ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայկական պետականության ընտրությունը. անվերջ զիջումնե՞ր հանուն գոյատևման, թե՞ ռազմավարական վերականգնում

09 Մայիս 2026 Շուշին հայ ազգային-քաղաքական գիտակցության մեջ պատմականորեն եղել է ոչ միայն ռազմավարական հանգույց, այլև ազգային կամքի և արժանապատվության ինքնահաստատման առանցքային խորհրդանիշ։ 1992 թվականի մայիսի 9-ին բերդաքաղաքի ազատագրումը հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակություն ունեցավ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական-հոգեբանական իմաստով։ Այն դարձավ վերանկախացած հայկական պետականության ինքնընկալման ձևավորման կարևոր փուլերից մեկը, որի հիմքում դրվեց սեփական ուժով պատմական ընթացքի վրա ազդեցության և տարածաշրջանային քաղաքականության մեջ սուբյեկտային դերակատարում ստանձնելու գաղափարը։ Այդ իմաստով Շուշիի ազատագրումը վերածվեց ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև հայկական քաղաքական սուբյեկտության վերականգնման խորհրդանիշի։

2020 թվականի պատերազմում Շուշիի կորուստը հայ հասարակական-քաղաքական ընկալման մեջ դիտարկվեց ոչ միայն որպես ռազմական պարտություն, այլև որպես խորքային քաղաքական և հոգեբանական հանգուցային նշանակություն ունեցող իրողություն։ Ադրբեջանի ռազմավարական մոտեցումներում Շուշին ունեցել է ընդգծված խորհրդանշական և քաղաքական նշանակություն՝ պայմանավորված նրա առանձնահատուկ դիրքով հայկական ինքնագիտակցության համակարգում։ Այդ պատճառով Շուշիի շուրջ ծավալված առճակատումը դուրս էր զուտ ռազմական տրամաբանության շրջանակներից և ներառում էր պատմական հիշողության, քաղաքական նարատիվների և տարածաշրջանային ապագայի տեսլականների շուրջ պայքար։ Պատերազմին հաջորդած ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից առաջ մղվող գաղափարական մոտեցումները ցույց տվեցին, որ հայկական քաղաքական դիսկուրսը տեղափոխվել է նոր հարթություն, որտեղ փորձ է արվում վերաիմաստավորել ազգային նպատակները, վերաձևակերպել պատմական հիշողությունը և վերանայել պետականության բովանդակությունը։

Այս խորապատկերում է, որ գործող իշխանության կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին քաղաքական դրույթ, այլ որպես հետպատերազմյան ամբողջական աշխարհայացքային նախագիծ։ Դրա հիմքում այն մոտեցումն է, որ հայկական պետականությունը պետք է հրաժարվի իր պատմական և ազգային բաղադրիչներից, սահմանափակի սեփական քաղաքական տեսլականը վարչական գոյատևման տրամաբանությամբ և ընդունի տարածաշրջանային ուժային կենտրոնների կողմից պարտադրված խաղի նոր կանոնները։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն հայեցակարգը, ըստ որի ազգային հիշողությունը, պահանջատիրությունը, պատմական իրավունքների հետապնդումը և ընդհանրապես ազգային նպատակների առկայությունը ներկայացվում են որպես խաղաղությանը սպառնացող և Հայաստանի անվտանգության ապահովմանը խոչընդոտող գործոններ։

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի կարողանում համարժեքորեն բացատրել։ Եթե ազգային նպատակներից հրաժարումը, պատմական հիշողության վերակառուցումը և միակողմանի զիջումները պետք է հանգեցնեին կայուն խաղաղության, ապա ինչո՞ւ թշնամու պահանջները ոչ միայն չեն նվազել, այլև հետևողականորեն ընդլայնվում են։ Ինչո՞ւ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջին զուգահեռ օրակարգ բերվեցին նաև այլ պահանջներ՝ սահմանադրական փոփոխություններից մինչև ազգային-պետական խորհրդանիշների վերանայման հարցերը։ Ինչո՞ւ խաղաղության մասին խոսույթին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ռազմական ներուժի կուտակումը, ուժեղացնում է ռազմաքաղաքական հռետորաբանությունը և պահպանում ուժի կիրառման մշտական սպառնալիքը։ Այս հարցադրումները ցույց են տալիս, որ խնդիրը չի սահմանափակվում տարածքային կամ սահմանային հարթությամբ։ Այն ունի ավելի խորքային բնույթ և վերաբերում է տարածաշրջանային ուժային հիերարխիայի ձևավորման գործընթացին, ինչպես նաև հայկական պետականության քաղաքական կամքի աստիճանական խարխլման միտումներին, որոնք, իրենց հերթին, առաջ են բերում պետության ռազմավարական կողմնորոշման վերաիմաստավորման անհրաժեշտություն։

