ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մայիսի 1-ի գաղափարական վերարժևորումը և ՀՅԴ ընկերվարական տեսլականը

01 Մայիս 2026 Մայիսի 1-ը աշխատավորության կազմակերպված պայքարի, սոցիալական արդարության և ժողովուրդների ազատության գաղափարի խտացված արտահայտությունն է՝ պատմականորեն ձևավորված որպես համաշխարհային դիմակայության խորհրդանիշ ընդդեմ շահագործման, դրամատիրական տիրապետության, կայսերապաշտական քաղաքականության և հասարակական անհավասարության բոլոր ձևերի։ Սոցիալական հակասությունների սրման և գաղափարական բախումների պայմաններում ձևավորված Մայիսի 1-ը տասնամյակների ընթացքում վերածվել է ոչ միայն աշխատավորների և աշխատանքի դատի պաշտպանության, այլև համամարդկային արդարության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնիշխան գոյության պահանջների ձևակերպման ու տարածման քաղաքական հարթակի։ Սակայն արդի աշխարհում, որտեղ հաճախ նման օրերը բովանդակազրկվել են՝ վերածվելով զուտ օրացուցային տոնական օրերի, օրինաչափ հարց է առաջանում՝ արդյո՞ք Մայիսի 1-ը դեռևս պահպանում է իր գաղափարական և քաղաքական լիցքը, թե՞ այն նույնպես աստիճանաբար զրկվում է իր իրական իմաստից՝ կտրվելով ներկայի սոցիալական, քաղաքական և ազգային հիմնախնդիրներից։

Մայիսի 1-ի գաղափարական և քաղաքական բովանդակության ակունքներում դրված է հանուն սոցիալական և տնտեսական արդարության պայքարը, որի առանցքային դրվագներից մեկը կապված է Չիկագոյի Հեյմարկեթյան իրադարձությունների հետ, երբ աշխատավորական շարժումը ձևակերպեց իր հիմնարար պահանջներից մեկը՝ աշխատանքային օրվա սահմանափակումը և աշխատավորների արժանապատվության ամրագրումը։ Այդ իրադարձությունը դարձավ այն ելակետը, որտեղից աշխատավորական պայքարը դուրս եկավ տեղային շրջանակներից և ստացավ համաշխարհային հնչեղություն։ Սակայն ժամանակի ընթացքում այդ պայքարը չսահմանափակվեց միայն տնտեսական պահանջներով։ Աշխատավորների խնդիրը, լինելով հասարակության կառուցվածքային անհավասարությունների արտահայտություն, անխուսափելիորեն վերաճեց քաղաքական և գաղափարական պայքարի։

Այս զարգացման ընթացքում Մայիսի 1-ը վերածվեց ոչ միայն աշխատավորների իրավունքների պաշտպանության օրվա, այլև գաղափարական ու քաղաքական պահանջների ձևակերպման համաշխարհային հարթակի, որտեղ հնչեցին հակագաղութատիրութական, հակաիմպերիալիստական, ժողովրդավարական և սոցիալական արդարության պահանջները։ Աշխատանքի շահագործման դեմ պայքարը աստիճանաբար միահյուսվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ազգային ազատագրության և միջազգային իրավահավասարության սկզբունքների հետ՝ ստեղծելով մեկ միասնական հակադրական տրամաբանություն ընդդեմ տիրապետության տարբեր ձևերի։ Այսպիսով, աշխատավորների պայքարը դուրս եկավ նեղ տնտեսական շրջանակներից և վերածվեց համամարդկային արդարության համապարփակ շարժման, որտեղ տնտեսական, քաղաքական և մշակութային հարթությունները դրսևորվեցին որպես փոխկապակցված և փոխպայմանավորված ամբողջություն։

