ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել թուրքական կցորդ կամ տնօրինել սեփական ճակատագիրը

30 Ապրիլ 2026

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով թվում էր, թե մարդկությունը պատմության աղբանոցն ուղարկեց համաշխարհային կայսերապետության ձգտող վերջին խելագարին։ Արյունահեղության հսկա բաղնիքում ֆաշիզմի ու ռասիզմի գաղափարախոսությանը զոհ գնացած մարդկանց թիվը, ներառյալ տարբեր տարածաշրջաններում բռնկված պատերազմների հետևանքով ծագած սովի ու համաճարակների զոհերը, հաշվվում է մինչև 80 միլիոն մարդ։ Նյուրնբերգյան միջազգային դատավարությունը, Գերմանիայում, Ճապոնիայում, Իտալիայում, ինչպես և վերջիններիս դաշնակից այլ երկրներում ազգայնամոլական, ռասիստական ռեժիմների տապալումը կարծես թե գծեցին արդարության նոր դարաշրջան թևակոխելու սահմանագիծը։ Նույն՝ 1945 թվականին հիմնադրվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների ու խնդիրների կարգավորման համար առաջ մղվեց միջազգային իրավունքը՝ համաշխարհային նոր կարգի պայմաններում։

Հանրագումարի բերելով հետպատերազմյան 80 տարիների համաշխարհային պատմությունը՝ ակնհայտ է դառնում, սակայն, որ իրավունքի ուժն ու մարդասիրական սկզբունքները շարունակում են ստորադասվել ուժի իրավունքին, և ժողովուրդների ոչնչացման ճանապարհով նրանց «հիմնահարցերը լուծելու» քաղաքական մեխանիզմը մնում է կենսունակ։ Նման պարագաներում ուղղակի համեմատությունները միշտ խոցելի են, այնուամենայնիվ, կարելի է այս առիթով զուգահեռներ տանել Հայոց ցեղասպանության և այսօր Գազայում տեղի ունեցող զանգվածային սպանությունների և բռնագաղթի միջև։ Բայց, դժբախտաբար, ամենամոտ ու դիպուկ համեմատությունները հենց մեր շարունակվող կենսագրության մեջ են, քանի որ իր աշխարհաքաղաքական, պատմական խիստ փոքրացած միջավայրում անգամ հայության գոյությունը շարունակում է անհանդուրժելի մնալ թուրքադրբեջանական հավակնոտ ծրագրերի ճանապարհին։ Մյուս կողմից, ցեղասպանության հիմնադիր թուրքական-ռասիստական պետությունը, երբեք դատապարտման չարժանանալով, շարունակեց անպատիժ իրականացնել զանգվածային սպանդների, սպիտակ ցեղասպանության ճանապարհով պանթուրքական և պանթուրանական նպատակների հետապնդումը։

Որպես պետական միավոր իր ձևավորման շրջանից նույն այս քաղաքականությունը որդեգրեց նաև Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանը։
Պատմական Արևելահայաստանից Նախիջևանին, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղին տիրանալուց հետո մի քանի տասնամյակի ընթացքում Ադրբեջանը գրեթե ամբողջովին հայաթափեց Նախիջևանը, իսկ նույն ծրագիրը Դաշտային Ղարաբաղում ավարտին հասցրեց 1980- ականների վերջերին և 90-ականների սկզբին։ Լեռնային Արցախի հայաթափումը կանխվեց ազգային ազատագրական պայքարի և Արցախի անկախացման շնորհիվ, սակայն տվյալ ծրագրի իրագործումն էլ հնարավոր դարձավ Հայաստանում արևմտաթուրքական դրածո իշխանության հաստատման ճանապարհով։

Արցախի հայաթափումը տեղի ունեցավ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի անմիջական մասնակցությամբ, ցեղասպանական նույն մեթոդների կիրառմամբ, որոնք որ գործադրվել էին անցած դարասկզբին՝ Հայոց մեծ եղեռնի ժամանակ։ Հենց ներկա օրերին Արցախում հայկական հոգևոր ու մշակութային հուշարձանների ոչնչացման, Հայաստանից գրավված տարածքներում ադրբեջանական զորքի ամրապնդման, Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական դատապարտման ճանապարհով Ադրբեջանը շարունակում է հայության գոյության դեմ ուղղված իր քաղաքականությունը։ Այդ հեռահար և ծրագրավորված քաղաքականության դրսևորումներն են Հայաստանը Արևմտյան Ադրբեջան ներկայացնելու և այս ուղղությամբ Ադրբեջանում իրականացվող ամենօրյա քարոզչական ու այլ բնույթի աշխատանքները։ Հայաստանի, որպես հայկական ինքնիշխան պետության ոչնչացման ծրագրի հաջորդ բաժինը զուգահեռաբար իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, նույն Բաքվի ղեկավարության թելադրած գործողություններով։

Հայկական ինքնության և պետական-ազգային հեռանկարի չեզոքացմանն են ուղղված Հայաստանի Սահմանադրության փոփոխության, հայ ավանդական եկեղեցին փաշինյանական իշխանությանը ենթարկելու, պատմական անցյալից ու ներկա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ամեն հայկականից հրաժարվելու ծրագրերը։ Հայաստանի իշխանությունն արդեն իսկ հրաժարվել է ցեղասպանության և Հայ դատի հետապնդման պետական ծրագրերից՝ տարբեր առիթներով, ըստ էության հայտարարելով, որ տեղի ունեցած ողբերգության մեղավորները հայերն են և արտաքին հրահրող ուժերը։ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Ադրբեջանին և Թուրքիային ձերբազատելու համար ինքնորոշված Արցախի հանրապետությունը երկու ցեղասպանական պատերազմներում ոչնչացնելու և հայ բնակչությանը զանգվածային տեղահանության ենթարկելու պատասխանատվությունից։