Միակողմանի զիջումները չեն բերում խաղաղության, որովհետև ուժային հակամարտություններում հակառակորդը դրանք կարող է ընկալել որպես դիմադրողականության թուլացում, ոչ թե վերջնական կարգավորման պատրաստակամություն։ Այդ դեպքում ճնշումը ոչ թե նվազում է, այլ ընդլայնվում, քանզի զիջումն ընկալվում է որպես դիմադրողականության սահմանների ցուցիչ, ինչը հակառակ կողմին ընձեռում է լրացուցիչ հաշվարկային դաշտ՝ պահանջները աստիճանաբար ընդլայնելու համար։

Վերջին տասնամյակների միջազգային զարգացումները ցույց են տալիս, որ նույնիսկ գլոբալացված աշխարհում, ուժային բաղադրիչը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության հիմնական ֆունկցիոնալ գործոններից մեկը։ Միջազգային իրավական մեխանիզմները պահպանել են իրենց կարևորությունը, սակայն դրանց գործնական ազդեցությունը սահմանափակ է՝ այն դեպքերում, երբ դրանք չեն ապահովվում ուժային հավասարակշռությամբ, պետական կամքով և ռազմավարական կարողություններով։

Այս իրողությունը հատկապես ակնհայտ դարձավ Ուկրաինայի պատերազմի ընթացքում, որը ցույց տվեց, որ անվտանգությունը չի կարող կառուցվել միայն դիվանագիտական հավաստիացումների կամ հռչակագրային երաշխիքների վրա՝ առանց դրանց իրական ուժային ապահովման։ Ժամանակակից աշխարհակարգում անվտանգությունը ձևավորվում է ուժային հավասարակշռության, ռազմաքաղաքական հաշվարկների և պետական դիմադրողականության համադրմամբ։

Նման միտումը հատկապես տեսանելի է այն պետությունների փորձի մեջ, որոնք արտաքին ճնշումների պայմաններում բախվել են պետական դիմադրողականության թուլացման և երկարատև ռազմավարական նահանջի հետևանքներին։ Մի շարք հակամարտող պետությունների փորձը, այդ թվում՝ Սիրիայի օրինակը, ցույց տվեց, որ երբ պետությունը կորցնում է ներքին համախմբվածությունը, համակարգային կայունությունը և ռազմավարական վերահսկողությունը, արտաքին ճնշումները ոչ միայն չեն նվազում, այլ հաճախ վերածվում են երկարատև անկայունության, բազմակողմ միջամտությունների և ուժային հավասարակշռության կորստի։ Այսպիսի իրավիճակներում որոշիչ նշանակություն է ունենում ոչ միայն արտաքին միջավայրը, այլ նաև պետության ներքին դիմադրողականության աստիճանը, քաղաքական կազմակերպվածությունն ու ռազմավարական կամքը։

Միաժամանակ ժամանակակից աշխարհակարգը ցույց է տալիս նաև հակառակ օրինակներ, որտեղ պետությունները բազմաշերտ ճնշումների պայմաններում ընտրում են ոչ թե շարունակական նահանջի, այլ ռազմավարական դիմադրողականության ուղին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին՝ տնտեսական սահմանափակումների, ռազմական սպառնալիքների և քաղաքական մեկուսացման փորձերի պայմաններում, ձգտեց կառուցել այնպիսի պետական-ռազմավարական համակարգ, որտեղ ռազմական, տեխնոլոգիական, դիվանագիտական և հոգեբանական բաղադրիչները գործում են փոխկապակցված տրամաբանությամբ։ Անկախ Իրանի քաղաքական համակարգի վերաբերյալ գոյություն ունեցող տարբեր գնահատականներից՝ ակնհայտ է, որ Թեհրանին հաջողվեց պահպանել իր ռազմավարական ինքնուրույնությունը և տարածաշրջանային ուժային հաշվարկներում ձևավորել այնպիսի իրավիճակ, որտեղ արտաքին դերակատարները ստիպված են հաշվի նստել նրա հնարավորությունների և շահերի հետ։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ժամանակակից աշխարհակարգում պետությունների անվտանգությունն ու ինքնուրույնությունը պայմանավորված են ոչ միայն արտաքին աջակցությամբ կամ դիվանագիտական հայտարարություններով, այլև առաջին հերթին ներքին կազմակերպվածությամբ, պետական կամքով և երկարաժամկետ ռազմավարական դիմադրողականություն ձևավորելու կարողությամբ։