Գալով մեր օրերին՝ պետք է նշել, որ ելնելով արդի համաշխարհային պայմաններից Մայիսի 1-ի ժամանակակից ընկալումը համաշխարհային իրականության մեջ ստացել է բազմաշերտ և հակասական բնույթ։ Մի շարք երկրներում այն շարունակում է մնալ սոցիալական և քաղաքական պայքարի ակտիվ օր, որտեղ բարձրաձայնվում են աշխատավորների իրավունքների, սոցիալական արդարության, տնտեսական հավասարության և քաղաքական պահանջները, մինչդեռ այլուր այն աստիճանաբար վերածվել է ձևական կամ խորհրդանշական տոնականության։ Այս հակադրությունը չի պայմանավորվում սոցիալական արդարության և քաղաքական պահանջների նվազմամբ, այլ այն հանգամանքով, որ փոխվել են պայքարի ձևերը, իսկ հաճախ նաև թուլացել են այդ պայքարի կազմակերպված և գաղափարական կառուցվածքները։ Համաշխարհայնացման պայմաններում աշխատանքի բնույթի վերափոխումը, կապիտալի կենտրոնացման խորացումը և տնտեսական կախվածությունների ընդլայնումը ստեղծել են շահագործման նոր, ավելի բարդ և հաճախ անտեսանելի ձևեր, որոնք, պահպանելով իրենց համակարգային բնույթը, շարունակում են ազդել հասարակությունների սոցիալական և քաղաքական կառուցվածքի վրա՝ վերարտադրելով անհավասարության նոր մեխանիզմներ։

Այս փաստը վկայում է, որ Մայիսի 1-ի գաղափարական բովանդակությունը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև ստացել է նոր շեշտադրումներ։ Եթե անցյալում աշխատավորական պայքարը հիմնականում ուղղված էր արդյունաբերական աշխատավորի իրավունքների պաշտպանությանը, ապա այսօր այն ընդգրկում է նաև գիտելիքահենք աշխատանքի, տեղեկատվական ռեսուրսների և մարդկային ներուժի շահագործման նոր ձևերը։

Այս նոր իրողությունների պայմաններում սոցիալական և տնտեսական գործընթացների վերլուծությունը անխուսափելիորեն բերում է գաղափարական այն հենքերի վերարժևորման անհրաժեշտությանը, ըստ որոնց փորձ է արվում համապարփակ բացատրել շահագործման ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ձևերը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերվարական աշխարհայացքը, որն իր մեջ համադրում է սոցիալական արդարության, ազգային ազատագրության և ժողովրդավարության սկզբունքները։ Դաշնակցության ծրագրում հստակ արձանագրվում է այն հիմնարար մոտեցումը, որ մարդկության պատմական առաջադիմությունը անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ մտքի և աշխատանքի նվաճումներից օգտվելու հավասար հնարավորություն չունեն բոլոր անհատները, ընկերային հավաքականությունները և ազգերը՝ առանց որևէ խտրականության կամ տիրապետության ձևերի։ Այս ձևակերպումը արտահայտում է Դաշնակցության այն ընկալումը, որ շահագործման խնդիրը սահմանափակված չէ միայն դասակարգային հարաբերություններով, այլ ընդգրկում է նաև ազգային, քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբողջ դաշտը։

ՀՅԴ ընկերվարական աշխարհայացքը մերժում է մարդու տիրապետությունը մարդու նկատմամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ դրանք դիտարկելով որպես մեկ միասնական համակարգի տարբեր դրսևորումներ՝ լինեն դրանք դրամատիրական շահագործման հարաբերություններ, կայսերապաշտական ընդլայնման քաղաքականություն կամ ամբողջատիրական բռնապետական կառուցվածքներ. «Տիրապետության եւ շահագործման տարբեր ձեւերն են`դրամատիրությունը, կայսերապաշտությունը, ամբողջատիրությունը, գաղութատիրությունը, որոնք դրսեւորվում են ռազմապաշտությամբ, ցեղապաշտությամբ, սակավապետությամբ, տնտեսական, գաղափարական եւ մշակութային ծավալապաշտությամբ: Դրանց հետեւանքն են՝ տնտեսական մենաշնորհները, ազգային եւ մարդկային իրավունքների ոտնահարումները, այդ նույն մարդկային իրավունքների պաշտպանության անունով կատարվող քաղաքական շահարկումները, կենսոլորտի եւ բնական միջավայրի ավերումները:

Բայց մարդ անհատը, ընկերային հավաքականությունները, ժողովուրդները եւ ազգերը ձգտել են ազատության ու հավասարության եւ պայքարել դրանց իրականացման համար: Ազատագրության բնական ու գիտակից այդ պայքարն ընթանում է մարդու եւ հասարակության կյանքի զարգացման զույգ գործոնների՝ առարկայական եւ ենթակայական ազդակների փոխներգործությամբ:

