ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

16 Մարտ 2026

Այսօր մարտի 16-ին,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ձեւաչափի հանրայնացման հանդիսավոր միջոցառումը։

Մասնակցում էին Դաշինքի անդամներ, համակիրներ, հրավիրյալներ:

Ելույթներով հանդես եկան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ Սևակ Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իշխան Սաղաթելյանը իր ելույթում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար` «Հայաստան» դաշինքով, որին միացել են «Առաջ» կուսակցությունը եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ:

Իշխան Սաղաթելյանի ելույթը ընդմիջվեց տեսաշարով, որում ներկայացվեց «Հայաստան» դաշինքի անցած քաղաքական պայքարի ճանապարհը:

Քրիստինե Վարդանյանը խոսեց երիտասարդության հետ կապված Դաշինքի ծրագրերի մասին՝ նշելով, որ այդ ծրագրերում առաջնային տեղ է գրավում բարձրագույն կրթությունը հանրապետությունում անվճար դարձնելը:

Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական 12 ուղղությունները։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է. միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է. իր ելույթում ասաց Հայաստանի վարչապետի թեկնածու և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի։ Ես նրանց դեմ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանա, մինչև նրանք չհեռացվեն։ Ես նաև սրանով եմ տարբերվում վարչապետի մյուս թեկնածուներից։ Բայց սա բավարար չէ։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը և այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պատմությունը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին «Հայաստան» դաշինքը գնալու է «Միասին կարող ենք» կարգախոսով։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/TDDCj_vPWck

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Սփիւռքիստան»՝ Հայկական Սփիւռքը

Նորաստեղծ բա՞ռ, թէ՞ եզրոյթ: «Սփիւռքիստան»-ի մասին կարելի է էջեր տրամադրել, ման

20 Օգոստոս 2026
Փաշինյանը հող է նախապատրաստում Տիգրա

Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանի վերահսկողությանը հնարավոր հանձնելը անմիջական սպառն

20 Օգոստոս 2026
Մարդու արժանապատվությունը գերագույն ար

Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքնե

20 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները միացել են ա

Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասե

20 Օգոստոս 2026
Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավո

Այսօր՝ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել մշտական հանձնաժողովն

20 Օգոստոս 2026
Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դա

Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խստօրէն կը դատապարտէ իշխանա

20 Օգոստոս 2026
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացն

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ

19 Օգոստոս 2026
Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վա

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչ

19 Օգոստոս 2026
Քաղաքական ներկայութիւնը որպէս ազգային

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայաստանում քաղաքական մասնակցութիւնը սոսկ

19 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Եունեսքօ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մշակոյթ եւ շտապ հարցեր բաժինի տն

19 Օգոստոս 2026
Միացնող, Ոչ Բաժանող

Հայաստանի Ազգային ժողովի կազմակերպման կառոյցի ստեղծման աշխատանքը կը շարունակու

19 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Պաղե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

18 Օգոստոս 2026
Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝

ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 18-ին շարունակվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանո

18 Օգոստոս 2026
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company