ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Մենք Ենք Գիւմրին» Ծրագրի 9րդ Ամէնամեայ Ձեռնարկը Յաջողութեան Պատմութիւն Էր

16 Հոկտեմբեր 2025

Հոկտեմբերի 9ին, Գլենդելի «Ֆընիշիա» ճաշասրահում հաւաքուել էին «Մենք ենք Գիւմրին»` ԱՄՆ Արեւմտեան ափում ստեղծուած հեղինակաւոր ու ամենաարդիւնաւէտ ծրագրերից մէկի հիմնադիրներն ու աջակիցները, աւելի քան 120 անհատներ, ամէնամեայ դրամահաւաք ձեռնարկի շրջանակներում` նշելու ծրագրի ձեռքբերումներն ու ներդրում ունենալու ապագայ նախաձեռնութիւններում: 35 հազար դոլարի նուիրատուութեամբ, նրանք եւս մէկ անգամ հաւաստիացրեցին, որ հաւատում են «Մենք ենք Գիւմրիի» կենսական առաքելութեանը:

Ձեռնարկին ներկայ էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանը, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատէնլեանն ու տարբեր կոմիտէներից ընկերներ, Հայ Դատի Արեւմտեան Ամերիկայի յանձնախմբի ատենապետ Օշին Յարութիւնեանը, Հայ Մշակութային Հիմնարկութեան, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենրոնական վարչութեան, քոյր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Գիւմրեցի հարիւրաւոր պատանիներ ու երիտասարդներ, ինը տարի շարունակ, ամէն օր, հնարաւորութիւն են ունեցել եւ ունեն անվճար գիտելիքներ ստանալու` յաճախելով Գիւմրիի «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնում անգլերէնի, մաթեմատիկայի, ռուսերէնի, հայոց լեզուի եւ գրականութեան, համակարգչային դասընթացների, ինչպէս նաեւ` նկարչութեան, ազգային պարի, կիթառի, հոգեբանութեան, թատերական ու սկաուտական խմբակներ: Բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող աւելի քան երկու տասնեակ ուսանողներ էլ հնարաւորութիւն են ստացել բարձրագոյն կրթութիւն ստանալ` ստանալով կրթաթոշակներ եւ դարձել են առաջնորդներ ու կամաւոր կերպով իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել կրտսեր սերնդին` ձեւաւորելով համայնք, որ պատրաստակամ է աջակցելու հայրենակիցներին: Իսկ ամէնամեայ ամառային ճամբարն առիթ է գիւմրեցի աւելի քան 250 պատանիների` ստանալու ամենատարբեր գիտելիքներ ու հմտութիւններ, ծանօթանալու միմեանց ու ստեղծելու ընկերային նոր շրջանակներ: Այս ամէնը հնարաւոր է դարձել «Մենք ենք Գիւմրին» ծրագրի շրջանակներում, որ ստեղծուեց տարիներ առաջ Լոս Անջելեսում, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ջանքերով, ու զարգացաւ բազում աջակիցների շնորհիւ, ովքեր համախմբուեցին` յանուն հայրենիքում երիտասարդ սերնդի բարօրութեան ու զարգացման:

««Մենք ենք Գիւմրին» ծրագիրը ինը տարի է, որ կրթական ու մշակութային տարաբնոյթ ծրագրերով ներդրում է ունեցել հազարաւոր գիւմրեցի պատանիների կեանքում: Մեր ծրագրերը շարունակաբար համալրւում են: Այսօր ուրախ ենք արձանագրելու, որ Մինա Շիրվանեանի անուան կրթաթոշակի դափնեկիրների թիւը 2025-2026 ուսումնական տարուայ համար դարձաւ 25, ինչը համարում ենք աննախադէպ ձեռքբերում: Միաժամանակ, ստեղծուեց Կրթաթոշակառու Շրջանաւարտների Խորհուրդ, որը, ի թիւս այլ գործառոյթների նաեւ կը զարգացնի բարեգործութիւնն ու մենթորութիւնը` ծառայելով համայնքին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց «Մենք ենք Գիւմրին» յանձնախմբի անդամ Շանթ Պապուճեանը:

