ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Այս վարչախումբը պետք է գնա, և գա ազգի շահերը գիտակցող իշխանություն

09 Մարտ 2025

Կանադահայ գործիչ, մանկավարժ Մհեր Գարագաշյանը Բաքվում պահվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցի լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունը համարում է Բաքվի հետ պայմանավորվածության արդյունք:

«Սփյուռքում երբ ռազմագերիների ազատ արձակման պահանջ ենք ներկայացնում, մեզ ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռությունը խախտի, հետո նոր մենք անպայման ձեզ կօժանդակենք: Քանի դեռ պետական մակարդակով այս հարցը չի բարձրացվում, այն երկարելու է, և բոլորս գիտենք, թե ինչպիսի կտտանքների են ենթարկվում մեր ռազմագերիները Բաքվում: Սա մեր ազգային ամոթն է, ազգովի խարանված ենք, որ չենք կարողանում հերոսական Արցախի կամ առհասարակ մեր զավակներին այս կամ այն ձևով պաշտպանել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ ամեն անգամ Կանադայի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարի հետ շփումներում հստակ է դառնում, որ շատ բան չեն կարող անել, բացատրությունն էլ այն է, որ արևմտյան կամ ՆԱՏՕ-ի ակումբում Կանադան միջին քաշի ուժ է համարվում.

«Բայց ինչ որ կարող են անել, անպայման հայտարարությունների մակարդակով կամ գործնական քայլերով անում են: Չկա պահ, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայության շահերը չպաշտպանի ամենայն ուժգնությամբ: Մելանի Ժոլին ինքը կարծես ՀՀ ԱԳ նախարարը լինի: Փակ դռների հետևում եղած բանակցություններում նա միշտ հանդիպում է ՀՀ իշխանությունների լռությանը: Եվ բնական է, որ մարդիկ պետք է ասեն՝ լավ, մենք ամեն ինչ անում ենք ձեզ համար՝ իբրև կանադահայ համայնքի, բայց եթե Հայաստանը մնում է միտումնավոր լռության մեջ, շատ մեծ ճամփա չենք կարող գնալ»:

Նա նշեց, որ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը միջազգային օրակարգում կա, իսկ այդ հարցում հանցավոր լռությունը ՀՀ իշխանությունների մոտ է. «Իբրև Սփյուռքի գործիչներ, մեր պարտականությունն է միջազգային օրակարգում այդ հարցը պահելը: Մեկը չկա, որ ասի՝ գիտե՞ք ինչ, Պրահայից հետո այդ հարցը փակված է, և այդ ուղղությամբ անելիք չունենք: Ժամանակին խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, բայց մեզ պարտադրված իրողության պատճառով այսօր, ցավոք, խոսում ենք միայն արցախցիների վերադարձի, ռազմագերիների հարցերի մասին: Բայց այդ նշաձողը մի օր բարձրանալու է: Ասել, որ Արցախի հարցը փակված է, Արցախն Ադրբեջանի կազմում է, այսօր մենք միայն հետաքրքրված ենք «իրական Հայաստանի» հարցերով, սա հստակ պայմանավորվածություն է այս կամ այն կողմի հետ, որ այս հարցը չպետք է բարձրացնեն: Թե որ հանգրվանին ենք, հստակ է՝ դամոկլյան սրի պես պատերազմը մեր գլխին կանգնած է: Իշխանություններն ու Ադրբեջանն ասում են՝ եթե այս չանեք, Սյունիքի գլխին վտանգ կա: Փոխանակ մտածեն, թե Սյունիքի համար ինչ պետք է անենք, զիջում ու զիջում են: Բայց քաղաքականության մեջ աքսիոմա է՝ զիջումները քեզ լավ տեղ չեն հասցնում, թշնամին ավելին է ուզում»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսական ձեռնոց է նետել ազգային ուժերին, ինչի ցուցիչն են «իրական Հայաստան»-ի և «պատմական Հայաստան»-ի խոսույթները, «Արագած և Արարատ»-ի խոսույթը, Ցեղասպանության հարցի հարցականի տակ դնելը, մինչև Խրիմյան Հայրիկ հասնելը:

«Իշխանությունները քաղաքական ախոյանի խնդիր ունեն և ամեն ինչ պետք է անեն, որ Դաշնակցությանը ներկայացնեն՝ իբրև պատերազմի կուսակցություն, իբրև անիրապաշտների հավաքածու: Այս բառապաշարը ծանոթ է մեզ բոլշևիկյան օրերից: Ամեն անգամ, երբ նման քաղաքական իրավիճակ է ստեղծում, սկսվում է «Սարոյան Եղբայրների» ներկայացումը:

Մեզ համար լուրջ ճգնաժամային իրավիճակ է, պատերազմի ուրվականը հեռու չէ, որքան էլ քայլենք Երևանի հանդարտ փողոցներով: Երբ թշնամին անընդհատ ասում է, որ քո երկիրն «Արևմտյան Ադրբեջան» է, միջանցք են ուզում, այս ամեն մի արտահայտությունը քո գոյությանն է սպառնում և պատերազմի հայտարարություններ են: Թշնամին իր իսկ հռչակած 29. 743 կմ-ի մեջ է արդեն: Եթե թշնամին պատրաստ է քեզ վրա գրոհել, ձեռնպահ մնալու իրավունք չունենք»:

Մհեր Գարագաշյանը նշեց, որ պատերազմից հետո՝ ինչպես ամեն տեղ, այնպես էլ՝ Կանադայի հայ համայնքում մեծ հիասթափություն կա. «Պատերազմը չի ավարտվել, փոխադրվել է այլ դաշտ: Մեր ժողովուրդը հասկանում է՝ այս ամենն ինչպիսի խաղերի արդյունք է:

Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները զայրույթ են առաջացրել հայ համայնքում, նրանք գիտեն՝ այս իշխանությունների մնալը ՀՀ պետականության ղեկին մեկ աղետից մյուսն է բերելու: Հայ համայնքի ջախջախիչ մեծամասնությունը վայրկյաններն է հաշվում, որ այս վարչախումբը գնա, և գա ազգի շահերը գիտակցող իշխանություն»:

Կանադահայ համայնքում դասավանդող մանկավարժը վստահեցնում է՝ հայ երիտասարդները և՛ իբրև հայ են մեծանում, և՛ յուրահատուկ կապ ունեն Հայաստանի հետ, նույնիսկ, եթե չեն եղել հայրենիքում. «Ես մեծացել եմ՝ առանց Հայաստանը տեսնելու, բայց Հայաստանն ինձ համար ամեն ինչ է: Ինչպես ինձ են դաստիարակել այդ իմաստով, նույնը փորձում եմ փոխանցել իրենց: Երբ գալիս և տեսնում են Հայաստանը, արդեն սկսվում է դասարանում սովորածն իրական դառնալ, զգում են, որ իրենց արմատները շատ խորն են: Կանադահայ համայնքում արևմտահայ մասնագետների խնդիր չկա, միակ խնդիրն այն է, որ պետք է կանադական տվյալ համայնքից վկայական ստանալ, որ կարողանան դասավանդել: Այսօր մեր ուսուցչական կազմում այդ մասնագետները կան: Այն, որ արևմտահայերենը մեր լեզվի վտանգված ճյուղն է, այդպես է, բայց կանադահայ համայնքը հայախոս գաղութ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company