ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը

28 Ապրիլ 2026

Ամոթ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։

Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության բազմիցս ճանաչումներին։

– 1951 թվականի մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)`ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը իր 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական հռչակագրում։
– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 և 2019 թվականներին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է երեք բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
– ԱՄՆ Սենատը միաձայն (100 կողմ, 0 դեմ ձայներով) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2019 թվականին, չնայած այն խոչընդոտելու նախագահ Թրամփի անհաջող ջանքերին։
– Նախագահ Ջո Բայդենը 2021, 2022, 2023 և 2024 թվականների ապրիլի 24-ին հանդես է եկել հայտարարություններով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
– ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
– Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ավելի քան տասն անդամներ, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Չնայած այս բոլոր ճանաչումներին՝ նախագահ Թրամփը շարունակում է զիջել Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ արդեն վեցերորդ անգամ հրաժարվելով օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ իր առաջին պաշտոնավարման չորս տարիների և երկրորդ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում: Մենք նաև չպետք է մոռանանք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ամոթալի քայլը՝ 2026 թ․ փետրվարի 10-ին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո իր X սոցիալական ցանցի հրապարակումից Հայոց ցեղասպանություն եզրույթի ջնջելը։

Քանի որ նախագահ Թրամփը հրաժարվում է արտասանել ցեղասպանություն բառը՝ վախենալով նեղացնել իր ընկեր Էրդողանին, ապա ինչպես կարող են հայերը վստահել նրան՝ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ Թրամփը և Վենսը պետք է համընդհանուր դատապարտման արժանանան իրենց դատապարտելի վարքագծի համար։ Այնուամենայնիվ, նրանց հայ աջակիցներից մինչ այժմ որևէ քննադատություն չենք լսել։ Նրանք, ովքեր 2028 թվականին նախագահական ընտրություններում կքվեարկեն Ջեյ Դի Վենսի օգտին, կդառնան նրա Հայոց ցեղասպանության ժխտման համախոհները։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Հայկական Ասամբլեան հանդես են եկել հայտարարություններով՝ քննադատելով նախագահ Թրամփի շարունակական մերժումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ANCA-ն դատապարտել է «նախագահ Թրամփի մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների կոծկմանը»: Հայկական Ասամբլեան «խորը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն չհաստատելը նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը հենց այն պահին, երբ հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում կրկին ենթարկվում է հարձակումների»:

Ի տարբերություն նախագահ Թրամփի՝ տասնյակ համաշխարհային ղեկավարներ և խոշոր կազմակերպություններ հանդես են եկել հստակ հայտարարություններով Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2026 թվականի ապրիլի 24-ին։ Նրանց թվում էին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Շվեդիայի խորհրդարանը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Մարիո Լուբետկինը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմինը, Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ևս հանդես եկավ հայտարարությամբ, ինչպես անում է ամեն տարի 2014 թվականից ի վեր: Սպասելի էր, որ նա խեղաթյուրեց պատմական փաստերը՝ հայտարարելով, թե «բոլոր օսմանյան հպատակները խորապես տառապել են», այդպիսով հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված թուրք զինվորների հետ: Մինչ Էրդողանը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, Ստամբուլի իշխանությունները կրկին արգելեցին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

Ավելի հիասթափեցնող էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարությունը։ Բազմիցս վիրավորելով հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության իսկության վերաբերյալ անտեղի հարցեր բարձրացնելով, նա շարունակում է խեղաթյուրել պատմական փաստերը։

Ծավալուն հայտարարության մեջ, որը Փաշինյանը հրապարակեց 2026 թվականի ապրիլի 24-ին, երիտթուրքերին որպես հանցագործներ մեղադրելու փոխարեն, նա «Մեծ եղեռնը» նկարագրեց որպես «հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք»։ Այնուհետև Փաշինյանը Ցեղասպանության տարելիցի առիթը չարաշահեց իր այսպես կոչված խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Խիստ մտահոգիչ պնդմամբ նա հայտարարեց, որ Հայաստանը թերբնակեցված է՝ կարծես նախապատրաստվելով 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման համար Հայաստանում, մի պահանջ, որը նախկինում առաջ էր քաշել Ալիևը։

Փաշինյանի հրամանով Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (որը ֆինանսավորվում է հարկատուների կողմից) ապրիլի 24-ին չհեռարձակեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությունը: Շարունակելով Փաշինյանի վենդետան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ Հայոց ցեղասպանության թանգարանն իր կայքից հեռացրեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին կայքի հրապարակումները:

Ի ուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Փաշինյանը դատապարտեց ապրիլի 23-ի երեկոյան Երևանում կայացած ջահերով երթի մասնակիցների կողմից թուրքական դրոշի այրումը: Այսպիսով, կրկին Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը հանդես եկան նույն դիրքորոշմամբ՝ հակադրվելով հայ ազգային շահերին:

Այնուհետև Փաշինյանն ավելի վիրավորեց հայ ժողովրդին՝ ապրիլի 25-ին, Հայոց ցեղասպանության տարելիցից հաջորդ օրը, կազմակերպելով մեծ հանրային համերգ և տոնական միջոցառում։

Ինչպե՞ս կարելի է մեղադրել օտարերկրյա ղեկավարներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց վիճելի դիրքորոշումների համար, երբ հենց Հայաստանի վարչապետն է նման վիրավորական քայլեր ձեռնարկում և կասկածելի հայտարարություններ անում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company