Մեր՝ ու ոչ միայն մեր, աչքի առջև ընթացքի մեջ է թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագիրը, որը սկիզբ է առել նույնիսկ ոչ թե 1915 թվականին և, ըստ էության, նույնիսկ ոչ 1894-96 թվականներին, այլ 19-րդ դարի առաջին կեսից։ Հայությանն իր տնտեսական հիմնասյուներից զրկելու, իրավապես անպաշտպան դարձնելու, վայրենի քոչվորների վերաբնակեցման ճանապարհով ի վնաս հայության ժողովրդագրական կացությունը փոխելու քաղաքականությունը բնիկ ժողովրդին արմատախիլ անելու առաջին փուլն էր, որի շարունակությունը լինելու էին արդեն զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը։ Հայաստանի այսօրվա իշխանությունը ներկայացնող տգետ թուրքամոլների համար անգամ պետք է ակնառու լինի, որ Հայոց ցեղասպանության թե՛ «խաղաղ» և թե՛ արյունալի փուլերն իրականացվել են ա) ոչ արտաքին ուժերի դավերի ու միջամտությունների հետևանքով, բ) ոչ հայ ժողովրդի ըմբոստացումների պատճառով, այլ, ճիշտ հակառակը և գ) այս ծրագիրն ունեցել է շատ պարզ պատճառ՝ թուրքական խարխլվող կայսրությունը, ինչպես և բուն մետրոպոլիան փրկելու առաջնահերթ միջոցը նրա առաջնորդները համարել են պետությունը միատարր դարձնելու, ներքին խնդիրները սրով հանգուցալուծելու միջոցը։

Երկրորդ աշխարհամարտին հաջորդած նոր ժամանակներում Սփյուռքի ազգային ուժերի քաղաքական պայքարի թիրախներից մեկը եղել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման պահանջը։ Այդ նույն քաղաքականությունն ազգային ուժերն անկախացումից հետո որդեգրեցին Հայաստանում։ Այս գործընթացի գլխավոր թիրախը սեփական անցյալի դատապարտման ճանապարհով Թուրքիայի հրաժարումը պետք է լինի քաղաքական խնդիրները կոտորածներով ու բնաջնջումներով լուծելու գաղափարաքաղաքական ռազմավարությունից, ինչպես որ Գերմանիան զատվեց ու հրաժարվեց իր ֆաշիստական անցյալից՝ վերջինիս դատապարտման և վնասի հատուցման ճանապարհով։ Եթե հայ ժողովրդի մեջ գտնվում են այս քաղաքական նպատակը չըմբռնող կամ միտումնավոր խեղաթյուրող անձինք ու շրջանակներ, փոխարենը դրա իմաստը շատ լավ հասկանում են թյուրքական ժողովուրդների մեծ կայսերապետության մարմաջը փայփայող թուրքական իրարահաջորդ կառավարիչները։ Հայաստանի ներկա իշխանությունների միջոցով Սփյուռքը Հայաստանից զատելու և ցեղասպանության փաստի ճանաչումից պետականորեն հրաժարվելու քաղաքականությունը մեռցնում է Թուրքիայի ամբողջականության դեմ ուղղված վտանգը և վերացնում մեծ երազանքների ճանապարհին ընկած հավանական խոչընդոտը։

Հիշենք, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարը, առանց իսկ երկիմաստության, մի քանի անգամ սպառնացել է Հայաստանի ժողովրդին՝ անվանելով «մեր թրի մնացորդներ»։ Նա ակնհայտորեն կանգնած է Ադրբեջանի թիկունքում և, առաջին համարով հանդես չգալով, վերջինիս հովանավորն ու գործակիցն է բոլոր հակահայ ծրագրերում։ Մի քանի անգամ թուրք ղեկավարը հրապարակայնորեն հայտարարել է, որ իրենց ուժերով է Արցախն օկուպացվել։ Ժամանակակից Թուրքիան որպես քաղաքական-գաղափարական համակարգ Սուլթանական ու երիտթուրքական պետության շարունակությունն է, որի շոշափուկներն այսօր ամենուր են՝ Հարավային Ամերիկայից սկսած՝ մինչև Եվրոպա, Բալկաններ, Աֆրիկա, Մերձավոր ու Կենտրոնական Ասիա։

Կենտրոնական կամ Միջին Ասիայի հետ թյուրքական աշխարհի միավորմամբ կիրականանա համաթուրանականության ծրագիրը, որի առջև ճանապարհ հարթողներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է՝ Զանգեզուրի ռազմավարական գոտին զիջելու իր պատրաստակամությամբ։ Կասկած չկա. պատմական ու գլխավոր թշնամի Ռուսաստանի խոչընդոտը հաղթահարելու համար Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, Կենտրոնական Ասիայի կողքին պետք է յուրացնի նաև Անդրկովկասը։ Վերջին գործընթացում խաղաղությունն օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունը հնազանդորեն կկատարի իրեն հանձնարարված առաջադրանքը։ Ինչպես փաստեցին նաև ապրիլի 24-ի և նրան հաջորդող օրվա իրադարձությունները, Հայաստանի իշխանությունը պատրաստակամորեն կատարում է իր դերը։

Պատմական դասերի հիման վրա, որքանով կկարողանա հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնել, ցույց կտան ամենամոտակա շաբաթների իրադարձությունները:

«Դրօշակ» թիվ 4 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company