ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայոց ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչուեցաւ Թեսաղոնիկէի մէջ

28 Ապրիլ 2026

­Կի­րա­կի, 19 Ապ­րի­լին, Հ.Յ.Դ. ­Թե­սա­ղո­նի­կէի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բը, շրջա­նի մարզ­պե­տա­րա­նի հա­մա­կազ­մա­կեր­պու­թեամբ, ի­րա­գոր­ծեց յի­շա­տա­կի ձեռ­նար­կը՝ նո­ւի­րո­ւած ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 111-րդ ­տա­րե­լի­ցին։

Ե­լոյ­թը տե­ղի ու­նե­ցաւ ա­ռա­ւօ­տեան ժա­մը 11-ին, ­Թե­սա­ղո­նի­կէի Ս­պա­յից ա­կում­բի հան­դի­սաս­րա­հին մէջ, ար­ժա­նա­նա­լով հա­մայն­քա­յին եւ քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րու լայն մաս­նակ­ցու­թեան։

­Ներ­կայ ե­ղաւ եւ խօսք ուղ­ղեց փոխ­նա­րար ­Տի­միթ­րիս ­Կիու­լե­քան։ ­Ներ­կայ էին նաեւ մեծ թի­ւով ե­րես­փո­խան­ներ, քա­ղա­քա­պե­տա­կան եւ մարզ­պե­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, բարձ­րաս­տի­ճան զի­նո­ւո­րա­կան­ներ, ինչ­պէս նաեւ շրջա­նի հո­գե­ւոր հո­վիւ Տ. Ե­ղիա Վրդ. ­Մալ­խա­սեան, հայ գա­ղու­թի միու­թե­նա­կան գոր­ծօն­նե­րը եւ մեծ թի­ւով ժո­ղո­վուրդ։

­Բաց­ման խօս­քը ար­տա­սա­նեց ընկ. ­Կիւ­լա ­Պէք­թա­շեան, որ բա­րի գա­լուստ մաղ­թեց ներ­կա­նե­րուն եւ ներ­կա­յա­ցուց օ­րո­ւան ո­գե­կո­չա­կան ե­լոյ­թի նպա­տա­կը՝ շեշ­տե­լով ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան յի­շա­տա­կի պահ­պան­ման, պատ­մա­կան ար­դա­րու­թեան պա­հան­ջի եւ նոր սե­րունդ­նե­րուն մէջ ազ­գա­յին գի­տակ­ցու­թեան ամ­րապնդ­ման կա­րե­ւո­րու­թիւ­նը։

Այ­նու­հե­տեւ, քա­ղա­քա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տօ­նեա­նե­րը եւ ­Թե­սա­ղո­նի­կէի ­Թա­ղա­յին խոր­հուր­դի ա­տե­նա­պետ Ք­րիս ­Ղա­լի­լէաս ի­րենց խօս­քե­րը ուղ­ղե­ցին ներ­կա­նե­րուն՝ ընդգ­ծե­լով յի­շո­ղու­թեան, ճա­նաչ­ման եւ հա­մա­մարդ­կա­յին ար­ժէք­նե­րու պահ­պան­ման նշա­նա­կու­թիւ­նը։

Օ­րո­ւան կեդ­րո­նա­կան խօ­սողն էր դոկտ. Եոր­ղոս Ք. ­Ֆի­լիս, մի­ջազ­գա­յին յա­րա­բե­րու­թիւն­նե­րու եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րու մաս­նա­գէտ ու հա­մալսա­րա­նա­կան դա­սա­խօս, որ իր խօս­քին մէջ անդ­րա­դար­ձաւ «­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թիւ­նը. պատ­մու­թիւնն ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թիւ­նը 20-րդ ­դա­րու եւ 21-րդ» խո­րա­գի­րին՝ ներ­կա­յաց­նե­լով ոչ միայն պատ­մա­կան փաս­տե­րը, այ­լեւ ա­նոնց ազ­դե­ցու­թիւ­նը ժա­մա­նա­կա­կից մի­ջազ­գա­յին յա­րա­բե­րու­թիւն­նե­րու վրայ։

­Դա­սա­խօ­սու­թե­նէն ետք կա­տա­րո­ւե­ցաւ ե­րաժշ­տա­կան բա­ժին, մեկ­նա­բա­նու­թեամբ ­Թե­սա­ղո­նի­կէի ե­րաժշ­տա­կան միու­թեան փոք­րիկ­նե­րու երգ­չա­խում­բին, որ յու­զիչ մթնո­լորտ ստեղ­ծեց եւ ա­ւե­լի խո­րա­ցուց օ­րո­ւան ի­մաս­տը։

