ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Քեպէգ նահանգի խորհրդարանական նիստին ընթացքին յիշատակուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը

24 Ապրիլ 2025

22 Ապրիլ 2025-ին, յետմիջօրէի ժամը 2-ին, Քեպէգ նահանգի խորհրդարանական նիստին ընթացքին Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը յիշատակուեցաւ, որուն ընթացքին խօսք առին խորհրդարանական հայազգի պատգամաւորներ՝ Սոնա Լախոյեան Օլիվիէ, Միշէլ Սեթլաքուի եւ Սելին Հայթայեան, ինչպէս նաեւ պատգամաւորներ՝ Կիոմ Գլիշ-Ռիվար եւ Փասքալ Փարատի:

Նիստին ներկայ գտնուեցան Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ մարմնի եւ ՀՅԴ Հայ Դատի Քեպէգի, Մոնթրէալի եւ Լաւալի յանձնախումբերու ներկայացուցիչներ, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեան, Հոգշ. Տէր Յակոբ Վրդ. Եագուպեան, Արժ. Տէր Կոմիտաս Քհն. Ամիրխանեան, Արժ. Տէր Գաբրիէլ Քհն. Վարդանեան, Վերապատուելի Ճորճ Տապօ, Գանատայի մօտ ՀՀ պատուաւոր հիւպատոս Լեւոն Աֆէեան, Լաւալի Քաղաքապետարանի անդամներ՝ Սեդա Թօփուզեան եւ Վասիլիոս Քարիճիանիս, ՀՅԴ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» եւ Մոնթրէալի «Միհրան Փափազեան» կոմիտէներու, պատկան մարմիններու եւ հայ համայնքին մէջ գործող միութիւններու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:

Պատգամաւորները իրենց խօսքերուն մէջ դատապարտեցին Հայոց ցեղասպանութեան ընթացքին մէկուկէս միլիոն հայերու սպաննութիւնն ու Արցախի մէջ տեղի ունեցած բռնարարքները, որպէս երկրորդ ցեղասպանութիւն՝ հայ ժողովուրդին դէմ գործուած, ինչպէս նաեւ շեշտեցին Քեպէգի կառավարութեան անսակարկ զօրակցութիւնը հայ ժողովուրդի դատին, արցախահայութեան եւ Գանատայի հայ համայնքին: Անկէ ետք նիստի նախագահին հրաւէրով մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգուեցաւ յիշատակը Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն: Նշենք, որ 1980-ին Քեպէգը Գանատայի առաջին նահանգն էր, որ պաշտօնապէս ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը:

Նոյն օրը, յետմիջօրէի ժամը 4:00-ին հայ համայնքի պատուիրակութիւնը, նախագահութեամբ Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանի, ուղղուեցաւ դէպի Կոմիտաս Վարդապետի կիսանդրին, ուր միացան Քեպէգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները, եւ տեղի ունեցաւ Կոմիտաս Վարդապետի յիշատակի ոգեկոչում եւ հոգեհանգստեան աղօթք՝ հոգեւոր հայրերուն կողմէ: Անկէ ետք տիկ. Սեդա Թելեան ասմունքեց «Ահաւոր բան մը այնտեղ» բանաստեղծութիւնը, ինչպէս նաեւ Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ մարմնին կողմէ ծաղկեպսակ զետեղուեցաւ կիսանդրիին դիմաց՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն:

Ապա երեկոյեան ժամը 5:30-ին, Քեպէգի Խորհրդարանի Գրադարանին մէջ, կազմակերպութեամբ Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ մարմնին, տեղի ունեցաւ յատուկ ընդունելութիւն, ի պատիւ Հայոց Ցեղասպանութեան եւ հայ դատին զօրակցող Քեպէգի կառավարութեան պաշտօնատարներուն:
Հոգեւորականաց դասուն եւ հայ համայնքի ներկայացուցիչներուն կողքին ներկայ էին Քեպէգ նահանգի վարչապետ Ֆրանսուա Լըկօ, Քեպէգ նահանգի խորհրդարանական պատգամաւորներ՝ Մարք Թանկէ, Փօլ Սենթ-Փիեռ Փլամոնտոն, Մարթին Պիրոն, Քրիսթոֆըր Սքիիթ, Պերնար Տրէնվիլ, Փասքալ Փարատի, Սոնա Լախոյեան Օլիվիէ, Միշէլ Սէթլաքուի, Սելին Հայթայեան, Վիրժինի Տուֆուր, Մոնսէֆ Տերրաճի, Ֆիլոմէնա Ռօթիրօթի, Տէզիրէ ՄըգԿրա:

Ընդունելութեան ընթացքին միացեալ մարմնին խօսքը փոխանցեց Լաւալի Հայ Դատի յանձնախումբի փոխ ատենապետուհի Արեւիկ Աֆարեան, որ ըսաւ. «Այսօր կ’ոգեկոչենք Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը, ինչպէս նաեւ Քեպէգի խորհրդարանի Ցեղասպանութեան ճանաչման 45-ամեակը: Այդ օրերուն, երբ թեման խիստ հակասական էր, Քեպէգի կառավարութիւնը առաջիններէն հանդիսացաւ, որ 1915-1923 թուականներուն հայ ժողովուրդին դէմ կատարուածը յստակ կերպով անուանեց ցեղասպանութիւն», ապա աւելցուց. «Հայոց Ցեղասպանութիւնը տեղի ունեցած է 110 տարի առաջ, բայց այն կը շարունակուի մինչեւ օրս: Ժխտուած եւ անպատիժ մնացած Ցեղասպանութեան հետեւանքները կը մնան անփոփոխ՝ զոհեր տալով առ այսօր»:

Ապա անդրադառնալով Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան եւ բռնագաղթին Աֆարեան յայտնեց. «Թող Արցախը որպէս ցաւալի յիշեցում ծառայէ ողջ աշխարհին, թէ ժխտումն ու ուրացումը ունին աղէտալի հետեւանքներ»: Աւարտին ան հրաւիրեց ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգելու յիշատակը բոլոր ցեղասպանութիւններու զոհերուն եւ Արցախի նահատակներուն:

Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company