ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանի փոխվարչապետի այցը պատահական չէ

29 Ապրիլ 2026

Պատահական չէ, որ հենց այս օրերին է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը վերահաստատել է ընդդիմության այն թեզը, թե ներքին լեգիտիմություն և ժողովրդի աջակցությունը չունեցող Նիկոլ Փաշինյանն իր հույսը դրել է Ադրբեջանի վրա։ Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունների գլխավոր քարոզչական գիծն այն է, թե իբր խաղաղությունն արդեն հաստատված է, և եթե Փաշինյանը չլինի իշխանության ղեկին, ապա պատերազմ կսկսվի։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններին պետք է, որ Ադրբեջանը ևս հաստատի այս պնդումը։ Պատգամավորն ընդգծել է, որ Մուստաֆաևի այցի նպատակն է ցույց տալ, թե Երևանի և Բաքվի միջև, իբր, խաղաղություն է հաստատված։

«Բաքուն սա անում է, քանի որ քաջ գիտակցում է, որ հենց Փաշինյանը հեռանա, և Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, վերջինս, ի տարբերություն Փաշինյանի, տեր է կանգնելու ազգային շահերին և չի կատարելու Ադրբեջանի հրահանգները։ Մուստաֆաևի այցի նպատակն է ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, և քանի դեռ Փաշինյանն իշխանության է, հարաբերությունները բնականոն կլինեն։ Սակայն Բաքուն սա հենց այնպես չի անում. իրենց աջակցության դիմաց նրանք Հայաստանի իշխանություններից ինչ-որ բան կխլեն», – նշել է Խաչատրյանը։

Նա ենթադրել է, որ Հայաստանից նոր զիջումներ կորզելու պահանջները կարող են վերաբերել սահմանազատմանը, քանի որ Մուստաֆաևը համապատասխան հանձնաժողովի ադրբեջանցի համանախագահն է։ «Կարծում եմ՝ Մուստաֆաևը պնդելու է, որ սահմանազատումն իրականացվի այնտեղով, որտեղով անցնելու է պանթյուրքիստական միջանցքը։ Իշխանությունները թող հույս չունենան, թե սահմանազատումը, օրինակ, կսկսվի Ջերմուկից կամ հյուսիս-արևմուտքից, ինչպես նշված է երկկողմ աշխատանքային խմբի կանոնակարգում», – ընդգծել է պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը նաև նկատել է, որ Մուստաֆաևը հանդիպումներ է ունենում նաև գործարարների հետ։ Ըստ պատգամավորի՝ սա գուցե արվում է այնպիսի պատրանք ստեղծելու համար, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը բիզնեսի նոր հնարավորություններ կբացի։ «Իսկ «բնականոն հարաբերություններ» ասելով՝ Ադրբեջանը հասկանում է Հայաստանի կողմից իր պայմանների անվերապահ ընդունումը», – եզրափակել է ընդդիմադիր գործիչը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company