Այստեղ է, որ հայկական քաղաքական միտքը կանգնում է հիմնարար ընտրության առջև։ Հայաստանը շարժվո՞ւմ է շարունակական ազգային նահանջի և քաղաքական ինքնասահմանափակման ուղով, թե՞ փորձելու է վերականգնել ազգային-պետական դիմադրողականության համակարգային կարողությունները։ Իրականում ազգային նպատակների ձևակերպումը ինքնին չի ենթադրում պատերազմի հրահրում և այդ երկուսը տարբեր քաղաքական կատեգորիաներ են։ Պատմական փորձը, ընդհակառակը, փաստում է տալիս, որ հենց ռազմավարական ինքնորոշումից զրկված և ներքին դիմադրողականություն չունեցող պետություններն են առավել հաճախ հայտնվում պատերազմի, արտաքին ճնշումների և քաղաքական թելադրանքի առավել վտանգավոր դաշտում։ Ուժային քաղաքականության տրամաբանության մեջ պետության ուժը չի չափվում ցանկացած գնով պատերազմից խուսափելու ռազմավարությամբ, այլ պատերազմը կանխելու և իր անվտանգությունն ապահովելու կարողությամբ։

Հայկական քաղաքական տիրույթի գլխավոր խնդիրներից մեկը վերջին տարիներին դարձել է քաղաքական մտքի որակական նահանջը։ Գործող իշխանությունների կողմից հանրությանը ներկայացվում է կեղծ ընտրություն՝ կամ անվերապահ զիջումներ և խաղաղություն, կամ ազգային նպատակներ և պատերազմ։ Սակայն իրական քաղաքականությունը այսքան պարզունակ չի կարող լինել։ Ազգային շահերի պաշտպանությունը կարող է և պետք է զուգորդվի ռացիոնալ հաշվարկի, դիվանագիտական ճկունության, ռազմավարական սառնասրտության և հեռատեսության հետ։ Պահանջատիրական պայքարը պարտադիր չէ, որ արտահայտվի ռազմական գործողություններով։ Այն կարող է արտահայտվել միջազգային իրավական պայքարի ձևով, դիվանագիտական աշխատանքի ակտիվացմամբ, տեղեկատվական դաշտում նախաձեռնողականությամբ, ազգային ինքնության ամրապնդմամբ և պետական ներուժի կազմակերպմամբ։

Ավելին՝ պահանջատիրությունից հրաժարվելը չի նշանակում, որ թշնամին նույնպես կհրաժարվի իր սահմանած նպատակներից։ Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունն ու ռազմավարական վարքագիծը դրա վառ ապացույցնն են: Սա ուժային քաղաքականության տրամաբանությունից բխող օրինաչափություն է։ Միջազգային հարաբերություններում պետությունները սովորաբար առաջնորդվում են ոչ միայն հայտարարություններով, այլ հակառակորդի դիմադրողականության իրական գնահատմամբ։ Եթե որևէ երկիր ցույց է տալիս, որ ճնշման պայմաններում պատրաստ է շարունակական նահանջի, հակառակ կողմը դա դիտարկում է որպես հնարավորություն՝ ավելի լայն քաղաքական կամ ռազմավարական նպատակներ առաջ մղելու համար։ Հետևաբար, Հայաստանի անվտանգության խնդիրը չի կարող լուծվել բացառապես հակառակորդի պահանջներին հարմարվելու միջոցով։

Այս ուժային տրամաբանությունից բխում է, որ Հայաստանի համար առաջնային խնդիր չի կարող լինել հարատև նահանջի ընտրությունը, այլ՝ երկարաժամկետ ազգային վերակազմակերպումը։ Դա ենթադրում է ոչ թե էմոցիոնալ պոռթկումներ, այլ պետական մտածողության հետևողական վերականգնում։ Ուժեղ բանակի գաղափարը միայն զենքի կամ թվաքանակի հարց չէ։ Այն քաղաքական կամքի, տեխնոլոգիական զարգացման, ռազմավարական ծրագրավորման և հասարակական համախմբման արդյունք է։ Նույնը վերաբերում է դիվանագիտությանը։ Դիվանագիտությունը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ հենված է ազգային հստակ նպատակների և պետական ուժի վրա։ Հակառակ դեպքում այն վերածվում է արտաքին ճնշումները ձևակերպող տեխնիկական գործիքի։

