ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
  • Հարցազրույցներ

Հանուն ներքաղաքական հաշվարկների՝ չի կարելի այսքան թուլացնել պետությունը

02 Մայիս 2026

Ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարների մեջ ամենաթույլ ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, որ կարող է համեմատվել միայն Էրդողանի ուղերձի հետ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ խոսելով ապրիլի 24-ին՝ ինչպես Հայաստանի իշխանության ղեկավարի, այնպես էլ՝ համաշխարհային առաջնորդների կողմից արված հայտարարությունների մասին։

Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն անդրադառնում է հատկապես Փաշինյանի տեքստում այն վիճելի պնդմանը, թե ըստ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած Հայոց պատմության հատորյակի՝ «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է», և այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նմանատիպ տեսակետներով փաստացի փորձում է Թուրքիային ազատել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից։

Քաղաքագետն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտադրություններն այնքան պարզ ու ակնհայտ են, որ վաղուց արդեն տողատակերում փնտրելու անհրաժեշտություն չկա։ Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել Հայոց ցեղասպանության մեջ թուրքական մեղքը նվազեցնելը։

«Լավ, եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության փաստի մեջ կար միջազգային, չասեմ՝ նախատրամադրվածություն, բայց նպաստավոր իրավիճակ միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ պատերազմ էր, խառնաշփոթ էր, ժողովրդական լեզվով ասած՝ շունը տիրոջը չէր ճանաչում, և թուրքական պետությունն իրականացրեց ցեղասպանություն, սա ինչքանո՞վ է նվազեցնում թուրքական մեղքի բաժինը։

Հիմա հավանաբար Փաշինյանը ցանկացել է ասել, որ միջազգային որոշ դերակատարներ ուղղորդեցին այս հանցագործությունը, ինչն աբսուրդ է, բայց ես այն կարծիքին եմ, որ, այո՛, միջազգային հարաբերությունների ստեղծված իրավիճակը որոշակիորեն նպաստավոր էր Թուրքիայի համար՝ իրականացնելու պատերազմական հանցագործություններ, բայց դրանից Թուրքիայի պատասխանատվության աստիճանը չի նվազում, ընդհակառակը՝ մեծանում է, որովհետև նույնիսկ այդ ժամանակվա միջազգային իրավունքով սահմանված կարգով, դեռ 1949թ. Ժնևյան կոնվենցիաները չկային, բայց նույնիսկ գործող իրավակարգավորումներով թուրքական կողմը պարտավորություն ուներ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Թուրքական կողմը ոչ միայն դա է ձախողել, այլև իր պետության տարածքում՝ հայ ժողովրդի սեփական հայրենիքում, սիստեմատիկ ձևով կազմակերպել և իրականացրել է ամբողջ ժողովրդի ցեղասպանություն։ Այստեղ թուրքական մեղքը նվազեցնելը միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել»,- մեկնաբանում է Հայ դատի գործիչը։

Նա խորհուրդ է տալիս Մեծ Եղեռնի մասին նման վիճահարույց մտքեր արտահայտելուց առաջ ծանոթանալ հայոց դեմ մեծ ոճրին վերաբերող փաստագրական նյութերի՝ ամերիկյան, գերմանական, ռուսական, թուրքական, հայկական և այլ երկրների արխիվների, վկայությունների, ի վերջո՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի «Սև գրքի» կամ «Սև նոթատետրի» հետ, որը ցեղասպանության ամենաարժեքավոր ապացույցներից ու վկայություններից է։

«Թալեաթի գիրքը կա վերջին հաշվով։ Թալեաթի գիրքը՝ «Սև գիրք» կոչվածը, որը հրատարակվել է՝ իր օրագրերը, սարսափելի գիրք է, որտեղ կարդում ես, որ ինչպես է լինում, որ այս ամսին, օրինակ՝ Տրապիզոնում բնակվում է այսքան հայ, այս ամսին՝ այսքան է բնակվում, որից այսքանը տարհանվել են, այսքանը՝ սպանվել, այսքանը երեխաներ են, և այլն։ Ամբողջ Արևմտյան Հայաստանի մասին է։ Այս փաստագրական նյութի վրա վեր կենալ և այսպիսի հայտարարություններ անե՞լ։ Ես նորից եմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի։ Դա Թուրքիային պատժելու մասին չէ, Թուրքիային ցավեցնելու մասին չէ, Թուրքիային միջազգային հարաբերություններում արժեզրկելու մասին չէ։ Դա ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության մասին է։ Դա նույնիսկ, եթե կուզեք ավելի հեռուն գնանք, իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է»,- նշում է զրուցակիցը։