Այդ պատմական հունի մեջ տեղեն գտնում ե՛ւ ազգային ազատագրական պայքարները, ե՛ւ մարդկային ընկերության բնաշրջական կամ հեղափոխական առաջընթացը դեպի քաղաքական, ընկերային և տնտեսական իրավունքների հավասարությունը կենսագործող արդար կարգեր»: Այս մոտեցման մեջ տիրապետությունը չի սահմանափակվում միայն տնտեսական դաշտով, այլև հանդես է գալիս որպես համապարփակ երևույթ, որը ներթափանցում է նաև քաղաքական ինստիտուտների, գաղափարական կառուցվածքների և մշակութային ազդեցության ոլորտներ՝ ձևավորելով հասարակությունների վրա բազմաշերտ վերահսկողության մեխանիզմներ։ Այսպիսով, սոցիալական պայքարը ստանում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական և ազգային բնույթ՝ ուղղված լինելով թե՛ անհատի ազատագրմանը, թե՛ ժողովուրդների ինքնիշխանության, մշակութային ինքնության և քաղաքական անկախության պաշտպանությանը՝ որպես մեկ ամբողջական ազատագրական գործընթացի փոխկապակցված բաղադրիչներ։

Դաշնակցության ընկերվարական գաղափարախոսության առանցքային առանձնահատկություններից է ընկերվարության և ժողովրդավարության միջև հակադրության բացառումը՝ դրանք դիտարկելով որպես փոխկապակցված, փոխլրացնող և անբաժանելի սկզբունքներ մեկ միասնական հասարակական համակարգի մեջ. «Հ.Յ. Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալն անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության»: ՀՅԴ ծրագրային ընկալմամբ՝ ընկերվարության իդեալը չի կարող կենսագործվել առանց ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական մասնակցության, ինչպես որ ժողովրդավարությունը չի կարող լիարժեք լինել առանց սոցիալական արդարության և տնտեսական հավասարության ապահովման։ Այս փոխկապվածությունը ձևավորում է հասարակական կազմակերպման այն մոդելը, որտեղ ազատությունը և հավասարությունը չեն հակադրվում, այլ փոխադարձաբար պայմանավորում և ամբողջացնում են միմյանց։

Այս մոտեցումը միաժամանակ գաղափարական հակակշիռ է այն պատմական փորձերին, երբ սոցիալական արդարության անվան ներքո ձևավորվել են ամբողջատիրական համակարգեր՝ ոտնահարելով անհատի ազատությունները, քաղաքական բազմակարծությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ դրանով իսկ աղավաղելով թե՛ ընկերվարության, թե՛ ժողովրդավարության բուն էությունը։

Այս գաղափարական հենքի տրամաբանությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերվարական քննադատական հայացքը գլոբալ գործընթացների նկատմամբ ստանում է առավել ընդգծված արդիականություն՝ հատկապես համաշխարհայնացման պայմաններում, երբ տնտեսական և քաղաքական հարաբերությունները ձևավորվում են անհամաչափ ուժային կենտրոնների ազդեցության ներքո։ Տնտեսության համաշխարհայնացումը, մի կողմից ստեղծելով զարգացման և փոխկապվածության որոշ հնարավորություններ, մյուս կողմից խորացնում է սոցիալական և տնտեսական անհավասարությունները, քայքայում ազգային տնտեսությունների ինքնուրույն հիմքերը և խաթարում մշակութային ինքնության կայունությունը։

Ինչպես ընդգծվում է Դաշնակցության ծրագրային տրամաբանության մեջ. «Մարդկության առաջադիմությունը անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ մտքի և աշխատանքի նվաճումներից օգտվելու հավասար հնարավորություն չունեն բոլոր անհատները, ընկերային հավաքականությունները և ազգերը»։ Այս սկզբունքի լույսի ներքո միջազգային և անդրազգային տնտեսական կենտրոնների գերիշխանությունը դիտարկվում է որպես այնպիսի համակարգային երևույթ, որը սահմանափակում է պետությունների ինքնիշխան ընտրությունը և պարտադրում տնտեսական ու քաղաքական մոդելներ, որոնք նպաստում են կապիտալի կենտրոնացմանը և սոցիալական բևեռացման խորացմանը՝ վերարտադրելով կախվածության նոր ձևեր համաշխարհային մակարդակում։