Ե­լոյ­թի ա­ւար­տին, բո­լոր ներ­կա­նե­րը միաս­նա­բար քայ­լար­շաւ կա­տա­րե­ցին դէ­պի «­Հե­րոս­նե­րու ­Յու­շար­ձան ΑΣΔΗΜ», ուր քա­ղա­քա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տօ­նեա­նե­րը եւ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, առ ի յար­գանք, դափ­նեպսակ­ներ զե­տե­ղե­ցին՝ յի­շա­տա­կե­լով ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ան­մեղ զո­հե­րը, մինչ 3 -րդ ­զօ­րա­բա­նա­կի նո­ւա­գա­խում­բը հնչե­ցուց զոյգ ո­գերգ­նե­րը։

Ո­գե­կո­չա­կան ե­լոյ­թը հան­դի­սա­ցաւ յի­շո­ղու­թեան եւ վե­րար­ժե­ւո­րու­մի կա­րե­ւոր պահ մը, միա­ժա­մա­նակ վե­րա­հաս­տա­տե­լով հայ ժո­ղո­վուր­դի ար­դար պա­հանջ­նե­րը եւ շա­րու­նա­կա­կան պայ­քա­րը՝ ի նպաստ պատ­մա­կան ճշմար­տու­թեան ճա­նաչ­ման։

Թեսաղոնիկէի հայ համայնքի ոգեշունչ ոգեկոչումը՝ Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարել­իցին

Ապ­րիլ 24-ը մեր պատ­մու­թեան մէջ կը մնայ որ­պէս խոր ցա­ւի, բայց նաեւ՝ ազ­գա­յին ար­ժա­նա­պա­տո­ւու­թեան ու վե­րած­նուն­դի խորհր­դա­նիշ։ Այս տա­րի, ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 111-րդ ­տա­րե­լի­ցին ա­ռի­թով, ­Թե­սա­ղո­նի­կէի Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան «Ս. ­Թեհ­լի­րեան» խում­բի կազ­մա­կեր­պու­թեամբ, հայ հա­մայն­քը կրկին ան­գամ հա­մախմ­բո­ւե­ցաւ՝ ար­ժա­նա­վա­յել կեր­պով յի­շե­լու մեր նա­հա­տակ­նե­րը եւ վե­րա­հաս­տա­տե­լու մեր ան­խախտ հա­ւատ­քը ար­դա­րու­թեան նկատ­մամբ:

Ա­ռա­ւօ­տեան ժա­մը 11-ին, ­Թե­սա­ղո­նի­կէի Ս. Աս­տո­ւա­ծա­ծին ե­կե­ղեց­ւոյ մէջ կա­տա­րո­ւե­ցաւ ­Բա­րե­խօ­սա­կան կարգ՝ նա­խա­գա­հու­թեամբ Տ. Ե­ղիա Վրդ. ­Մալ­խա­սեա­նի։ Ե­կե­ղե­ցին լե­ցուն էր հա­ւա­տա­ւոր հա­յոր­դի­նե­րով, ո­րոնց ներ­կա­յու­թիւ­նը կը վկա­յէր մեր միաս­նա­կան ո­գին։ Ա­րա­րո­ղու­թեան ներ­կայ էին նաեւ պե­տա­կան եւ քա­ղա­քա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տօ­նեա­ներ, ո­րոնց մաս­նակ­ցու­թիւ­նը կը վե­րա­հաս­տա­տէր, որ մեր պայ­քա­րը միայն յի­շո­ղու­թեան ձգտում չէ, այլ նաեւ ձգտում դէ­պի ար­դա­րու­թիւն։

Նոյն օ­րո­ւան ե­րե­կո­յեան, հայ հա­մայն­քը կրկին հա­մախմ­բո­ւե­ցաւ Ա­ղիաս ­Սո­ֆիաս հրա­պա­րա­կին վրայ, ուր տի­րող մթնո­լոր­տը լե­ցուն էր վճռա­կա­նու­թեամբ եւ ազ­գա­յին հպար­տու­թեամբ։ Ս­կիզբ ա­ռաւ խա­ղաղ, բայց հզօր բո­ղո­քի եր­թը դէ­պի թրքա­կան հիւ­պա­տո­սա­րան։ ­Մաս­նա­կից­նե­րու քայ­լե­րը մէկ ձայ­նով կը պատ­գա­մէին՝ մենք կը յի­շենք, կը պա­հան­ջենք եւ եր­բեք չենք լռե­լու։

Այս օ­րը եւս մէկ ան­գամ ա­պա­ցու­ցեց, որ հայ ժո­ղո­վուր­դը, ուր ալ գտնո­ւի, կը շա­րու­նա­կէ իր ար­դար պա­հան­ջա­տի­րու­թիւ­նը՝ միաս­նա­բար, յի­շո­ղու­թեամբ եւ ան­սա­սան հա­ւատ­քով։

Ազատ օր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company