ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կատարված ամեն մի քայլ հանցագործություն է

01 Մայիս 2026

Արծվաշենում դու նույնիսկ կարող ես մզկիթ քանդել, իսկ Ադրբեջանի Արցախի տարածքում կատարած ամեն մի քայլ հանցագործություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ին արված հայտարարություններին, որոնցում նա «արդարացրեց» Ստեփանակերտի եկեղեցիները քանդելու Բաքվի քայլերը՝ հիպոթետիկ զուգահեռ անցկացնելով Արծվաշենում «առկա» մզկիթի և Ստեփանակերտի մայր տաճարի ավերման մեջ։

Պատգամավորը շեշտեց, որ պետք է պատմական հեռուները գնալ և հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակ ուներ Արցախը և ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի մի հատվածը՝ Արծվաշենը։

«Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, Ադրբեջանը որևէ իրավասություն չունի այդ երկրի հետ։ Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն՝ փաստերով խոսեմ։ Ադրբեջանը որպես պետություն ձևավորվել է 1918թ.-ին, որը կոչվել է Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետություն։ 1936թ.-ին է ադրբեջանցի հասկացողությունը Սահմանադրությամբ շրջանառության մեջ դրվել։ Մինչ այդ նրանց ասում էին թուրք կամ կովկասի թաթարներ։ Մինչև 1918թ.-ին Ադրբեջանի կազմավորումը Շուշիում արդեն ձևավորվել էր հայկական իշխանություն, որը ճանաչում էին նաև թուրքերը։ Խորհրդային միության տարիներին էլ Ադրբեջան պետություն չի եղել։ Խորհրդային միության մեջ գոյություն են ունեցել տարբեր կարգավիճակներ ունեցող ինքնավարություններ՝ միութենական հանրապետություններ, ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու ինքնավար օկրուգներ։ Այսինքն՝ դրանք Խորհրդային Միության վարչատարածքային համակարգում միավորներ են եղել։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Միության վարչատարածքային համակարգում իր տեղն ու դիրքն է ունեցել և պատահական չէ, որ, մարզը ձևավորելուց հետո, ընդունվել է Սահմանադրություն, հետագայում դա դարձրել են Կանոնադրություն։ Սահմանադրությամբ երկրամասն ունեցել է կառավարություն, իշխանության մարմիններ, նույնիսկ զինվորական կոմիսարը պաշտպանության նախարարի պարտականություններ էր կատարում»,- ասաց նա։

Վ. Բալայանն ընդգծեց, որ Խորհրդային Միությունը երբեմն մի ինքնավարության միջոցով կառավարել է մյուս ինքնավարության որոշ հարցեր։

«Շեշտեմ՝ որոշ հարցեր։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցել է միայն տնտեսական որոշակի պարտականություններ։ Քաղաքական առումով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անմիջապես ենթարկվում էր Մոսկվային։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության Գերագույն խորհրդում ԼՂԻՄ-ից 5 պատգամավոր էին ընտրում։ Եվ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության և Կանոնադրության մեջ գրված է, որ տարածքների հետ կապված հարցն առանց ԼՂ բարձրագույն իշխանության մարմինների հնարավոր չէ փոփոխությունների ենթարկել։

Այս ամենն ասում եմ նրա համար, որովհետև Արծվաշենն ու Լեռնային Ղարաբաղն իրավական ու քաղաքական առումով տարբեր հասկացություններ են, որ Արծվաշենում դու նույնիսկ կարող ես քանդել (մզկիթը), իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում որևէ մեկն իրավունք չունի որևէ բան քանդել, որովհետև դա պատկանում է հայ ժողովրդին, իսկ պետական առումով՝ Արցախի ժողովրդին, որը ԼՂԻՄ-ի իրավահաջորդն է, ինչպես ներկայիս Ադրբեջանը 1918-20թթ. Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ է համարում իրեն։ Մենք Խորհրդային Միության և միջազգային օրենքների շրջանակներում պետություն ենք ձևավորել»,- ասաց պատգամավորը և կրկնեց, որ Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կատարված ամեն մի քայլ հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ մարդկության նկատմամբ։

Վ. Բալայանն ասաց, որ Փաշինյանն իր խոսույթը հիմնավորում է նրանով, որ Արցախի հետ կապված ցանկացած քննարկում սադրանք է ու պատերազմ հրահրել։

«Իր պատկերացումներով այդպես է, որը կապ չունի իրականության հետ և անընդունելի է»,- հավելեց նա։

Անդրադառնալով Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին, պատգամավորը նշեց, որ Արցախի ժողովուրդն իր խոսքը կասի։

«Այո, կարծում եմ՝ կլինի։ Կարծում եմ Արցախի իշխանությունները, ՀԿ-ներն ու ժողովուրդն իրենց խոսքը կասեն»,- ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company