Այս համաշխարհային գործընթացների և սոցիալական համակարգային փոփոխությունների համատեքստը առանձնապես ընդգծված արտահայտվում է նաև Հայաստանի ներկա իրականության մեջ, որտեղ սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական խնդիրները սերտորեն փոխկապակցված են ազգային անվտանգության և պետականության ամրապնդման մարտահրավերների հետ։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում Մայիսի 1-ը հիմնականում ընկալվում է որպես զուտ տոնական օր՝ զրկված իր հիմնարար սոցիալ-քաղաքական և գաղափարական բովանդակությունից։ Սակայն իրականությունը վկայում է, որ այն խնդիրները, որոնց դեմ պատմականորեն ուղղված էր աշխատավորական շարժումը, առկա են նաև մերօրյա հասարակության մեջ՝ սոցիալական անհավասարություն, աշխատուժի արտահոսք, տնտեսական կախվածություններ և աշխատավորի ու աշխատանքի արժեզրկում։

Նման պայմաններում համաշխարհային տնտեսական և սոցիալական գործընթացների ազդեցությամբ ձևավորված մարտահրավերների համատեքստում Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերվարական գաղափարախոսությունը կարող է հանդիսանալ ոչ միայն որպես տեսական հենք, այլև որպես գործնական ուղենիշ՝ ուղղված հասարակական զարգացման այլընտրանքային մոդելի ձևավորմանը։ Այն առաջարկում է հասարակական կազմակերպման այնպիսի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները կարգավորվում են սոցիալական համերաշխության, արդարության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքներով, իսկ պետությունը ստանձնում է ակտիվ և կարգավորող դեր՝ ապահովելով աշխատավորի իրավունքների պաշտպանությունը և հասարակական բարիքների արդար ու համաչափ բաշխումը՝ որպես սոցիալական հավասարակշռության պահպանման հիմնարար պայման։

Հատկապես կարևոր է այն ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ սոցիալական քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես ազգային ինքնիշխանության և պետականության ամրապնդման անբաժանելի բաղադրիչ։ ՀՅԴ ընկերվարական գաղափարախոսության մեջ ընդգծվում է այն հիմնարար դրույթը, որ «Մարդկության առաջադիմությունը անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ մտքի և աշխատանքի նվաճումներից օգտվելու հավասար հնարավորություն չունեն բոլոր անհատները, ընկերային հավաքականությունները և ազգերը»։ Այս ընկալման լույսի ներքո տնտեսական կախվածությունը, աշխատանքի և աշխատավորի արժեզրկումը, ինչպես նաև սոցիալական բևեռացումը չեն դիտարկվում միայն որպես սոցիալական խնդիրներ, այլ վերածվում են պետականության կայունության, անվտանգության և ինքնիշխանության վրա ազդող համակարգային մարտահրավերների։ Հետևաբար, սոցիալական արդարության հաստատումը ձեռք է բերում ոչ միայն ներքին սոցիալական, այլև ռազմավարական՝ ազգային անվտանգության նշանակություն։

Մայիսի 1-ի վերաիմաստավորումը Հայաստանում կարող է դառնալ այն հարթակը, որտեղ ձևավորվում է նոր սոցիալական գիտակցություն։ Դա ենթադրում է աշխատավորի դերի և արժանապատվության վերագնահատում, քաղաքացիական ակտիվության խթանում և սոցիալական օրակարգի քաղաքականացում։ Դաշնակցության ծրագրային դրույթները, որոնք ուղղված են մարդու և ազգի համաժամանակյա ազատագրությանը, կարող են ծառայել որպես այդ գործընթացի գաղափարական հիմք։

Եթե մեր հասարակությունը կարողանա վերագտնել Մայիսի 1-ի իրական գաղափարական բովանդակությունը, ապա այն ոչ թե կմնա որպես բովանդակազուրկ տոնական օր, այլ ապագայի հասարակական և քաղաքական կառուցման գործիք։ Մայիսի 1-ը կարող է վերածվել այն հարթակին, որտեղ համադրվում են սոցիալական արդարության, ազգային ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքները՝ ձևավորելով համերաշխության, հավասարության և կայուն զարգացման վրա հիմնված հասարակական համակարգ։ Այս ընկալման շրջանակում լիարժեք ընդգծվում է նաև Դաշնակցության ծրագրային այն մոտեցումը, ըստ որի ազատությունն ու հավասարությունը չեն կարող գոյություն ունենալ միմյանցից անջատ՝ այլ միայն փոխլրացման և փոխպայմանավորման միջոցով՝ որպես արդար հասարակության կառուցման հիմք։

