարարությունը ոչ այլ ինչ է՝ քան դավաճանություն»,- նշել է Վարժապետյանն ու ավելացրել. «պատկերացրեք, եթե Իսրայելում փորձեր ժխտել հոլոքոստը, նա անմիջապես դատարանում կհայտնվեր, նա պետական դավաճան կհամարվեր, իսկ մեր մոտ այս ամենը շարունակվում է, սա իրապես զզվելի է»։

Գործիչը վստահեցրեց, որ Ցեղասպանության չճանաչման գործընթացը շարունակելու են ՝ հակառակ Փաշինյանի, մինչև որ Թուրքիան ինքը չկճանաչի Ցեղասպանությունը»։

Անդրադառնալով իրական Հայաստանի մասին Փաշինյանի թեզերին՝ Վարժապետյանն ասաց, որ իր համար այլևս զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, որովհետև նա հետզհետե խորացնում է ապազգային քաղաքականության հիմքերը սասանելու իր քաղաքականությունը՝ ջուր լցնելով մեր թշնամու ջրաղացին։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի «գաղափարախոսությունը» ապազգային է ու էությամբ հակասում է անգամ Հայաստանում ընդունված Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի էությանն ու բովանդակությանը։

«Նա ասում է, որ իրական Հայաստանն այսօրվա Հայաստանն է, բայց մեր ազգային գաղափարախոսության մեջ հայրենիքը ամբողջական Հայաստանն է ՝ այդ թվում բռնագրավված Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը՝ Կարսով, Արդահանով ու Վանով։ Սևրի դաշնագրով Հայաստանը 160 000 քկմ տարածքով Հայաստան է, որն էլ մեր համար ամբողջական Հայաստանն է՝ բռնագրավված Թուրքիայի կողմից։ Այն Թուրքիայի, որ Փաշինյանը շարունակում է հայտարարել հարևան։ Մեզ համար Թուրքիան թշնամի է։ Մեր ընկալմամբ՝ իրական ու պատմական Հայաստանի մեջ տարանջատում դնելն ապազգային է, հայրենքը մեզ համար ամբողջական Հայաստանն է, իսկ ներկա Հայաստանը ամբողջական Հայաստանի կորիզն է, ներկա Հայաստանն է, որ պետք է ընդլայնի իր սահմանները։ Ներկան կորիզն է միայն»,- նշեց պարոն Վարժապետյանը։

Փաշինյանը նշում է, որ այդ ամբողջական Հայաստանի մասի խոսույթներով վտանգում ենք այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ինչին արձագանքելով Վարժապետյանը նշեց․ «Մինչև 2018 թ-ը ինչպե՞ս էր Հայաստանը կարողանում գոյատևել։ Հակառակը, Հայաստանը հաղթած էր, Հայաստանը ազատագրած էր Արցախը, որն ինքը եկավ ու հանձնեց, իսկ այդ սպառնալիքները ժողովրդին շարունակ վախեցնելու համար են՝ իր աթոռը պահելու համար։ Նա պարզապես չունի ներկա Հայաստանը կառավարելու ու պահպանելու քաջություն, այլ հակառակը՝ հանձնել է Արցախը, հանձնել է Հայաստանի 200 քկմ տարածքը, և դեռ պատրաստ է զիջելու այլ հողատարածքներ, այդ թվում՝ Սյունիքի այսպես կոչված՝ միջանցքը, որն էլ կվերջնականացնի իր կապիտուլյացիան։ Եթե չի կարողանում կառավարել՝ թող հեռանա, և թողնի, որ ազգն իր ճակատագիրը որոշի»։

Վարժապետյանի դիտարկմամբ՝ այս հայտարարություններով Փաշինյանը անջրպետ է առաջացնում Սփյուռքի ու Հայաստանի միջև։ «Պետք է նշել, որ այդ խրամատը նա առաջացրել է իր պաշտոնավարման առաջին օրն իսկ, երբ վերացրեց Սփյուռքի նախարարությունը, սա արդեն նշանակում էր, որ նպատակը Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելն ու այդ սեպը հետզհետե խորացնելն էր։ Սա թուրքական քաղաքականության ջրաղացին ջուր լցնելն է։ Թուրքիան միշտ է Սփյուռքը դիտարկել է որպես մեծագույն խոչընդոտ, բայց այս մարդը այստեղ էլ չի հաջողելու, մեզ համար նման վիհեր գոյություն չունեն, ինչպես որ ինքը կփորձի առաջացնել»։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը այլևս Սփյուռքի որևէ համայնքում ընկալում ու աջակցություն չունի։ «Բոլոր տեղերում պատկերը նույնն է, ինչ Գերմանիայում։ Վերջերս Ֆրանսիայում էլ եղավ նույնը, ինչ Գերմանիայում, այնտեղ չկային հայ համայնքը ներկայացնող խոշորագույն կազմակերպությունները և բոլոր տեսակի կազմակերպությունները բացակա էին։ Այսուհետև՝ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի մեջ կհարաբերվի միայն անհատների հետ, որոնց մեջքին չկան կազմակերպություններ, ավանդական կուսակցություններ, չկա պատմություն, չկա կառույց։
Բացառապես անհատներ են, բայց այդ անհատները չեն Սփյուռքը»,- եզրափակեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company