Գևորգ Ղուկասյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի, և այն առաջին հերթին ունի անվտանգային նշանակություն Մեծ Եղեռնից հետո հայկական հայրենիքի մի փոքր հատվածում հիմնադրված Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։ Նա նաև հավելում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիային պատժելու մասին չէ։ Ավելին, եթե փորձենք ավելի հեռուն նայել, այն իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է, բայց նախ Թուրքիան պետք է դադարեցնի ժխտողականության քաղաքականությունը, հակառակ դեպքում Թուրքիայի կողմից ժխտողականությունից չհրաժարվելը նշանակում է պահպանել ցեղասպանական մտադրությունը։

Ղուկասյանը պնդում է՝ հայության նկատմամբ թուրքական ցեղասպանական վտանգը չի նվազել։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հատուցումը, պահանջատիրությունն առհասարակ՝ երբեք ինքնանպատակ չի եղել այդ պայքարը և տարբեր դրսևորումներ ու նպատակներ է ունեցել։ Նպատակներից ամենակարևորը, թերևս, նոր ցեղասպանություն թույլ չտալն է, որովհետև եթե ցեղասպան կողմը չի ճանաչում սեփական մեղքը, ապա իր կողմից ցեղասպանությունը կրկնելու հավանականությունը շատ մեծ է (սա ցեղասպանագիտական մոտեցում է), և Թուրքիայի կողմից ժխտողականությունից չհրաժարվելը նշանակում է պահպանել ցեղասպանական մտադրությունը, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարն, ի վերջո, պետք է հանգեցնի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը, ինչն ինքնին կունենա անվտանգային նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։

Մենք վերջին տարիների իրադարձությունների արդյունքում էլ տեսնում ենք, որ հայության նկատմամբ թուրքական ցեղասպանական վտանգը չի նվազել, և դրա իրականացումը մենք տեսանք Արցախում. Էրդողանը մի քանի անգամ է հրապարակայնորեն ընդունել և խոստովանել, որ Արցախում թուրքական բանակը ներգրավվածություն է ունեցել ռազմական գործողություններին»,- նշում է զրուցակիցը։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ին՝ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը միանշանակ գնահատական է տալիս՝ դա, ըստ էության, ցեղասպանություն էր՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված դրույթների։

«ՄԱԿ-ի կոնվենցիան ներկայացնում է 5 հնարավոր իրավիճակ, երբ հանցագործությունը կարող է որակվել՝ որպես ցեղասպանություն։ Հինգից երեքն Արցախի մասով ուղղակի տեսնում ենք, մեկը մասնակիորեն ենք տեսնում, և կատարված գործողությունների այս համախումբը հանցագործություն է Ադրբեջանի կողմից։ Փաստ է, որ կատարվածը ցեղասպանություն է։ Ցեղասպանությունը միայն մարդկանց զանգվածային կոտորածը չէ։ Ցեղասպանություն է տեղահանումը, մարդկային որևէ խմբի նկատմամբ կենսապահովման պայմանները դժվարացնելը, նրան հոգեբանական և ֆիզիկական կտտանքների ենթարկելը, մանկածնությունն արգելակելը կամ արդեն ծնված երեխաներին իրենց ընտանիքներից կտրելը»,- պարզաբանում է քաղաքագետը։

Գևորգ Ղուկասյանը վերոնշյալից հանգում է շատ հստակ եզրակացության՝ այս ամենը խոսում է այն մասին, որ ցեղասպանական վտանգը հայության նկատմամբ պահպանվում է, և այս տեսանկյունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես հավելում է Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատուն, ունեցել է նաև անվտանգային նշանակություն։