Հայաստանի ռազմավարական վերականգնման համար անհրաժեշտ է նոր ազգային կոնսենսուս։ Այդ կոնսենսուսը պետք է կառուցվի մի շարք առանցքային սկզբունքների վրա։ Նախ՝ հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել առանց ազգային ինքնության, հստակ տեսլականի և պատմական հիշողության պահպանման։ Երկրորդ՝ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել միայն արտաքին երաշխիքների վրա հենվելով։ Երրորդ՝ Հայաստանի ապագան անմիջականորեն պայմանավորված է հասարակության կազմակերպվածության մակարդակով, կրթական և տեխնոլոգիական զարգացման որակով, պետական համակարգերի արդյունավետությամբ և ազգային համախմբվածությամբ։ Վերջապես՝ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի զիջումների արդյունք։ Իրական և կայուն խաղաղությունը ձևավորվում է այն դեպքում, երբ թշնամին գիտակցում է, որ իր դիմաց կանգնած է կազմակերպված, ուժեղ և քաղաքական կամք ունեցող պետություն։

Այս խորապատկերում հատկապես կարևոր է հրաժարվել այն վտանգավոր թեզից, թե ազգային տեսլականը և պահանջատիրությունը խանգարում են պետականության կայացմանը։ Պատմականորեն հայկական պետականությունը միշտ հզոր է եղել այն ժամանակ, երբ ունեցել է հստակ ազգային տեսլական։ Իսկ այն փուլերում, երբ վերածվել է բացառապես գոյատևման վարչական մեխանիզմի, կորցրել է իր դիմադրողականությունն ու կենսունակությունը։ Ազգային նպատակ ունենալը չի նշանակում ապրել անցյալով, այլ՝ նշանակում է ունենալ ապագայի պատկերացում։ Պետությունը, որը հրաժարվում է սեփական պատմական և քաղաքական հորիզոնից, աստիճանաբար կորցնում է նաև իր ներքին կենսունակությունը։

Այսօր Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, այլև ներքին տեղատվությունը և հոգեբանական կապիտուլյացիան։ Երբ հասարակությանը մշտապես ներկայացվում է, թե դիմադրությունն անիմաստ է, ազգային նպատակներն անիրատեսական են, իսկ միակ հնարավորությունը անվերջ նահանջն ու զիջումներն են, ձևավորվում է պարտվածության և ինքնասահմանափակման մտայնություն։ Այդպիսի հասարակությունները ժամանակի ընթացքում կորցնում են ոչ միայն պայքարելու, այլ նաև կազմակերպվելու ունակությունը։ Իսկ առանց կազմակերպված հասարակության անհնար է կառուցել ուժեղ պետություն։

Հետևաբար, Հայաստանի առջև ծառացած խնդիրը շատ ավելի խորքային բնույթ ունի, քան իշխանության կամ առանձին քաղաքական որոշումների հարցը։ Խոսքը պետականության մոդելի մասին է։ Հայաստանը պետք է ընտրի՝ դառնալո՞ւ է արտաքին ուժային կենտրոնների ճնշումների տակ մշտապես նահանջող և սեփական ինքնությունից աստիճանաբար հրաժարվող վարչական միավոր, թե՞ փորձելու է ձևավորել երկարաժամկետ ազգային ռազմավարություն՝ հիմնված ուժեղ պետականության, ազգային համախմբման և քաղաքական կամքի վրա։

Սա պատերազմի և խաղաղության միջև ընտրություն չէ, այլ՝ աստիճանական թուլացման, ոչնչացման և վերականգնման միջև ընտրություն։ Որովհետև իրականում միայն ուժեղ պետություններն են կարողանում երկարաժամկետ խաղաղություն ապահովել։ Միայն կազմակերպված հասարակություններն են կարողանում կանխել նոր պատերազմները։ Եվ միայն ազգային նպատակ ունեցող ժողովուրդներն են կարողանում պահպանել իրենց պետականությունը պատմական ծանր շրջափուլերում։

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել ինքնաժխտման վրա։ Այն պետք է կառուցվի սթափության, ուժի, կազմակերպվածության և ազգային ինքնագիտակցության վրա։ Ոչ թե նոր պարտություններից խուսափելու և գոյատևման տրամաբանությամբ առաջնորդվելու, այլ պետական կարողությունների ամրապնդման և նոր հաջողություններ ու հաղթանակներ ապահովելու համար։ Ոչ թե տարածաշրջանային անկայունության միջավայրում արտաքին «բարեհաճությանը» ապավինելու, այլ հայկական պետականության անվտանգությունն ու կենսունակությունը սեփական ուժերով ապահովելու համար։ Ոչ թե անցյալի մեջ փակվելու, այլ հստակ տեսլական ձևավորելու և ապագայի նկատմամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար:

Արամ Շահնազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company