«Մենք ենք Գիւմրին» յանձնախմբի անդամ Նազելի Խոդաբախշը (առջեւը), հանդիսավար Կասիա Պաղտասարեանը եւ Դիջէյ Գրեգը (աջին)
Ձեռնարկի ընթացքում ցուցադրուած տեսանիւթերը լաւագոյն վկայութիւնն էին, թէ ինչպէս է «Մենք ենք Գիւմրին», որ իրականացւում է ծրագրի յաջողուած ձեռքբերումներից մէկը համարուող «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնում, վերափոխել բազմաթիւ պատանիների կեանքը. արտադպրոցական ծրագրերից, կրթաթոշակներից ու բարեգործական նախաձեռնութիւններից օգտուած երիտասարդները տարբեր տեսանիւթերում պատմում էին իրենց ձեռքբերումների մասին:

«Ազգի կառուցմանն ուղղուած այս ծրագիրը համայնքի կողմից նախաձեռնութեան փայլուն օրինակ է: «Մենք ենք Գիւմրին», Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Օրենջ Քաունթիի մասնաճիւղի առաջարկն էր, որի շուրջ երիտասարդները տարիներ աշխատեցին: Այնուհետեւ, ծրագիրը նրանք ներկայացրեցին ՀՅԴ Օրենջ Քաունթիի կոմիտէին, որն աջակցեց առաջարկին եւ ներկայացրեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէին, որն էլ յանձն առաւ ծրագիրը եւ Բիւրոյի հովանաւորութեամբ, մեծ խանդավառութեամբ ծրագիրը մեկնարկեց: «Մենք ենք Գիւմրին» ՀՅԴ այն նախաձեռնութիւններից է, որ լաւագոյնս ներկայացնում է կուսակցութեան գործելաոճը, թէ ինչպէս ՀԵԴ երիտասարդների շրջանում ստեղծուած գաղափարը հաստատուելով իրականութիւն դարձաւ, եւ կը ցանկանայի ընդգծել ընկերուհի Հրաչէ Նովրուզեանին, ով իր ընկերների հետ միասնաբար, հետեւողականօրէն հետամուտ եղաւ կայացմանը: Ծրագիրը զարգացաւ ու արդիւնքներ սկսեց ցուցաբերել կարճ ժամանակում շնորհիւ հիմնադիրների ու աջակիցների, որոնց թւում էին Նշան Փիրումեանը, Աւետիք Իզմիրլեանը, Արթօ Քէօլէեանը, Շանթ Պապուճեանը եւ շատ ընկերներ ու նուիրեալներ: Այս ծրագրի միջոցով, ապահով ու ստեղծագործ միջավայր է ապահովւում` ազգային կրթութեան համար, ինչը հսկայական դրական ազդեցութիւն է ունենում ոչ միայն կենտրոն յաճախողների, նաեւ` նրանց ընտանիքների եւ շրջապատի կեանքում: Ծրագիրը բազմաթիւ յաջողութիւններ է արձանագրել, եւ անդրադառնալով ձեռքբերումներին, օրինակ, այսօր ուրախ ենք նշելու, որ մեր կրթաթոշակների թիւը հասաւ 25ի», իր խօսքում նշեց ձեռնարկի բանախօսը` ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատէնլեանը: Նա երախտագիտութիւն յայտնեց ներկաներին, որոնցից իւրաքանչիւրը շարունակաբար մասնակցութիւն է ունեցել «Մենք ենք Գիւմրին» ծրագրի կայացման ու զարգացման գործում:

Հանդիսավարներ Կասիա Պաղտասարեանն ու Նազելի Խոդաբախշն էլ իրենց խօսքում ընդգծեցին «Մենք ենք Գիւմրին» ծրագրի աշխատանքների կարեւորութիւնը, որն ուղղուած է հայրենիքում երիտասարդների կեանքի բարելաւմանը, նրանց կրթութեանն ու ներգրաւման հասարակական կեանքում, յիշատակեցին առանցքային նշանակութիւն ունեցած «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնի հիմնադրման գլխաւոր աջակիցներ Յակոբ եւ Մինա Շիրվանեաններին, եւ նրանց գործը շարունակող Ալիս եւ Վահիկ Պետրոսեաններին: «Այս երեկոյ իւրաքանչիւր ներդրում խորհրդանշում է մեծ աւանդ Գիւմրու երիտասարդ մտքերի կրթութեան եւ հզօրացման գործում», նշեցին նրանք` պարբերաբար հաղորդելով բարերարների մասին, ովքեր ձեռնարկի ընթացքում իրենց նուիրատուութիւններով ապահովեցին ծրագրի ապագայ յաջողութիւնները:

«Մենք ենք Գիւմրին» ծրագրի դրամահաւաք ձեռնարկն անցաւ ջերմ միջավայրում, որտեղ ներկաները` նաեւ ուրախութեամբ ականատես եղան իրենց ներդրումների արդիւնքներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company