«Կրկնեմ՝ ցեղասպանական մտադրություններից հրաժարում կարող է համարվել ժխտողականության դադարեցումը, այսինքն՝ եթե Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, մենք կարող ենք դա ընդունել՝ որպես ցեղասպանական մտադրության դադարեցում։ Քանի դեռ դա չկա, ցեղասպանական մտադրությունը՝ որպես այդպիսին, իբրև դամոկլյան սուր՝ կախված է մեր ժողովրդի գլխին»,- հավելեց Գևորգ Ղուկասյանը։

Անդրադառնալով այն փաստին, որ Փաշինյանը դատապարտեց Ջահերով երթի օրը՝ ապրիլի 23-ին, Երևանում երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշն այրելը, սակայն որևէ դատապարտող խոսք չասաց Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին, Գևորգ Ղուկասյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական վարքով իրեն վաղուց արդեն զրկել է հայկական շահերի պաշտպանության նույնիսկ տեսական հնարավորությունից։ Էդ մարդը, եթե նույնիսկ ցանկանա էլ, չի կարող այլևս հայկական շահ պաշտպանել, և այս լույսի ներքո պետք է դիտել նաև այս հայտարարությունը, որ ըստ էության խայտառակություն է, երբ Արցախում վերանում է հայկական մշակութային ժառանգություն, աշխարհի առաջատար լրատվականները, միջազգային տարբեր կազմակերպություններ բարձրաձայնում են այդ մասին, բայց ՀՀ-ն լուռ է»։

Այս համատեքստում Գևորգ Ղուկասյանն անդրադառնում է Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, կամ, երբ Նիկոլ Փաշինյանը նույն ուղերձում ասում է, թե ունենք ոչ միայն պետություն, այլև խաղաղություն։ Գևորգ Ղուկասյանը՝ որպես նաև մասնագետ, չի տեսնում այն իրավական ակտը, որ այդ խաղաղությունը հաստատվել է։

«Ես՝ իբրև նաև մասնագետ, չեմ տեսնում այն իրավական ակտը, որ այդ խաղաղությունը հաստատվել է։ Հիմա գուցե մեր ընդդիմախոսներն ասեն՝ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, բայց օգոստոսի 8-ի համաձայնագիրն ընդամենը նախաստորագրված է, և եթե մենք նայում ենք, օրինակ՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի ուժի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիան, ապա տեսնում ենք, որ այնտեղ նախաստորագրումը չի նշանակում պայմանագրի կամ համաձայնագրի ամբողջական կիրարկում և դրա պարտադիր իրավակիրառելի բնույթ։

Այլ խոսքերով՝ մենք այս պարագայում չունենք խաղաղության պայմանագիր իրավակիրառ տեսանկյունից։ Ավելին, ոչ միայն չունենք, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, այլև ունենք ադրբեջանական պահանջ, որ «եթե դուք չփոխեք ձեր Սահմանադրությունը, այդ պայմանագիրը չի ստորագրվելու»։ Եվ բացի այդ, ՀՀ ավելի քան 250 քառակուսի կմ տարածք օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Ղուկասյանը շեշտում է՝ ունենք գյուղ Սյունիքում՝ Ներքին Հանդը, որի կյանքն ուղղակի պարալիզացված է ադրբեջանական օկուպացիայի պատճառով, ունենք գերիներ Բաքվում, Արցախում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը շարունակում է նույն ռազմատենչ հռետորաբանությունը, Բաքվում լիակատար պետական աջակցություն է ցուցաբերվում, այսպես կոչված՝ «արևմտյան Ադրբեջանի» քաղաքական կոնցեպտին, և այս պայմաններում խաղաղության մասին խոսելուն, հայ հասարակության ինքնապաշտպանական բնազդները բթացնելուն և պետությունը սխալ հունով տանելու ներկայիս քաղաքականությանը դժվար է բնորոշում տալ առանց հուզականության։

«Հանուն ներքաղաքական հաշվարկների՝ չի կարելի այսքան թուլացնել պետությունը և պետության դիմադրողականությունը։ Խաղաղության օրակարգն ամբողջությամբ ներքաղաքական հաշվարկ է։ Չկա խաղաղություն բառի դասական ընկալմամբ»,- հավելում է զրուցակիցը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company