ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից

16 Մարտ 2026

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ելույթը «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը..

Այսօր հավաքվել ենք՝ հայտարարելու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակն է՝ հաղթանակը։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել իրենց հենց իշխանության գալու առաջին օրից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Բայց դա բավավար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը։

«Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար։

Առաջիկա տարիներին անվտանգությունը մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։ Հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել Հայաստանի անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափը։

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այն պետք է հիմնված լինի անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ «իրավունքի ուժը» աշխարհում փոխարինվել է «ուժի իրավունքով»։

Մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ և ամենակազմակերպված պետությունը։ Միայն այդ դեպքում մեր շահերը պատշաճ կերպով կհարգվեն։ Ազգային շահերը մի լուսանկարի դիմաց վաճառելը նվաստացուցիչ է և հանցավոր։

Մենք կտրուկ կբարձրացնենք պետական կառավարման արդյունավետությունը։ «Կառավարությունը ես եմ» ներկայիս խայտառակ ուսապարկային մոդելը պետք է փոխարինվի «կառավարությունը մենք ենք» կոլեգիալ ներառական մոդելով։

Մենք կապահովենք տնտեսության իրական աճ, ինչպես արդեն արել եմ 1998-2008 թվականներին։ Երկիրը նորից պետք է դառնա գրավիչ հայրենական բիզնեսի և օտարերկրյա ներդրողի համար։ Այստեղ մեծ դեր պետք է խաղա Սփյուռքը՝ իր կարողություններով, կապերով և փորձով։

Մենք տարեկան կստեղծենք 35-45 հազար աշխատատեղ, այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6 տոկոս՝ այսօրվա 14 տոկոսի փոխարեն։

Մենք շեշտակի կբարձրացնենք բազային կենսաթոշակը և կսահմանենք պարտադիր ինդեքսավորում։

Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատել փողոցներում, զրոյական հանդուրժողականություն ենք ունենալու թմրամոլության նկատմամբ։ Քաղաքացիների կյանքը պետք է լինի խաղաղ և կանխատեսելի։

Ընտրողներին առաջարկում եմ տարբերել քաղաքական գործիչների գեղեցիկ ծրագրերը, բարի ցանկությունները և դրանք իրականացնելու իրական հնարավորությունները, գտնել այն թեկնածուին ու թիմին, ով կարող է համադրել այդ գեղեցիկ խոստումները դրանց կատարման կարողության հետ, տեսնել՝ ով է մասնակիցներից իր փորձով, գիտելիքներով, կամքով ի վիճակի իրականացնել այդ ամենը։ Հենց այդ հանգամանքն է «Հայաստան» դաշինքի ակնհայտ մրցակցային առավելությունը։

Այս հողը ծնել է ամենաաշխատասեր, ամենախելոք, մի քիչ միամիտ ժողովուրդ, որն արժանի է շատ ավելի լավ կյանքի։

Առաջնորդին կարող եք չսիրել, առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է։ Կարևորն այն է, որ ես և իմ թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին և ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը մեր երեխաների ապագայի համար և հանուն ուժեղ և անկախ Հայաստանի։

Միասին մենք կարող ենք։

Ամբողջական ելույթը՝ ստորեւ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company