Մայիսի 1-ը հայկական սոցիալ-քաղաքական իրականության մեջ շարունակում է մնալ չիրացված հնարավորությունների խորհրդանիշ։ Նրա իրական իմաստի վերականգնումը պահանջում է ոչ միայն կազմակերպված հասարակական կամք, այլև հստակ գաղափարական ուղղություն և քաղաքական գիտակցում։ Այդ ուղղություններից մեկը Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերվարական աշխարհայացքն է, որը համադրում է սոցիալական արդարության, ազգային ինքնիշխանության և ժողովրդավարության արժեքները մեկ ամբողջական համակարգի մեջ։ Առանց այդ գաղափարական համադրության անհնար է կառուցել այնպիսի հասարակական իրականություն, որտեղ ազատությունն ու հավասարությունը կլինեն ոչ թե հռչակագրային սկզբունքներ, այլ կենսագործվող և կայուն հասարակական հարաբերությունների հիմք։

Արամ Շահնազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կատա

Արծվաշենում դու նույնիսկ կարող ես մզկիթ քանդել, իսկ Ադրբեջանի Արցախի տարածքում

01 Մայիս 2026
Մտահոգիչ են սահմանազատման նոր ստեղծվող

Ապրիլի 30-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգ

01 Մայիս 2026
Մայիսի 1-ի գաղափարական վերարժևորումը և

Այս զարգացման ընթացքում Մայիսի 1-ը վերածվեց ոչ միայն աշխատավորների իրավունքներ

01 Մայիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել թուրքական

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով թվում էր, թե մարդկությունը պատմության

30 Ապրիլ 2026
Հայոց Ցեղասպանութեան 111-Ամեակի Ոգեկոչ

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի «Շ. Միսաքեան» մասնաճիւղին, չորեքշաբթի, 22 ապրիլ 202

30 Ապրիլ 2026
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջու

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որ

30 Ապրիլ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2026 թ. 4-րդ համարը: Հայության համար հիշատա

30 Ապրիլ 2026
Նիւ Եորք – «Թայմզ Սքուէրի»-ի մէ

ՆԻՒ ԵՈՐՔ.- Կիրակի, Ապրիլ 26-ին, հարիւրաւոր հայորդիներ հաւաքուեցան կեդրոնական «

30 Ապրիլ 2026
Հայոց Ցեղասպանութեան 111ամեակի Ոգեկոչո

Հայոց Ցեղասպանութեան 111ամեակի ոգեկոչումը, կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեան

30 Ապրիլ 2026
Խմբագրական. Ազգային Զօրաշարժի Առաջնայի

Արցախի հայկական եկեղեցիներու քանդման գործողութիւնները Պաքուի կողմէ մէկ մասնիկ

30 Ապրիլ 2026
Ադրբեջանի փոխվարչապետի այցը պատահական

Պատահական չէ, որ հենց այս օրերին է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցե

29 Ապրիլ 2026
Արդարութեան Ձայնը` Նիւ Եորքէն

«Այսօր կը նշենք Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցը։ Մինչ կը յարգենք Օսմանեան

29 Ապրիլ 2026
Ընտրութիւնը Առիթ Է Արժանապատիւ Խաղաղու

4 եւ 5 մայիսին Երեւանի մէջ տեղի պիտի ունենայ Եւրոպական քաղաքական համայնքի գագա

29 Ապրիլ 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Նամակը`

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր քարտուղար դոկտ. Խալետ Էնանի

29 Ապրիլ 2026
Մոսկուայի Մէջ Բագրատունի Հանդիպում Ուն

Աշխատանքային այցելութեամբ Մոսկուա կեցութեան շրջագիծին մէջ, Յակոբ Բագրատունի այ

29 Ապրիլ 2026
Հայ Դատի Ներկայացուցիչներ Նահանգապետ Ն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հայութիւնը յուզող շարք մը հարցեր քնն

29 Ապրիլ 2026
Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուր

Ամոթ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համ

28 Ապրիլ 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն (CCAF) իր դժգոհու

28 Ապրիլ 2026
«Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպան

Մայիսի 4-ից 5-ը Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթն

28 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչ

­Կի­րա­կի, 19 Ապ­րի­լին, Հ.Յ.Դ. ­Թե­սա­ղո­նի­կէի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բը, շ

28 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company